Բալամուրալի Ամբատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալամուրալի Ամբատի
Ծնվել էհուլիսի 29, 1977(1977-07-29) (46 տարեկան)
Vellore, Թամիլ Նադու, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան և  ԱՄՆ
Դավանանքհինդուիզմ
Մասնագիտությունակնաբույժ
Հաստատություն(ներ)Յուտայի համալսարան
Գործունեության ոլորտակնաբանություն
Ալմա մատերՀարվարդի բժշկական դպրոց, Դյուքի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Յուտայի համալսարան և Icahn School of Medicine at Mount Sinai?
Կայքdoctorambati.com

Բալամուրալի Ամբատի (անգլ.՝ Balamurali Ambati, հուլիսի 29, 1977(1977-07-29), Vellore, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդկական ծագումով ամերիկացի ակնաբան, 1995 թվականի մայիսի 19-ից հայտնի է որպես պատմության մեջ պաշտոնապես ամենաերիտասարդ բժիշկ մասնագետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդ, վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալամուրալի Ամբատին ծնվել է հնդկական Վելլուրու քաղաքում և 3 տարեկանում ԱՄՆ է տեղափոխվել ծնողների և ավագ եղբոր հետ[2]։

Նրա հայրը` Ռաո Ամբատին, արդունաբերության ինժեներ էր, մայրը` մաթեմատիկայի ուսուցչուհի և լեզվաբան (նա թամիլերենի մասնագետ էր, որը տարածված է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում, որտեղից տեղափոխվել էր Ամբատիի ընտանիքը)։ Նրա ավագ եղբայրը` Ջայակրիշնա Ամբատին, բժիշկ է[2]։

Չորս տարեկանում Բալամուրալին եռման ջրից խորը այրվածքներ է ստացել երկու ոտքերին և հիվանդանոցում բուժվել է 3 ամիս։ Նա տարել է 3 վիրահատություն և, տեսնելով բժիշկների և բուժքույրերի աշխատանքը հիվանդանոցում, որոշել է դառնալ բժիշկ, որպեսզի օգնի այլ մարդկանց[3][4][5]։ 9 տարեկան հասակում Ամբատին ներգրվվել է տաղանդավոր երիտասարդների համար համալսարանական մաթեմատիկական ծրագրում[5]։ 11 տարեկան հասակում Բալամուրալին ավարտել է «Բալթիմոր Սիթի քոլեջ» ավագ դպորցը։ Ուսումնառության ժամանակ նրան սկսել է հետաքրքրել նաև կենսաբանությունը։

11 տարեկան հասակում նա 17-ամյա եղբոր հետ գիրք է գրում ՁԻԱՀի ուսումնասիրության մասին, որի համար Ջայակրիշնա Ամբատին արժանանում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի մրցանակի[2]։ Չնայած իր հետագա ձեռք բերումներին` 2011 թվականին տված հարցազրույցի ժամանակ Բալամուրալի Ամբատին նշել է, որ ինքն այդ մրցանակով ամենաշատն է հպարտանում[3]։ Գիրքը գրված էր ուսանող բժիշկների համար։ Այդպիսով, նրա կարծիքով 1989 թվականին այն բարձրացրել է ապագա բժիշկների զգուշավորությունն այս վտանգավոր հիվանդության հանդեպ[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորթ Շոր համալսարանի հիվանդանոցը, որտեղ Բալամուրալի Ամբատին անցել է ինտերնատուրան

Բալամուրալի Ամբատին 13 տարեկանում գերազանցությամբ ավարտել է Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցը[4]։ 1995 թվականի մայիսի 19-ին 17 տարեկանում նա ստացել է բարձրագույն բժշկական կրթություն` ավարտելով Մաունթ Սինայ բժշկության դպրոցը[2]։ Համալսարանից հետո 4 տարի «ներքին հիվանդություններ» մասնագիտացմամբ օրդինատուրա է սովորել Նորթ Շոր համալսարանի բժշկական կենտրոնում[5]։ 1996 թվականի ամռանը Բալամուրալի Ամբատին դարձել է Հարվարդի բժշկական դպրոցի կլինիկական օրդինատոր[5]։

Որպես բժիշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալամուրալին վաղ տարիքից զարգացվածությամբ գերազանցել է իր ընկերներին։ Օրինակ, արդեն 4 տարեկանում նա կարողացել է հաշվել[2]։ Բալամուրալի Ամբատին հետաքրքրվել է շախմատով, բասկետբոլով և սեղանի թենիսով։ Բալամուրալին հստակ որոշում է կայացրել դառնալ առավել երիտասարդ բժիշկ։ Չնայած գիտության ոլորտում նրա ունեցած ձեռքբերումներն` Ամբատիի խոսքով իրեն երբևէ «տարօրինակ» չեն անվանել։ Նա նաև վստահեցնում է, որ եթե անգամ իր այցելուները իմանում էին իր տարիքի մասին, նրանք դրան առանց նախապաշարումների էին մոտենում[2]։

Բ. Ամբատին իր ընտանիքի հետ միասին հիմնել է AVASC Foundation հիմնադրամը` նպատակ ունենալով օգնել մաթեմատիկայով և առհասարակ գիտությամբ զբաղվող տաղանդավոր ուսանողներին, ինչպես նաև` բարելավել առողջապահությունը Հնդկաստանում[3]։

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորթ Շոր համալսարանի ինտերնատուրայի ծրագրի ղեկավար Փիթեր Ռեյզերը 18-ամյա Ամբարտիի մասին ասել է. «Նա թիմային խաղացող է, լավ պատրաստված է և շատ հասուն»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Врач - Баламурали Амбати». Образование (ռուսերեն). вРекорде. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «American Topics: A Doctor at 17, He Next Hopes To Be a Nobel Prize Winner». News (անգլերեն). The New York Times — Заметка в The New York Times. 1995 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Dr. Balamurali Ambati, Real Life Doogie Howser, Has Greater Aspirations» (անգլերեն). Vitals blog — Интервью с Б. Амбати о его дальнейших планах. 2011 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  4. 4,0 4,1 «Balamurali Ambati: MD at 17». Alt. Hindu Archives: May 1995 Part 2 (անգլերեն). The Hindu Universe — Публикация об окончании Б. Амбати медицинского университета. 1995 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Teen doctor: "Just don't call me Doogie"». The Victoria Advocate (անգլերեն). Google news — Интервью с Б. Амбати о его дальнейших планах. 1995 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.