Բարդի մոխրագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդի մոխրագույն
Բարդի մոխրագույն
Բարդի մոխրագույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի մոխրագույն (P. canescens)
Միջազգային անվանում
Populus canescens

Բարդի մոխրագույն (լատին․՝ Populus canescens), ուռազգիներ ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր են՝ մինչև 30 մ բարձրությամբ, 1-1,5 մ բնի տրամագծով և լայն ձվաձև կամ վրանաձև սաղարթով։ Բունը, որը կարող է հասնել մինչև 1-1,5 մ հաստության, ծածկված է մոխրագույն, խոր ճաքերով պատված կեղևով։ Բողբոջները մանր են, դեղնա-շագանակագույն, որոշ չափով մազմզուկապատ։ Ընձյուղները սկզբում մոխրաթաղիքավոր են, հետագայում՝ մերկ, գլանաձև, ձիթամոխրավուն։ Երկարացած ընձյուղների վրա տերևները կլորավուն են, անկանոն, բլթակավոր կամ սրտանման, թաթաբլթակաձև կամ սպիտակ, բամբականման մազմզուկներով ծածկված, կարճ, մերկ տերևակոթուններով։ Սպոնտան (բնական) հիբրիդ է, որն առաջացել է սպիտակ բարդու և կաղամախու տրամախաչումից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Հայաստանի եվրոպական մասում, Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության պայմաններում տարածված է հյուսիսարևելյան շրջաններում, Զանգեզուրում ու Մեղրիում, Արաքս գետի հովտում, ստորին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա, գետափերին, համեմատաբար խոնավ և հզոր հողերում։ Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ 3, 6-10, 17-20, 22-28, 30-32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 271։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի մոխրագույն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի մոխրագույն» հոդվածին։