Բավարիայի կենտրոնական դրամահատարան
Բավարիայի կենտրոնական դրամահատարան | |
---|---|
Տեսակ | դրամահատարան |
Երկիր | ![]() |
Հապավում | HMA München |
Հիմնադրված | 1158 |
Վերադաս կազմակերպություն | Bavarian Ministry for Finance and Homeland Affairs? |
Անձնակազմ | 63 մարդ |
Կայք | hma.bayern.de |
Բավարիայի կենտրոնական դրամահատարան, գերմանական դրամահատարան է, որը գտնվում է Բավարիայի Մյունխեն մայրաքաղաքում։ Այն գոյություն ունի այլ անուններով՝ սկսած 1158 թվականից, և ենթարկվում է Բավարիայի ֆինանսների նախարարությանը։ Մետաղադրամների հատումը Մյունխենի ամենահին գործունեություններից մեկն է։
Դրամահատարանը հիմնականում արտադրում է ներքին դրամաշրջանառության և արտասահմանյան մետաղադրամներ։ Գերմանիայում գտնվող մետաղադրամների համամասնությունը շրջանառության մեջ կազմում է 21 %[1]։ 1871 թվականից ի վեր շրջանառվող մետաղադրամների վրա նշվում է դրամահատարանի «D» տարբերանշանը։ 2008 թվականին դրամահատարանը հանդես է եկել Մյունխեն քաղաքի 850-ամյակի առթիվ նախաձեռնությամբ՝ թողարկելով տասնմեկ հուշամեդալների շարքը[2]։
Բացի մետաղադրամներից, դրամահատարանն արտադրում է նաև մեդալներ, ինչպես նաև պաշտոնական կնիքներ, ձուլակտորներ[3]։ 1947-1948 թվականներին Բավարիայի կենտրոնական դրամահատարանը ներկայացրեց գերմանական մարկի մետաղադրամները՝ մինչև 1948 թվականի դրամական բարեփոխումը։ Դրամահատարանը պատրաստել է 1972 թվականին Մյունխենում անցկացված XX Օլիմպիական խաղերի հաղթողների բոլոր մեդալները։
Սպասարկման շենքը և արտադրական վայրը 1986 թվականի հուլիսի 16-ից տեղակայված է Zamdorf թաղամասում, նախկինում դրանք 177 տարի տեղակայված են եղել են Հին դրամահատարանում[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.hma.bayern.de Aufgaben – Allgemeines zum Bayerischen Hauptmünzamt. Aufgerufen 17. Juli 2010.
- ↑ www.hma.bayern.de Medaillen. Aufgerufen am 13. Juni 2011.
- ↑ www.hma.bayern.de Produkte – Dienstsiegel. Aufgerufen 17. Juli 2010.
- ↑ www.muenzenmagazin.de Արխիվացված 2012-01-30 Wayback Machine: Die Münchener Prägestätte im 850. Jubiläumsjahr, Ausgabe 1/2008, S. 36–37 (PDF; 316 kB). Aufgerufen am 13. Juni 2011.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավարիայի կենտրոնական դրամահատարան» հոդվածին։ |