Խևսուրեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խևսուրեթի

ხევსურეთი

Ամրություն Շատիլի գյուղում
Ամրություն Շատիլի գյուղում
Ճանապարհ Խևսուրեթիում
Ճանապարհ Խևսուրեթիում
Вид в Խևսուրեթի
Համայնապատկեր Խևսուրեթիթում

Խևսուրեթի, Խևսուրեթիա (վրաց.՝ ხევსურეთი, վրաց.՝ ხევი-ից՝ կիրճ), պատմական շրջան Վրաստանի հյուսիս-արևելքում։ Խևսուրեթիի բնակիչները խևսուրներն են (վրաց.՝ 'ხევსურები'վրացիների ազգագրական խումբ, որ ավանդաբար բնակվել են բարձր լեռնային համայնքներում, որտեղ դասային տարբերություն գոյություն չի ունեցել։ Միջնադարում և ավատատիրական ժամանակաշրջանում խևսուրները ազատվել են հարկերից, սակայն պարտավոր էին պահպանել Վրաստանի հյուսիսային սահմանները։ Քարթլիի և Կախեթի վրա արշավանքների ժամանակ խևսուրները զորքեր են ուղարկել Քարթլի և Կախեթի թագավորներին օգնության։ Խևսուրները կարևորագույն դեր են կատարել 1659-1660 թվականների Բախտրիոնյան ապստամբության ժամանակВ[1]:

Չնայած նրան, որ խևսուրները դավանում են քրիստոնեություն և վրացական եկեղեցու հետևորդներ են համարվում, խևսուրների կյանքում կարևոր դեր են կատարում հնամյա մինչքրիստոնեական ավանդույթները։ 1876 թվականին հանրահայտ գերմանացի ճանապարհորդ Գուստավ Ռադեն, լինելով Խևսուրեթիում, գրեց «Chewsuren und ihr Land» (Kassel, 1878) գիրքը, որը Խևսուրեթին ներկայացրեց արևմտյան ընթերցողին։ Խևսուրեթիի նշանավոր վայրերից են Շատիլի և Մուցո գյուղերը՝ իրենց միջնադարյան ամրոցներով, ինչպես նաև Խախմաթի, Ախիելի և Լեբաիս Կարի ամրությունները[1]:

Խևսուրները միջինից բարձր հասակ ունեն, կապույտ, երբեմն՝ կանաչ աչքեր և բաց գույնի մազեր։

1950-ական թվականներին խևսուրներին հարկադրաբար տեղափոխում էին հարթավայրեր, ինչի արդյունքում շատ բարձր լեռնային գյուղեր դատարկվել են։

Խևսուրների հիմնական զբաղմունքը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է, ոչխարաբուծությունը և հողագործությունը, հացահատիկային կուլտուրաների մշակումը[2]:

Խևսուրները վարպետորեն մշակում են բուրդը. կտորներ են կարում և գուլպաներ գործում։ Բացի այդ՝ զարգացած է կարուձևի արհեստը, ծառեր կտրելը, դարբնագործությունը[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Historical Dictionary of Georgia Alexander Mikaberidze Historical Dictionaries of Europe, No. 50 The Scarecrow Press, Inc. Lanham, Maryland • Toronto • Plymouth, UK 2007
  2. 2,0 2,1 Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 46. Фусе — Цуруга. 1957. 672 стр., илл. и карты; 48 л. илл. и карт.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]