Տասնչորսերորդ դարի վերջերին Վկրա գետի ափին այս բնակավայրը հիմնադրել է Պլոցկի բերդակալ իշխան Եջեյ Գոլչևսկին (Jedrzej of Golczew). Մազովիայի դուքս, իշխան Սեմովիտ Չորրորդը 1406 թվականին շնորհել է քաղաքի կարգավիճակ, որից Բեժունը զրկվել է 1869 թվականին՝ ռուսական նվաճման ժամանակաշրջանում՝ որպես տույժ՝ ապստամբական շարժմանն ակտիվորեն մասնակցելու համար։ 16-րդ դարի երկրորդ կեսին ընդգրկված է եղել Պլոցկի վոևոդության Սերպցի պովիատի կազմում[2]։ Քաղաքի կարգավիճակ վերստացել է 1993 թվականին[3]։
↑Corona Regni Poloniae. Mapa w skali 1:250 000, Instytut Historii im. Tadeusza Manteuffla Polskiej Akademii Nauk i Pracownia Geoinformacji Historycznej Katolickiego Uniwersytetu Lubelskiego
↑Robert Krzysztofik, Lokacje miejskie na obszarze Polski. Dokumentacja geograficzno-historyczna, Katowice 2007, s. 20-21.