Բաշկիրական առածներ և ասացվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկիրական առածներ և ասացվածքներ
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Բնագիր լեզուբաշկիրերեն

Բաշկիրական առածներ և ասացվածքներ, առածներ և ասացվածքներ, իմաստուն, ուսանելի ասույթներ, դիպուկ արտահայտություններ, որոնք ստեղծվել են բաշկիր ժողովրդի կողմից, ինչպես նաև թարգմանվել են հնագույն գրավոր աղբյուրներից և վերցվել գրական այն գործերից, որոնք համառոտ ձևով արտահայտում են Բաշկորտոստանի Հանրապետության կազմում բնակվող ժողովուրդների իմաստուն մտքերը։

Բաշկիրների ասացվածքը կոչվում է «мәҡәл»[1], որն արաբական ծագման տերմին է և թարգմանաբար նշանակում է «տեղին ասված բառ»։ Ասացվածքներն ունեն ուղիղ և փոխաբերական իմաստ (մորալ)։ Կան միևնույն բարոյականությամբ ասացվածքների մի քանի տարբերակներ (բարոյապես անփոփոխ)։ Ասացվածքներն առածներից տարբերվում են ավելի բարձր ընդհանրացնող իմաստով։ Ասացվածքներն առավել հստակ արտահայտում են ժողովուրդների լեզվական հարստությունը, լեզվական հանրության հավաքական գիտելիքների արտացոլումն են և մշակութային մեկնաբանության արժեքավոր աղբյուր։ Նրանք կրում են կարևոր մշակութային տեղեկատվություն, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել որոշակի լեզվամշակութային համայնքի էթնոմշակութային առանձնահատկությունները։

Այտեմ առածը կամ ասույթը (әйтемдәр)[1] իր ժանրային բնույթով մոտ է ասացվածքին։ Այն հիշատավում է խոսքի մեջ, որը հաճախ գործածվում է փոխաբերական իմաստով, տեղին նկատում է առարկաների, երևույթների էությունը և տալիս նրանց պատկերավոր նկարագրությունը։ Առածն, ի տարբերություն ասացվածքի, չի պարունակում ընդհանրացնող իմաստ, բայց փոխաբերական իմաստով, շատ դեպքերում այլաբանորեն սահմանում է առարկան կամ երևույթը։ Առածը միշտ միակողմանի է, դատողության մաս է կազմում, զուրկ է ընդհանրացնող խրատական իմաստից։

֍ «Դու` մոլլա, ես էլ` մոլլա, բա ձիուն ո՞վ է կերակրելու» («Һин дә мулла, мин дә мулла, атҡа бесән кем һала?» ), ինչպես հայկական` «Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ով աղա»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական ասացվածքների հնության մասին են վկայում ընդհանուր թյուրքական գրավոր հուշարձանները։ Մահմուդ ալ-Քաշգարիի 11-րդ դարի «Թյուրքական բարբառների բառարան» («Диван лугат ат-турк»)[2] հուշարձանում, ընդհանուր թյուրքական ասացվածքների շարքում, արձանագրված են ժամանակակից բաշկիրերենին նույնական ասացվածքներ։ Առածներն ու ասացվածքները կիրառվել են առօրյա խոսքում դեռևս գիտնականի գրքում ընդգրկվելուց շատ առաջ։

Կան ասացվածքներ, որոնք առանձնացել են բանավոր բանաստեղծական ստեղծագործության այլ ժանրերից` կուբայրներ, երգեր, հեքիաթներ, անեկդոտներ և այլն։ Հատկապես շատ ասացվածքներ կապված են էպոսի հետ` կուբայրներ։ Բաշկիրական սեսեները (պատմողները` իմպրովիզատորները) նպաստել են ժողովրդի ասացվածքների ընդլայնմանը և հարստացմանը։

Ժողովրդի մեջ գոյություն ունեցող որոշ առածների և ասացվածքների աղբյուրը գրքերն են։ Դիդակտիկական բանաստեղծությունները հնագույն ձեռագրերից, բանաստեղծ Ակմուլլայի բանաստեղծությունները, ինչպես նաև դասական Արևելքից եկած գործերը որոշ չափով համալրել են բաշկիրական ասացվածքների կազմը։ Օրինակ` «Турғайҙың тоҙағына ыласын төшмәй» (Բազեն ճնճղուկների որոգայթը չի ընկնի) ասացվածքը սկիզբ է առնում Միֆտախետդին Ակմուլլայի աշխատանքից[3]։

Բաշկիրների ասացվածքների ֆոնդում պահպանվել է ընդարձակ ընդհանուր թյուրքական շերտ։ Առավել մեծ նմանություն նկատվում է բաշկիրական, թաթարական և ղազախական ասացվածքների միջև։

Արտահայտչամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական ասացվածքների և ասացվածքների մեծ մասը կազմված է չափածո ձևով։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական ասացվածքների մեծ մասի թեման որոշվում է դրանց համամարդկային էությամբ` անկախ նրանց ազգային և մշակութային պատկանելության։ Ժողովուրդները միակարծիք են մարդկային արատների և առաքինությունների` ճշմարտության և ստի, արդարության և անարդարության հարցում։ Առածների բովանդակության իմաստը հիմնված է մարդկանց կյանքի փորձի, գործունեության և փոխհարաբերությունների խորը ընդհանրացման վրա։ Տարբեր ազգերի լեզուներում կան ուսուցում, խորհուրդ, դաստիարակություն պարունակող ասացվածքներ, առածները գովաբանում են միտքը, առատաձեռնությունը, հյուրասիրությունը և ծաղրում են հիմարին, ծույլին, ագահին[4]։

Ժողովուրդների ավանդույթներն ու սովորույթներն արտացոլող առանձնահատկությունն ասացվացքներում դրսևորվում է նրանց սոցիալ-տնտեսական կենսակերպով և ազգային բնավորությամբ պայմանավորված։ Ժողովուրդների պատմական զարգացման և սոցիալական պայմանների առանձնահատկություններից ելնելով ծնվում են ընդգծված ազգային երանգավորում ունեցող ասացվածքներ։

Բաշկիրական ասացվածքներ կան տարբեր թեմաներով։

  • Ասացվածքներում գովաբանվում է աշխատասիրությունն ու հմտությունը.

֍ «Նապաստակը չսպանած, կաթսան պատրաստել» («Атмаған ҡуян, аҫмаған ҡаҙан»[5], Ատմաղան կույան, ասմաղան կազան)

֍ «Ծառը գեղեցիկ է պտուղներով, մարդը` գործերով» («Ағас емеше менән, кеше эше менән» - Աղաս եմեշե մենեն, քեշե էշե մենեն)[6]։

  • Դատապարտվում է ձրիակերությունն ու ծուլությունը, ծաղրվում` անբանությունն ու դատարկաբանությունը.

֍ «Շունը հաչում է, գայլն իր համար քայլում է» («Эт өрөп торор, бүре йөрөп торор» - Էտ երըր տորոր, բյուրե յըրեպ տորոր)[7]

֍ «Շատ հաչող շունը չի կծի, շատ խոսողը չի աշխատի» («Күп өргән эт тешләмәҫ, күп ҡысҡырған эшләмәҫ» - Կուպ երգեն էտ թեշլեմեկ, կուպ կիսկիրգան էշլեմեկ)

֍ «Ձու չածող հավը շատ է կռթկռթում» («Ҡыҫыр тауыҡ күп ҡытҡылдай» - Կխր տոյուկ կուպ կըտըկլդայ) հայկական ասացվածքի` «Դատարկ տակառը բարձր է զնգում»

  • Խրախուսվում է գործնականությունը, հնարամտությունը.

֍ «Թե հայրը եղնիկ չի որսացել, որդին վայրի էշ չի որսա» («Атаһы болан атмағандың, балаһы ҡолан алмаҫ» - Աթահի բոլան աթմաղանդին, բոլաչի կոլան ալմակ)

֍ «Լավ է լինել սոխակ մի թփում, քան ագռավ` մեծ անտառում» («Ҙур урманда ҡарға булғансы, бер ҡыуаҡта былбыл бул» - Զուր ուրմանդա կարգա բուլգանսի, բեր կույակթա բյուլբյուլ բուլ)

֍ «Տենչալով ճախրող կռունկին, բաց մի թող ձեռքիդ խաղտտնիկին» («Һауалағы торнаға ышанып, ҡулдағы сәпсекте ысҡындырма» - Հայալագը թորնագա իշանիպ, կուլդագի սեպսեկտե ըսկընդիրմա)

֍ «Արծվով գայթակղված` մի զրկվիր ճնճղուկից» («Бөркөткә ымһынып, турғайҙан мәхрүм ҡалма» - Բերկետկե ըմհընըպ, թուրհայզան մեխռըմ կալմա)

֍ «Առանց քամու տերևն էլ չի շարժվի» («Елһеҙ япраҡ та һелкенмәй» - Ելհեզ յապրակ թա հելկենմեյ), հայկական ասացվածքի` Առանց կրակ` ծուխ չի լինում։

  • Ասացվածքները խոսում են մարդու ներքնաշխարհի, բարու և չարի, համակեցության էսթետիկայի մասին

֍ «Երկու ոչխարի գլուխը մի կաթսայի մեջ չեն մտնի» («Бер ҡаҙанға ике тәкә башы һыймай / Ике тәкә башы бер каҙанға һыймай» - Բեր խադանկա իկե տեկե բաշը հըյմայ)

֍ «Ձին ձիու ոտքը չի տրորի» («Ат аяғына ат баҫмай» - Ատ այաղընա ատ բասմայ)։

Մարդու իմաստությունն արտահայտվում ասացվածքներից են.

֍ «Պետք չէ մտրակել արագ ձիուն, պետք չէ օգնել հմուտ մարդուն»

֍ «Քարը սարին է գեղեցկացնում, գլուխը` մարդուն»

֍ «Մտածիր կրկնակի, խոսիր մի անգամ»

֍ «Արջից վախեցողը` բախվեց գայլին, վախեցավ թշնամուց` մահը սպառնաց»

֍ «Իր գոմաղբի կույտի վրա (աղբանոց) և աքաղաղն էլ է հերոս» («Үҙ сүплегендә әтәс тә батыр»)

֍ «Շունն ուժեղ է իր շնաբնում» («Эт ояһында көслө»)[8]:

Կին, ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ ասացվածքներ արտահայտում են սեր և հարգանք կնոջ նկատմամբ։ Դժվար ժամանակներում բաշկիր կինը իր վրա է վերցրել որբ մնացած երեխաների խնամքը, վերականգնել է ավերված տնտեսությունը։ Տղամարդուն անվայել արարք է համարվել վիրավորելն ու նվաստացնելը կնոջը, որից կախված էր տան բարեկեցությունն ու խաղաղությունը։

֍ «Կինը տան երեք անկյուն է պահում, իսկ տղամարդը` մեկը» («Өйҙөң өс сатын — ҡатын, ә бер сатын ир тота» - Աէզեն ես սատըն կատըն, ա բեր սատըն իր տոտա)։

֍ «Վա'տ ամուսինը կհայհոյի իր ընտրած կնոջը» («Ир аламаһы үҙе һайлаған ҡатынды яманлар» - Իր ալամաչը ուզե հայլաղան խատընդը յամանլար)։

Մայրանալու (հայր դառնալու) պաշտամունքը միշտ հատուկ հարգանք է վայելել բաշկիրական ավանդույթում։ Ասացվածքներում նկարագրվում է երեխաների հանդեպ սերը։ Երեխայի ծնունդն ընկալվել է որպես աստվածահաճո, ուրախ իրադարձություն։

֍ «Ով երեխա չի տեսել, մեղր չի համտեսել» («Бала күрмәгән, балдан ауыҙ итмәгән» - Բալա կուրմեգեն, բալդան այըզ իտմեգեն)

֍ «Անզավակ մարդը գլուխը ճաքած քար է» («Балаһыҙ баш — ярылған таш» - Բալահըզ բաշ յարիլգան տաշ)։

֍ «Ոզնին էլ շոյում է իր ձագին անվանելով «իմ փափուկ», արջն էլ` «իմ սպիտակ»» («Терпе лә балаһын, йомшағым, айыу – аппағым, тип һөйә.»[9] Терпе үҙ балаһын — „йомшағым“, айыу „аппағым“, тип һөйә - Տերպե լե բալահին յոմշագիմ, այըյ ապպագիմ, թիպ չեյե).

֍ «Անձրև է գալիս` օրհնություն է հողին, լավ երեխա է ծնվում` օրհնություն է երկրին» («Ямғыр яуһа, ергә — бәрәкәт, игелекле бала тыуһа, илгә — бәрәкәт»)

֍ «Երեխաները և՛ հարստություն են, և՛ կյանքի ուրախություն» («Балалы кеше — бай кеше»)

֍ «Երեխաներով տունը բազար է, առանց երեխա տունը` մազար[10]» («Балалы өй — баҙар, балаһыҙ өй — тулы зар»)

Երեխաները երջանիկ ինքնաբավ ընտանեկան կյանքի, բարեհաջողակ պատասխանատու ամուսնության, ծնողների նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի հիմքն են.

֍ «Առանց նեկտարի ծաղիկի վրա մեղուներ չեն լինում, առանց երեխաների տանը երջանկություն չի լինում»

֍ «Կարողացար ծնել, կարողացիր դաստիարակել» կամ «Երեխա ունենալը դժվար չի, մեծացնելն է դժվար» (Баланы табыу һөнәр түгел, бағыу һөнәр)

֍ «Հայր չդառնալով` հոր գինը չես իմանա, մայր չդառնալով` մոր գինը չես իմանա (Атай булмай, атайың ҡәҙерен белмәҫһең, әсәй булмай, әсәйең ҡәҙерен белмәҫһең)

Բաշկիրական ավանդույթի համաձայն` մայր-կինը շրջապատված էր հարգանքով և պատվով, իսկ անզավակը` ընդհակառակը, կորցնուր էի հեղինակությունը շրջապատում

֍ «Անզավակ կինը ամուլ ծառ է»

֍ «Կռթկռթացող հավն ավելի լավ է, քան ամուլ կինը»

֍ «Ամուլ կինը մխիթարում է հագուստներով»։

Բաշկիրների շրջանում ամուսնալուծությունները չափազանց հազվադեպ էին։ Հասարակության գիտակցության մեջ ամուսնալուծությունը համարվում էր անպարկեշտ, անբարոյականություն։

֍ «Առաջին ամուսնուն Աստված է տվել, երկրորդը` ամոթ երեսին»։

Ամուսնալուծությունն ընկալվում էր որպես կյանքի դժվարին դրամա` խեղելով մարդկային ճակատագրերը և խորապես տրավմայի ենթարկելով մարդկանց հոգիները։

֍ «Աշխարհում երկու մահ կա` մեկը ամուսնալուծությունն է, մյուսը` հենց մահը»

֍ «Ամուսնուց ամուսին դես ու դեն նետվելու փոխարեն ավելի լավ է գերեզմանից գերեզման թափառել»։

Ժողովրդական բարոյականությունը դարեր շարունակ հաստատել է հարգելի և հանգիստ ամուսնական կյանքի արժեքն ու սոցիալական նշանակությունը, ընդգծել է երեխաների դաստիարակության գործում դրական հոգևոր մթնոլորտի կարևորությունն ու դերը։

֍ «Տանը, որտեղ ներդաշնակություն կա, առատություն է, երջանկություն, տանը, որտեղ գժտություն է` դժբախտություն և վիշտ»

֍ «Տանը, որտեղ տարաձայնություններ կան, աղջիկը է թեթևաբարո է մեծանում»։

Ասացվածքներում ընդգծվում էր աշխատասեր, հավատարիմ և իմաստուն կին-մոր, կին-կնոջ նկատմամբ հարգանքը

֍ «Տունը հենվում է ջանասեր կնոջ վրա»

֍ «Եվ կինն է բարձրացնում իր ամուսնուն, և կինն է նվաստացնում իր ամուսնուն»

֍ «Եթե կինը լավն է, կբարձրանաս արգամակ[11], եթե վատն է` գերեզման կիջնես»

֍ «Եթե մայրը ծառ է սողոսկում, դուստրը ոստ է մագլցում»

֍ «Ինչպիսին մայրն է, այդպիսին դուստրն է» և այլն։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական առածներից և ասացվածքներից այլ լեզուներում համարժեքը չունեն, ինչը պայմանավորված է էթնոմշակութային առանձնահատկություններով։

Բաշկիրների կյանքի դրվածքն այնպիսին էր, որ նրանք չէին կարող պատկերացնել իրենց կյանքն առանց ձիու։ հրաժարվելը։ Բաշկիրների համար ձին նշանակում էր բարեկեցություն և ընտանեկան ապահովվաշություն, հատուկ հպարտության առարկա էր, անկախության մարմնացում։ Ըստ այդմ, բաշկիրերենում կան ասացվածքներ, որոնք բնորոշ են միայն բաշկիրներին։

֍ «Ձին տղամարդու համար և' ընկերակից է, և' խորհրդատու» («Ирҙең юлдашы ла ат, моңдашы ла ат»), ֍ «Ով ձիու արժեքը չգիտի, նրա ձեռքին սանձը կմնա» («Ат ҡәҙерен белмәгән, теҙген тотоп ҡалыр»)

֍ «Իսկական տղամարդու մտքում միայն ձին է» («Ирмен тигән ир күңелендә эйәрле-йүгәнле ат ятыр»)

֍ «Մարդն իր ազատ գլխին ձեռք չի տա» (Տղամարդը չի հարգում ազատությունը կամ ստրկությունը) .

֍ «Տղամարդն ազատությունը ստրկության հետ չի փոխի» («Ир ирекле башын ҡол итмәҫ»):

Բաշկիրները քոչվորական ապրելակերպ ունեին, զբաղվում էին որսորդությամբ, անասնապահությամբ, փչակային մեղվաբուծությամբ։ Նրանք հատկապես կարևորում էին իրենց ցեղի, ընտանեկան ճյուղի բազմապակումը, ավագ սերնդին, գիտելիքը, միջազգակցական հարաբերությունների և ազգակցական կապերի ներքին օրենքների պահպանումն ու ճանաչումը, որն արտացոլվել է ասացվածքներում.

֍ Քանի ձին կա, ճանապարհ կա, քանի դեռ հայր կա, ընկեր կա («Атың барҙа юл эҙлә, атаң барҙа дуҫ эҙлә»)

֍ «Կուրայ նվագես` մեղեդի կստանաս, գերան կտրես` տուն» («Ҡурай тартһаң, көй сығыр, бүрәнә тартһаң өй булыр»)

֍ «Մի հրաժարվեք հարազատներից` ցեղը կմարի» («Туғаныңдан биҙмә — нәҫелең ҡорор»)

֍ «Հայրը պետք է երեխային սովորեցնի աղեղ կտրել, մայրը մուշտակը ձևձել» («Атанан күргән уҡ юныр, әсәнән күргән тун бесер»

֍ «Որդի մեծացնելը պատվավոր գործ է, դուստր մեծացնելը` խնամք և հոգս» («Улы барҙың урыны бар, ҡыҙы барҙың ҡәҙере бар»)

֍ «Լավ որդին քո համախոհն է» («Яҡшы улың ҡорҙашыңдай булыр»)

֍ «Ում հայրը որսորդ չի եղել, նրա որդին որսորդ չի դառնա» («Атаһы ҡолан алмағандың, балаһы ҡуян алмаҫ»)

֍ «Ագռավի ճուտը դեղձանիկ չի դառնա» («Үҙең ҡарға булһаң, балаң һандуғас булмаҫ»):

Գիտական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական առածների և ասացվածքների հավաքագրմամբ ու ուսումնասիրությամբ զբաղվել են հայտնի բանահյուսներ. Ա. Ի. Խարիսով, Ա. Ն. Կիրեև, Մ. Մ. Սագիտով, Ն. Տ. Զարիպով, Ս. Ա. Գալին, Գ. Բ. Խուսաինով, Ֆ. Ա. Նադրշին, Ա. Մ. Սուլեյմանով, Ն. Դ. Շունկարով։

Բաշկորտոստանի Հանրապետության գիտնականները զբաղվում են բաշկիրերեն և այլ լեզուներով ասացվածքների համեմատական ուսումնասիրությամբ, ասացվածքների ընդհանուր և ազգային-հատուկ հատկանիշներով, որոնք բնորոշ են միայն որոշակի էթնոմշակութային համայնքին և արտացոլում են ազգային մտածելակերպի յուրահատկությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Русскö-башкирский öнлайн слöварь». huzlek.bashqort.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  2. ал-Кашгари, Махмуд (2005 թ․ հուլիսի 3). Диван Лугат ат-Турк (ռուսերեն). Алма-Ата: "Дайк-Пресс". ISBN 978-9965-699-74-0.
  3. Ф. В. Даминдарова (2019 թ․ ապրիլի 1). «МОРАЛЬНО-ЭТИЧЕСКИЕ ВЗГЛЯДЫ БАШКИРСКИХ ПРОСВЕТИТЕЛЕЙ В СТАНОВЛЕНИИ НРАВСТВЕННОГО СОЗНАНИЯ НАРОДА» (PDF). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  4. «Башкирские пословицы и поговорки (Перевел М. Г. Рахимкулов)». litena.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  5. «Перевод слова Атмаған ҡуян, аҫмаған ҡаҙан на русский язык. Русско-башкирский онлайн словарь и переводчик. - tarat.ru». tarat.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  6. «ағас емеше менән, кеше эше менән в русский, перевод | Glosbe». ru.glosbe.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  7. «→ Эт өрөп торор, бүре йөрөп торор, перевод на русский | Glosbe». ru.glosbe.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  8. «→ Эт%20ояһында%20көслө, перевод на русский, примеры предложений». ru.glosbe.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  9. «Пословицы (сборник) + пословицы на башкирском языке | Материал на тему: | Образовательная социальная сеть». nsportal.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  10. Մազար - դամբարան (արաբ․՝ مزار‎‎ — բառացի` «տեղ, որտեղ այցելում են»), մուսուլման աստվածապաշտի` «սրբի» (աուլիա) գերեզման
  11. «МЭСБЕ/Аргамак — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]