Բանգլադեշի ազգային թանգարան
Բանգլադեշի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, պատմության թանգարան և թանգարան |
Երկիր | Բանգլադեշ[1] |
Տեղագրություն | Շահբագ |
Վայր | Շահբագ |
Պատկանում է | Ministry of Cultural Affairs? |
Հասցե | Shahbag, Dhaka-1000 և শাহবাগ, ঢাকা-১০০০1000 |
Հիմնադրվել է | 1913 |
Տնօրեն | Faizul Latif Chowdhury?[2], Md Muksodur Rahman Patwary?[2] և Shamsuzzaman Khan?[2] |
Հավաքածուի չափս | 94 000 արխիվային միավոր |
Կայք | bangladeshmuseum.gov.bd(բենգ.) |
Բանգլադեշի ազգային թանգարան (բենգալերեն՝ বাংলাদেশ জাতীয় যাদুঘর), ի սկզբանե հիմնադրվել է 1913 թվականի մարտի 20-ին՝ հանդես գալով այլ անվան ներքո (Դաքքայի թանգարան)[3], պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1913 թվականի օգոստոսի 7-ին։ Բանգլադեշի ազգային թանգարանի կարգավիճակ ստացել է 1983 թվականի նոյեմբերի 17-ից։ Թանգարանը գտնվում է Դաքքայի Շահբագ շրջանում։ Թանգարանի գործունեությունը լավ է կազմակերպված, ցուցադրությունները ներկայացված են ժամանակագրական տեսքով ազգագրության, դեկորատիվ արվեստի, պատմության, դասական արվեստի, բնական պատմության, ժամանակակից և համաշխարհային քաղաքակրթությունների բաժիններում։ Թանգարանն ունի նաև կոնսերվացման հարուստ լաբորատորիա։
Ցոկոլային հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցոկոլային հարկի մուտքի մոտ տեղադրված են մի քանի հին զենքեր, ինչպես նաև այստեղ է գտնվում սրահը, որտեղից այցելուները տոմսեր են ձեռք բերում և հավաքվում են լսելու թանգարանի պատմությունը։ Սրահն առաջնորդում է դեպի մեծ սանդուղք։ Բացի սրահը, այս հարկում կա մի փոքր սենյակ, որը նույնպես օգտագործվում է որպես դահլիճ (էքսկուրսավարներն այստեղ այցելուներին են պատմում թանգարանի պատմությունը)։
1-ին հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հարկը բաժանված է 22 սենյակների։
1-ին սենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին սենյակի մեծ քարտեզի վրա ցուցադրված է Բանգլադեշն իր 64 շրջաններով։
2-րդ սենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2-րդ սենյակում Բենգալյան վագրի մեծ արձանն է։
3-10-րդ սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սենյակներում ցուցադրվում են Բանգլադեշից գտնված բնական նմուշներ։ Սենյակներից մեկում ներկայացված է կետի լեզու։
10-22-րդ սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հարկերում կան մինչև 1900 թվականների պատմական Բենգալյան մասունքներ։ Սենյակում ցուցադրված են տարբեր նավակներ, որոնք օգտագործել է գյուղական բնակչությունը։
2-րդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2-րդ հարկում ցուցադրվում են հայտնի մարդկանց լուսանկարներ, կան ցուցափեղկեր՝ նվիրված Բանգլադեշի ազատագրական պատերազմին և 1952 թվականի Լեզվական շարժմանը (Բենգալյան լեզվի համար մղվող պայքար)։ Կան պոստերներ, որոնք օգտագործվել են պատերազմի ժամանակ, խոշտանգումների մեքենա և այլն։ Կա նաև երկու գրադարան։
3-րդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]3-րդ հարկում ցուցադրվում են միջազգային քաղաքական գործիչների, դերասանների, գիտնականների նկարներ, ինչպես նաև այստեղ կա 4 միջազգային պատկերասրահ՝ չինական, կորեական, հնդկական, շվեյցարական[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոմպոզիցիա,
Նովերա Ահմեդ -
Թեքված ֆիգուր,
Նովերա Ահմեդ -
Նստած կին,
Նովերա Ահմեդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Banglapedia article
- Bangladesh Heritage Museum Արխիվացված 2017-05-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգլադեշի ազգային թանգարան» հոդվածին։ |
|