Կնքվել է 1934 թվականի փետրվարի 9-ին, Աթենքում՝ ուժերի հետվերսալյան հարաբերակցությունը (Առաջին համաշխարհային պատերազմից հետո) Բալկաններում պահպանելու նպատակով։ Ռումինիան և Հարավսլավիան միաժամանակ մտնում էին Փոքր Անտանտի մեջ։ Բալկանյան Անտանտի պայմանագիրը, իր հիմնական խնդիրը համարելով տերիտորիալ ստատուս քվոյի պահպանումը Բալկաններում, մասնակիցների վրա դնում էր նաև փոխադարձ օգնության պարտավորություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 441)։