Բակխարիս կարապատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բակխարիս կարապատերև
Բակխարիս կարապատերև
Բակխարիս կարապատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Astereae
Ենթատրիբա Baccharidinae
Ցեղ Բակխարիս (Baccharis)
Տեսակ Բակխարիս կարապատերև (B. halimifolia)
Միջազգային անվանում
Baccharis halimifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Բակխարիս կարապատերև (լատ.՝  B. halimifolia Լ․), աստղածաղկազգիների ընտանիքի, բակխարիս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 4 մ բարձրությամբ։ Տերևները կարճ կոթունավոր են, հակառակ ձվաձևից մինչև երկարավուն ձև ունեն, 4-7 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ, խոշոր ատամնաեզր, հիմքում սեպաձև սեղմված։ Վերին տերևները համարյա նստադիր են, նեղ էլիպսաձև, 2-3 սմ երկարությամբ և 0,5-0,8 սմ լայնությամբ, ամբողջաեզր, երկու ծայրերից սեղմված։ Զամբյուղները 3-5-ական հավաքված են փնջերում, կոթունավոր են, առաջացնում են նոսր հուրաններ։ Փաթաթոցը կազմված է 3-4 շարք աղյուսաձև դասավորված տերևիկներից։ Սերմնապտուղներն ունեն 1 -1,5 մմ երկարություն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։ Տալիս է դեղին ներկ և բակխարին ալկալոիդը, որն ունի բուժիչ հատկություն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսային Ամերիկայում, Տեխասում և Միսսիսիպիի ստորին հոսանքի ավազանում։ Մշակվում է Երևանում, որտեղ միանգամայն դիմացկուն է, հազվադեպ է ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է, ինքնացանք է տալիս։ Խիստ վարակվում է գայլուկով։ Հեռանկարային է հանրապետության ստորին լեռնային գոտու համար։ Էկոլոգիական խումբը՝ IV[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (324-326)։