Jump to content

Բախտրիոնի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախտրիոնի բերդ
վրաց.՝ ბახტრიონი
Տեսակամրոց
Վարչական միավորԱխմետայի մունիցիպալիտետ
Երկիր Վրաստան
Ընթացիկ վիճակավերված
ՃակատամարտերԲախտրիոնի ճակատամարտ
Քարտեզ
Քարտեզ

Բախտրիոն (վրաց.՝ ბახტრიონი, Բախտրիոնի), ավերված բերդ Վրաստանի արևելքում՝ Կախեթի մարզում։ Կառուցվել է 17-րդ դարում Ալազան գետի ձախ ափին՝ Ալազանի՝ Իլտո գետի հետ միախառնվելու վայրից ոչ հեռու[1]։ 1650-ական թվականներին բերդում տեղակայված է եղել Սեֆյան Իրանի զորախումբը, մինչ վրացի ապստամբները գրավել ու ավերել են այն։ Ներկայում պահպանվել են բերդի միայն աննշան մնացորդներ։

Բերդն իր անունն ստացել է նախկինում գոյություն ունեցած Բախտրիանի գյուղի անունից, որի մոտակայքում կառուցվել էր բերդը 1650-ական թվականներին։ Այնտեղ տեղակայված էր ղըզըլբաշների կայազորը, որ Իրանի շահի կողմից ուղարկվել էր այդ տարածաշրջանում պարսկական տիրապետությունն ուժեղացնելու և Վրաստանը թուրք քոչվորներից պաշտպանելու համար։ Բերդը գտնվում էր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող վայրում. այն վերահսկում էր այն ճանապարհները, որոնք տանում էին դեպի Մեծ Կովկասի լեռները, որտեղ բնակվում էին Թուշեթի, Փշավի ու Խևսուրեթիի վրացի լեռնականները[2]։

1659 թվականին վրացի լեռնականները միանում են Կախեթի ապստամբներին, ովքեր անակնկալ հարձակվում են բերդի վրա։ Կռվի ընթացքում վրացիները կոտորում են ղըզըլբաշների զորքը, ապա գրավում են պարսկական մեկ այլ ամրոց՝ Ալավերդին։ Այս իրադարձություններն արտացոլվել են բանահյուսության մեջ, ինչի շնորհիվ պահպանվել են Բախտրիոնի ճակատամարտի լեռնական հերոսների անունները։ Նրանք են Զեզվա Գապրինդաուլին Թուշեթից, Նադիա Խոշարաուլին Խևսուրեթիից և Գոգոլաուրին Փշավից։ Այդ ճակատամարտին է նվիրված նաև 19-րդ դարի վրացի բանաստեղծ Վաժա Փշավելայի «Բախտրիոնի» պոեմը (1892)[2][3]։ Բախտրիոնի անունը կրող փողոցներ կան Թբիլիսիում, Ախմետայում, Թելավում, Լագոդեխում, Քարելում և Կասպիում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tsarévitch Wakhoucht (transl. by Marie-Félicité Brosset; 1842), Description géographique de la Géorgie, p. 321. L'Académie Impérial des Sciences, St Petersbourg (Ֆրանսերեն)
  2. 2,0 2,1 Kurtsikidze, Shorena and Chikovani, Vakhtang (2002), "Georgia's Pankisi Gorge: An Ethnographic Survey" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, pp. 30-31. Berkeley Program in Soviet and Post-Soviet Studies Working Paper Series.
  3. Gamkrelidze, Ekaterine (ed., 2008), Der Dichter Vaza-Psavela. Fünf Essays, p. 81. Königshausen & Neumann, ISBN 3826038487