Jump to content

Բանջարեղենային բուտերբրոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանջարեղենային բուտերբրոդ
Ենթատեսակսննդամթերք և սենդվիչ
Առաջացման երկիր Հնդկաստան

Բանջարեղենային բուտերբրոդ, բուտերբրոդի տեսակ, բաղկացած է հացի կտորիների միջև բանջարեղենի միջուկից։ Բանջարեղենի օգտագործումից բացի սահմանված պահանջներ չկան, և բուտերբրդները կարող են լինել ինչպես չորացված, այնպես էլ փափուկ։ Բանջարեղենային բուտերբրոդները մատուցվում են ամբողջ աշխարհում, օրինակ՝ Հնդկաստանում հայտնի փողոցային ուտեստ են։

Վարունգով բուտերբրոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարունգով բուտերբրոդն առաջին անգամ պատրաստվել է Մեծ Բրիտանիայում։ Դրանք ավանդաբար մատուցվում են կեսօրվա թեյի հետ և պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Ըստ պատրաստման ձևի, վարունգը պետք է հնարավորինս բարակ կտրատել։ Լավ պատրաստված բուտերբորդի վարունգի կտորները պետք է փայլեն ցերեկային լույսի ներքո։

Մումբայի բանջարողենային բուտերբրոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումբայի բանջարեղենային բուտերբրոդ

Մումբայի բանջարեղային բուտերբրոդը, որը հին ժամանակներից մինչև այսօր նաև հայտնի է Բոմբայի բանջարեղենային բուտերբրոդ, Հնդկաստանում, հատկապես Մումբայում համարվում է հասարակ փողոցային ուտեստ։ Բուտերբրոդը պատրաստվում է Արևմտյան ոճի հացով և սովորաբար չորացվում է։ Հիմնական բաղադրիչներն են կծու կանաչ չուտնին, լոլիկը, սոխը, վարունգը և կարտոֆիլից պատրաստված կծու միջուկը, որը պատրաստվում է Չատ մասալայով կամ նմանատիպ համեմունքների խառնուրդով։ Որպես այլ բաղադրիչներ, օգտագործվում են պանիրը և եփած ճակնդեղը։ Այս բուտերբորդը հայտնի է, որպես ուսանողների լանչ[1][2][3]։

Ծիածան բանջարեղենային բուտերբրոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիածան բանջարեղենային բուտերբրոդների գաղափարն այն է, որ բանջարեղենը շերտավորվի տարբեր գույներով՝ բազմազան գունային գամմա ստեղծելու համար[4][5]։ Դրանք երբեմն կարող են աներևակայելի բարձր լինել՝ տարբեր գույների և հյուսվածքների առավելագույն քանակի պատճառով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Helen Graves, "Mumbai sandwich", Great British Chefs, retrieved 7 July 2020.
  2. Dassana Amit, "Mumbai vegetable sandwich", Veg Recipes of India, retrieved 7 July 2020.
  3. Bruce Kraig, Colleen Taylor Sen, "Commonalities and convergences in world street market food", p. 218 in, Mark McWilliams (ed), Food & Markets: Proceedings of the Oxford Symposium on Food and Cookery 2014, Prospect Books, 2015 1909248444
  4. Jessica Merchant, "Ultimate rainbow vegetable sandwich", A Couple Cooks, retrieved 7 July 2020.
  5. Kate Hackworthy, "Rainbow vegetable sandwich", Veggie Desserts, retrieved 7 July 2020.
  6. Maria Lichty, "Rainbow vegetable sandwich", Two Peas & Their Pod, retrieved 7 July 2020.