Բարբարա Ռեյնհարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Ռեյնհարտ
Ծնվել էհուլիսի 12, 1730(1730-07-12)[1]
Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա
Մահացել էհունվարի 5, 1796(1796-01-05)[1] (65 տարեկան)
Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
 Anna Barbara Reinhart Վիքիպահեստում

Աննա Բարբարա Ռեյնհարտ (գերմ.՝ Anna Barbara Reinhart, հուլիսի 12, 1730(1730-07-12)[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հունվարի 5, 1796(1796-01-05)[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի մաթեմատիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում ձիուց ընկնելու հետևանքով Բարբարան ծանր վնասվածք է ստացել և մինչև կյանքի վերջ երկար ժամանակ գամված է եղել անկողնուն[2]։ Նրան բուժող բժիշկը նկատել է աղջկա հակումը դեպի մաթեմատիկան և սկսել է պարապել նրա հետ[3]։ Աննա Բարբարան մաթեմատիկա է ուսումնասիրել Լեոնարդ Էյլերի, Գաբրիել Կրամերի, Պիտեր վան Մուշենբրուկի, Ժերոմ դե Լալանդի և այլոց գրքերից, նամակներ է գրել, երբեմն նրան այցելել են իր ժամանակի բազմաթիվ ականավոր գիտնականներ, մաթեմատիկայի դասեր են տվել։ Ժամանակի ընթացքում Աննա Բարբարան ճանաչվել է որպես հեղինակություն իր բնագավառում[2]։

Ռեյնհարտի ստեղծագործությունների ձեռագրերը չեն պահպանվել[3]։ Նա խմբագրել է իր ժամանակակիցների մի քանի գիտական աշխատություններ, գրել է Իսահակ Նյուտոնի «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատության մեկնաբանությունները, որը, սակայն, կորել է նրա մահից հետո։

Աննա Ռեյնհարտի 4 պատկերներ նկարված անհայտ նկարչի կողմից

Ռեյնհարտի որոշ ժամանակակիցներ, օրինակ՝ Դանիել Բեռնուլին, բարձր են գնահատել նրա գիտական աշխատությունները և նրան վեր են դասել Էմիլի դյու Շատլեից։

Աննա Բարբարա Ռեյնհարտը մահացել է 1796 թվականին 65 տարեկան հասակում հոդատապի սրացումից և մանկության տարիներին ստացած վնասվածքի հետևանքներից։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին, Բարբարա Ռեյնհարտի հայրենի Վինտերտուր քաղաքում փողոց է անվանակոչվել նրա անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hause, Kaspar/Fehr, Max: Die Familie Reinhart in Winterthur, Winterthur 1922, S. 137–139, 223.
  • Widmer, Urs: Vier Winterthurer Frauenpersönlichkeiten, in: Winterthurer Jahrbuch 1994, S. 35–41, 36–38.
  • Wolf, Rudolf: Biographien zur Kulturgeschichte der Schweiz. Bd. 1, Zürich 1858, S. 341–350.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Ռեյնհարտ» հոդվածին։