Jump to content

Բարսեղ Մեղրեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսեղ Մեղրեցի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Բարսեղ եպիսկոպոս Մեղրեցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Սյունիքի մետրոպոլիտ
Կառավարման սկիզբ 1143
Կառավարման ավարտ 1148
Նախորդող Ստեփանոս Բ
Հաջորդող Գրիգոր Ե Մեղրեցի
Ծննդավայր Մեղրի, Արևիք, Սյունիքի թագավորություն
Մահացել է 1148
Մահվան վայր Աստապատ, Նախճավան
Հոգևոր աստիճան եպիսկոպոս


Բարսեղ եպիսկոպոս Մեղրեցի (11-րդ դար, Մեղրի, Արևիք, Սյունիքի թագավորություն - 1148, Աստապատ, Նախճավան, Սյունիքի թագավորություն), հայ հոգևորական գործիչ, Սյունիքի մետրոպոլիտ (1143-1148), Գրիգոր Ե Մեղրեցու եղբայրը[1][2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսեղ եպիսկոպոսը ծնունդով Մեղրիից է[3]։ Սյունիքի մետրոպոլիտ է եղել 1143-1148 թվականներին[2][3]։ Հաջորդել է Ստեփանոս Բ-ին[3]։ Նախճավան գավառի Աստապատ գյուղի մոտ ընկնելով Երասխ գետը, խեղդվել է[2][3]։ Թաղվել է Մաղարդավանքում[2][3]։ Իրեն հաջորդել է եղբայրը՝ Գրիգոր Ե Մեղրեցին[2][3]։

Սյունիքի մարզի Տաթևի վանքում, գլխավոր եկեղեցու սրահում պահպանվել է մի արձանագրություն[2][4]

  1. ՅԱՆՈՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ ԱՅՍ Ի
  2. Մ ԳԻՐԷ Տ(ԵԱՌ)Ն ԲԱՐՍՂ
  3. Ի, ՈՐ ԱՌԻ ԶՏԱՆՁՈ
  4. ԻՏՍ Ի ՀԱՅՐԵՆԱՏԵ
  5. ՐԱՑՍ․ Ի ՏԱՐՈՋՆ։ Դ։
  6. ԱՒՐ ԺԱՄ Ք[Ր]ԻՍ[Տ]ԱՓՈ
  7. ՐԱ ԵՒ ՄԽԻԹԱՐԱ
  8. ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱ-
  9. ՄԱՆԱՑՍ ԱՒ[Ր] [ՀՆԵԱ]
  10. Լ ԵՂԻՑԻՆ։

Ղևոնդ Ալիշանը արձանագրությունում հիշատակվող տեր Բարսեղին նույնացնում է Բարսեղ Մեղրեցու հետ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան, Տփղիս, 1910, գլուխ կբ, հա։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 20բ, 238, 303բ, 507ա։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 394։
  4. «Դիվան հայ վիմագրության», պրակ II, կազմեց Սեդրակ Բարխուդարյան, Երևան, 1960, էջ 21։