Բալահովիտ կամավորական ջոկատ
Արտաքին տեսք
Բալահովիտ կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | ![]() ![]() |
Անվանված է | Բալահովիտ |
Ստեղծվեց | 1988 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Կ. Գիլոյան |
Բալահովիտ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Բալահովիտ գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Վայքի (Խնձորուտ, Բարձրունի), Սիսիանի (Իշխանասար), Գորիսի (Եռաբլուրներ տեղանք, Շուռնուխ), Ճամբարակի (Արծվաշեն), Եղեգնաձորի (Խաչիկ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ), Լաչինի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Կ. Գիլոյան։ Ջոկատից ՀՀ «Արիության» մեդալով պարգևատրվել է 3, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 3, զոհվել 3 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |