Հայկական առածներ և ասացվածքներ


Հայկական առածներ և ասացվածքներ, հայկական ժողովրդական կենդանի խոսակցական բանաձևային ասույթներ են՝ բաղկացած որոշակի թեմա և իմաստ արտահայտող բառերից։ Ով աշխատի նա չուտի:Դրանք ժողովրդի դարավոր կենսափորձից բխող սեղմ ու պատկերավոր, իմաստալից ընդհանրացումներ են սոցիալական կյանքի, բարքերի, կենցաղի վերաբերյալ։ Առածը այլաբանական ստեղծագործություն է, որի բուն իմաստն արտահայտվում է անուղղակի, միջնորդավորված, մինչդեռ ասացվածքն իրականությունն արտահայտում է ուղղակի։
Հայկական առածքները ստեղծվել և պահպանվել են հայ ժողովրդի գոյության բոլոր ժամանակաշրջաններում։ Որևէ առածի ծագումնաբանությունը պարզելը բարդ է կամ անհնարին։ Առածները և ասացվածքները հայ ժողովրդական բանահյուսության ամենահին և հարուստ ժանրերից մեկն են։ Հայկական առածների առաջին բուն ժողովրդական հավաքածուն թողարկվել է 1859 թվականին՝ Թիֆլիսում, «Մեղու Հայաստանի» թերթում, որի բանահավաքն էր Գրիգոր Տեր-Հարությունյան Կիրակոսյանց Այգեհատցին։ Առածների հավաքագրման աշխատանքը ավելի ակտիվանում է 1880-1900-ական թվականներին։ 1951-ին հրատարակվեց Արամ Ղանալանյանի «Առածանի» համավահավաք ժողովածուն, որը պարունակում է շուրջ 40000 հայկական առածներ[1]։
Հայկական առածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Աղվեսի վկան իր պոչն է։
- Ամեն բանի վերջն է գովելի։
- Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։
- Ամեն բարև տվող բարեկամ չէ։
- Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
- Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
- Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը։
- Անճարը կերել է բանջարը։
- Անտեր ոչխարը գայլը կուտի։
- Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ։
- Աչքե տես, բերնե կարոտ։
- Աջով տուր, որ ձախով վերցնես։
- Առածն անխոցելի է։
- Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
- Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։
- Անտեր ոչխարը գայլը կուտի։
- Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։
- Աշխարհն աշխատավորինն է։
- Աչքե տես, բերնե կարոտ։
- Աշխարհն արոտ, մենք մեջը կարոտ։
- Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ով աղա։
- Արագ եմ քայլում, ասում են՝ ծուռ է, կամաց եմ քայլում, աում են՝ կույր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղանալանյան Արամ (1960)։ Պիվազյան Էմանուել, ed.։ Առածանի։ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ ՀՍՍՌ ԳԱ։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն։ էջեր 1–85
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղանալանյան Արամ (1960)։ Պիվազյան Էմանուել, ed.։ Առածանի։ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ ՀՍՍՌ ԳԱ։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն
- Հայկական առածներ եւ ասացվածքներ։ Վենետիկ: Academy of S. Lazarus։ 1909
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |