Սանայա Իրանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանայա Իրանի
անգլ.՝ Sanaya Irani
Ծնվել էՍեպտեմբերի 17, 1983 (37 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունLawrence School, Lovedale? և Սիդենհամ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերկինոկատակերգություն և մելոդրամա
Ամուսին(ներ)Mohit Sehgal?
Համատեղ ապրող(ներ)Mohit Sehgal?

Սանայա Իրանի (սեպտեմբերի 17, 1983(1983-09-17)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, հայտնի մոդել և պարուհի, ծնվել է հին Մումբայ քաղաքում։ Այդ քաղաքում նա անցկացրել է իր մանկությունը։

Սանայա Իրանին յոթ տարի սովորել է Ooty գիշերօթիկ դպրոցում։ Այնուհետև նա ավարտել է Sydenham քոլեջը։ Աղջկա համար շատ կարևոր էր ստանալ լավ կրթություն, որ հնարավորություն ունենա զարգացնել և գտնել իրեն, իր սիրելի մասնագիտության մեջ։ Եվ նա ուզում էր հետամուտ լինել, որ ստանա M.B.A./Master of Business Administration աստիճան, սակայն, որոշել է դառնալ դերասանուհի։ Սանայա Իրանին սկսել է իր կարիերան որպես մոդել։ Դեռ ուսման տարիներին նա հիանալի դրսևորեց իրեն ինչպես մոդել` նկարահանվելով հայտնի ընկերությունների գովազդային տեսահոլովակների համար, ինչպիսիք են Pepsi, Reliance Communications: Երբ նա հարմարվեց նկարահանումներին, սկսվեց նաև նրա ֆիլմերում նկարահանվելու հաջող կարիերան։ Նրա առաջին լուրջ դերը եղել է հնդկական երիտասարդական Miley Jab Hum Tum շոուն։ Նա հետագայում հայտնվել է Iss Pyaar Ko Kya Naam Doon? — Ինչ կոչել այս սերը — հեռուստասերիալում։ Իր կարիերայի սկզբին, Սանայա Իրանին չէր տիրապետում Հնդի լեզվին և մի քանի առիթներով խոսեց լեզվի հետ կապված իր դժվարությունների ու պայքարի մասին։ Դերասանուհու բացառիկ տաղանդը առիթ հանդիսացավ, որ նա արժանանա տարբեր մրցանակների և պարգևների։ Դերասանուհին շատ ջերմ է արտահայտվել իր վերջին դերի ` Rang Rasiya-ի մասին` նշելով, որ հերոսուհին նման չէ իր դերակատարին, այդ պատճառով դերասանուհին ստիպված է շատ ջանք գործադրել։ Դրանով և հետաքրքիր դարձավ երիտասարդ դերասանուհու աշխատանքը։ Ինչպես դերասանուհին հարցազրույցի ժամանակ խոստովանեց լրագրողներին, նա չի ձգտում bollywood, բայց ուրախ կլիներ, եթե այնտեղից առաջարկ ստանար։ Նա խաղացել է նաև Chhanchgan սերիալում, որտեղ կերտած Չանչանի դերը շատ նման է իրեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանայա Իրանի» հոդվածին։