Բարբարա Քրեմփտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Քրեմփտոն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 27, 1958(1958-12-27)[1][2] (65 տարեկան)
Ծննդավայր՝Levittown, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0186225

Բարբարա Քրեմփթոն (անգլ.՝ Barbara Crampton ; դեկտեմբերի 27, 1958(1958-12-27)[1][2], Levittown, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորք նահանգի Լևիթաուն քաղաքում, մեծացել, հասակ է առել Վերմոնտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո կարճ ժամանակով վերադարձել է Նյու Յորք, որտեղ կատարել է իր նորամուտը թատրոնում, որից հետո տեղափոխվել է Լոս Անջելես և 1983 թվականին նկարահանվել Մեր կյանքի օրերը / Days of Our Lives վերնագիրը կրող ցերեկային սերիալում[3]։

Քրեմփթոնը համարվում է ճիչի թագուհի[4]։ Այդ տիտղոսին արժանացել է ութսունականների հայտնի սարսափ ֆիլմերում՝ « Վերակենդանացնողը », «Մարդասպան ռոբոտները»,«Դրսից» և այլ կինոնկարներում կանացի գլխավոր դերերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ, ինչի համար առաջադրվել է «Սատուրն» մրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի[5]։ Այդուհանդերձ՝ նա առավել լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել «Երիտասարդ ու հանդուգն», «Ուղղորդող լույսը», «Համարձակներն ու գեղեցիկները» և «Սանտա Բարբարա» սերիալներում տարբեր չարագործ կանանց մարմնավորելով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի դեկտեմբերին մերկ Քրեմփտոնի լուսանկարները տպագրվել են Playboy ամսագրում՝ "Simply Beastly. Behind every successful monster, there's a woman" խորագրի ներքո[6]։

1988 թվականի հոկտեմբերի 1-ին նա ամուսնացել է կինեմատոգրաֆիստ, լուսանկարիչ Դեյվիդ Բոյդի հետ։ 1990 թվականին նրանք ամուսնալուծվել են։

2015 թվակաի դրությամբ Քրեմփտոնն իր ամուսնու՝ Ռոբերտ Բլեքմանի ու երեք երեխաների հետ ապրում էր Կալիֆոռնիայի Միլ Վոլի քաղաքում[7]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983-1984 ս Մեր կյանքի օրերը Days of Our Lives Տրիստա Էվանս
1984 ս Սանտա Բարբարա Santa Barbara Պոլա, Episode #1.16
1984 ֆ Մարմնի կրկնօրինակը Body Double Քերոլ
1985 ֆ Ուսանողական արձակուրդ Fraternity Vacation Քրիսի
1985 ֆ Վերականգնողը Re-Animator Մեգան Հոլսի
1985 ս Հյուրանոց Hotel Սթեյսի, Obsessions դրվագում
1986 ֆ Մարդասպան ռոբոտներ Chopping Mall Սյուզի Լին
1986 ֆ Դրսից From Beyond Քեթրին Մաքմայքլս
1987-2007 ս Երիտասարդ ու հանդուգն The Young and the Restless Լիանա Ռենդոլֆ Լավ

Կաղապար:ВвФильме

1993-1995 ս Ուղղորդող լույս Guiding Light Մինդի Լյուիս
1995 ֆ Ամրոցի այլանդակը Castle Freak Սյուզան Ռայլի
1995-1998 ս Համարձակներն ու գեղեցիկները The Bold and the Beautiful Մեգի Ֆորեսթեր
1996 ֆ Տիեզերական հեռագնացները Space Truckers Քերոլ
1997 ս Դայակը The Nanny Ինքն իր կերպարն է մարմնավորել։
1998 ս Հնգյակը Party of Five գնորդուհի
1999 ֆ Խռովարարը Cold Harvest Քրիստին Չեյնի
2011 ֆ Վերջդ եկել է You’re Next Օբրի
2012 ֆ Սալեմի տիրակալները The Lords of Salem Վիրջինյա Քեյբլ
2018 ֆ Տիկնիկավարը. Ամենափոքր ռայխը Puppet Master: The Littlest Reich սպա Քերոլ Դորեսկի
2018 ս Զրո ալիքը Channel Zero Վանեսա Մոս
2019 ս Խավարին ընդառաջ Into the Dark Բեթի
2020 ֆ Զոհաբերություն Sacrifice Ռենատա Նայգարդ
2021 ս Սարսափների գեղադիտակ Creepshow Վիկտորյա Սմութ
2021 Back 4 Blood Back 4 Blood մայրիկ
2022 մս DOTA: Վիշապի արյունը Dota: Dragon’s Blood արևի քրմուհի The Hyacinth Girl դրվագում. հնչյունավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Barbara Crampton Biography». Film Reference. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  4. «Top 10 Hottest Scream Queens in Horror Movie History». ESplatter. 2009 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  5. «Awards for Barbara Crampton». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  6. Walkuski, Eric (2012 թ․ հոկտեմբերի 1). «AJ Bowen and Barbara Crampton join Halloween comedy, Grow Up, Tony Phillips». JoBlo Movie Network. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  7. «11 Questions for Barbara Crampton - Marin Magazine - October 2015 - Marin County, California». www.marinmagazine.com. 2015 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Քրեմփտոն» հոդվածին։