Բարի գալուստ
Բարի գալուստ ռուս.՝ Добро пожаловать! | |
|---|---|
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
| Ժանր | կինոկատակերգություն, satirical television series? և մանկական ֆիլմ |
| Հիմնված է | Thidwick the Big-Hearted Moose? |
| Ռեժիսոր | Ալեքսեյ Կարաև |
| Սցենարիստ | Յուրի Կովալ |
| Հնչյունավորում | Յուրի Վոլինցև, Ալեքսեյ Բորզունով, Եվգենի Լեոնով, Լյուդմիլա Գնիլովա, Անատոլի Բարանցև և Կլարա Ռումյանովա |
| Պրոդյուսեր | Վալենտինա Խիժնյակովա |
| Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Պետրով |
| Երաժշտություն | Անատոլի Նիմենսկի |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն[1] |
| Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
| Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
| Տևողություն | 10 րոպե |
| Թվական | 1986 |
«Բարի գալուստ», 1986 թվականի սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանվել է Թեոդոր Սուս Գեյսելի «Thidwick the Big-Hearted Moose» հեքիաթի մոտիվներով։ Մուլտֆիլմը բարի որմզդեղնի մասին է, որը տանում էր իր պոզերի վրա գրեթե բոլոր անտառային բնակիչներին։ Ստեղծել են ռեժիսոր Ալեքսեյ Կարաևը[2] և նկարիչ Ալեքսանդր Պետրովը։
Պատրաստված է անիմացիայի բնօրինակ ձևով՝ «Գեղանկարչություն ապակու վրա»։ Նկարվել է Շոստկինսկոյի «Սվեմա» ժապավենով։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ռեժիսոր | Ալեքսեյ Կարաև |
| Սցենարի հեղինակ | Յուրիյ Կովալ |
| Բեմադրող-նկարիչ | Ալեքսանդր Պետրով |
| Նկարիչ | Անդրեյ Զոլոտուխին |
| Օպերատորներ | Նիկոլայ Գրիբկով, Սերգեյ Ռեշետնիկով |
| Տնօրեն | Վ․ Խիժնյակովա |
| Կոմպոզիտոր | Անատոլիյ Նիմենսկիյ |
| Հնչյունային օպերատոր | Վյաչեսլավ Բելով |
| Խմբագիր | Է Օրլինկովա |
| Դերերը հնչյունավորել են | Անատոլի Բարանցև - Բզեզ, Ալեքսեյ Բորզունով - Սարդ / Փայտփորիկ, Յուրի Վոլինցև - Որմզդեղն, Լյուդմիլա Գնիլովա - Սկյուռիկ, Եվգենի Լեոնով - Արջ, Կլարա Ռումյանովա - Կաչաղակ / Լուսան |
| Մոնտաժոր | Լ․ Պերմյակովա |
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարի որմզդեղնը, թափառելով անտառով, համաձայնվում է իր պոզերի վրա տանել կոլորադյան բզեզին։ Շուտով նրան միանում է, սարդը, հետո թռչունները, հետո սկյուռիկների ամբողջ ընտանիքը, նույնիսկ արջը։ Հյուրերը կացարան են պատրաստում պոզերի վրա և մոռանում են, որ այդ պոզերը նրանց չեն պատկանում։ Երբ որմզդեղնը պատրաստվում է անցնել ափի մյուս կողմը, նրա «հյուրերը» չեն թողնում... բայց հետո լսվում են կրակոցներ, և որմզդեղնը խուճապի մեջ փախչում անտառով։ Նա փրկվում է և փրկում է իր բոլոր հյուրերին, ովքեր դրանից հետո շնորհակալություն են հայտնում և ասում են, որ երբեք չեն լքի նրան։ Եվ հանկարծ որմզդեղնի պոզերը վայր են ընկնում, նա մոռացել էր, որ եկել է ժամանակը դրանք նետելու։ Շշմած «հյուրերը» նայում են որմզդեղնի հետևից, որը գնում է դեպի տուն՝ փնթփնթալով․ «Միևնույն է անհարմար ստացվեց»։
Տարբերությունները հեքիաթից
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի բզեզից, սարդից, սկյուռիկներից, թռչուններից, մկներից, նապաստակներից, ոզնիներից, լուսանից և արջից հեքիաթում որմզդեղնի պոզերին տեղավորվում են նաև կրիան, աղվեսը, լուն և 362 մեղուներ։ Ինչպես նաև հատկանշանական է, որ հեքիաթում որմզդեղնին դուրս են հանում հոտից։ Կրակոցի ժամանակ նա գցում է իր պոզերը և փախչում է որսորդներից, իսկ պոզերը մնացած կենդանիների հետ կախվում են որսորդի տան պատից։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը մրցանակներ է ստացել փառատոններում․[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Караев Алексей Борисович: Биография, Призы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարի գալուստ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Բարի գալուստ» «Հայրական կինոյի հանրագիտարան» կայքում
- Ստեղծագործական ասոցացիա «Էկրան» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- «Բարի գալուստ» ՅուԹյուբում
|