Jump to content

Բարուն Սոբտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարուն Սոբտի
Ծնվել էօգոստոսի 21, 1984(1984-08-21) (41 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունմոդել, դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Սանայա իրանի
Պարգևներ և մրցանակներ

Բարուն Սոբտի (անգլ.՝ Barun Sobti, օգոստոսի 21, 1984(1984-08-21), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասան և մոդել[2]։ 2012 թվականին նկարահանվել է «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փենջաբական ընտանիքում։ Յոթ տարի աշխատել է որպես մենեջեր։ Հեռուստատեսությունում առաջնախաղը տեղի է ունեցել «Shraddha» (2009) հեռուստասերիալում, այնուհետև խաղացել է էպիզոդիկ դերով «Dill Mill Gayye» (2010) հեռուստասերիալում և գլխավոր դերով՝ «Baat Hamari Pakki Hai» (2010) հեռուստասերիալում[3]։ Ինչ կոչել այս սերը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, սկսել է նկարահանվել Բոլիվուդում։ 2012 թվականին դարձել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց» շարքում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը[4]։

Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ՝ Արնավի դերի համար։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարուն Սոբտին ամուսնացած է Պաշմին Մանչանդայի հետ (Pashmeen Manchanda)[5][6]: Հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 12-ին։ Պաշմինը Բարունի մանկության ընկերուհին է։ Նա աշխատում է միջազգային կազմակերպությունում և ամենևին կապ չունի կինոաշխարհի հետ։ Ծիսական հարսանիքը տեղի է ունեցել բարեկամների նեղ շրջանակում։ Բարունն ունի 1 աղջիկ՝ Սիֆատ Սոբտին (28.06.2019 թվական)։ Սիրում է կրիկետ, ֆուտբոլ և հետաքրքրված է բասկետբոլով։

Դերասանի խոստովանությամբ, երկրի վրա նրա ամենասիրած վայրերն են Մելբուրնը և Մալդիվյան կղզիները։ Բարունի սիրած հոլիվուդյան դերասանը Դենզել Վաշինգտոնն է։ Ազատ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ, սիրում է ընկերական երեկույթներ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներ

ՏարեթիվԲնօրինակ անվանումՀայերեն անվանումԴեր
2009ShraddhaՇրադհաՍվամ Կուրանա
2010Dill Mill GayyeՍրտերի հանդիպումբժիշկ Ռաջ Սինգհ
2010Baat Hamari Pakki HaiՄենք պայման ունենքՇրավան Ջայսվալ
2012Iss Pyaar Ko Kya Naam Doon?Ի՞նչ կոչել այս սերըԱրնավ Սինգհ Ռայզադա
2015Iss Pyaar Ko Kya Naam Doon? Ek Jashn.Ի՞նչ կոչել այս սերը։ ՏոնԱրնավ Սինգհ Ռայզադա
2017 Tanhaiyan Մենություն Հայդեր Ալի Խան
2017 Iss Pyaar Ko Kya Naam Doon 3 Ի՞նչ կոչել այս սերը 3 Ադվայ Սինգհ Ռայզադա

Ֆիլմեր

ՏարեթիվԲնօրինակ անվանումՀայերեն անվանումԴեր
2013Main Aur Mr. RiightԵս և պարոն ԿատարելությունըՍուկհի
2013Wedding 1717-րդի հարսանիք-
201422 yards22 յարդՌոնաջիդ Սեն
2015Dry dreamsՉոր երազանքներԲարուն Սոբտի
2017Sevadi, sevmaydiՍիրում է, չի սիրումդրվագ

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2011Star Guild Awards (Apsara Awards)Լավագույն դերասանBaat Hamari Pakki HaiԱռաջադրված

[7]

2012 Star Parivaar Awards Սիրելի զույգ (Սանայա Իրանիի հետ) Iss Pyaar Ko Kya Naam Doon Հաղթանակ[8]
Սիրելի միջազգային զույգ(Սանայա Իրանիի հետ) Հաղթանակ[8]
Favorite Naya Sadasya - Male Հաղթանակ[8]
Most Stylish Sadasya - Male Հաղթանակ[8]
The Global Indian Film and TV Honours Ամենադիտարժան էկրանային զույգ (Սանայա Իրանիի հետ) Առաջադրված

[9]

Գլխավոր դերի լավագույն դերասան Հաղթանակ[9]
People's Choice Awards India Հեռուստադրամայի սիրելի դերասան Հաղթանակ[10]
Լավագույն էկրանային զույգ (Սանայա Իրանիի հետ) Հաղթանակ[10]
Indian Television Academy Awards Հանրաճանաչ լավագույն դերասան Հաղթանակ[11]
Indian Telly Awards Հնդկական Թելլի մրցանակ Լավագույն էկրանային զույգին (Սանայա Իրանիի հետ) Հաղթանակ[12]
Հնդկական Թելլի մրցանակ Տարվա լավագույն հեռուստադեմքին Առաջադրված

[12]

2015-2016iOchoice AwardsԼավագույն հնդիկ դերասանսոցիալական մեդիայում իր ավանդի համարՀաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.imdb.com/name/nm4949471/
  2. «Manish Paul, other TV-Bollywood actors who are not single!». Hindustan Times.
  3. Shruti Jambhekar. I don`t relate with Arnav: Barun Sobti.(չաշխատող հղում) // The Times of India. TNN Jun 28, 2011.
  4. Hrithik Roshan crowned sexiest Asian man. Արխիվացված 2013-04-05 Wayback Machine // Hindustan Times. PTI December 13, 2012.
  5. «10 things you didn't know about Barun Sobti and Pashmeen Manchanda's love story». daily.bhaskar.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  6. «I have reservations about doing intimate scenes: Barun Sobti». The Times of India. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  7. «6th Apsara Awards-». apsaraawards.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. 1 2 3 4 «Star Parivaar Awards 2012: And the winners are... : TV News-IBNLive». Ibnlive.in.com. 2012 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. 1 2 «Global Honours 2012 - The Global Indian Film and TV Honours Awards 2012». Globalhonours.in. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. 1 2 «2012 And the winners are...». People's Choice Awards India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «The ITA Awards 2012 - Popular Top-5». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  12. 1 2 «Telly awards 2012 Popular Awards winners». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարուն Սոբտի» հոդվածին։