Բադրինաթի հարսնացուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բադրինաթի հարսնացուն
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Ժանրռոմանտիկ ֆիլմ
Թվականմարտի 10, 2017
Լեզուհինդի
ՌեժիսորShashank Khaitan?
Սցենարի հեղինակShashank Khaitan?
ԴերակատարներVarun Dhawan?, Alia Bhatt?, Gauahar Khan?, Mohit Marwah?, Aakanksha Singh?, Sahil Vaid? և Aparshakti Khurana?
ԿինոընկերությունDharma Productions

«Բադրինաթի հարսնացուն» (հինդի՝ Badrinath Ki Dulhania, անգլ.՝ Badrinath's Bride), 2017 թվականի հնդկական ռոմանտիկ կատակերգություն[1], որի ռեժիսորը Շաշանկ Խաիթան է, պրոդյուսերը՝ Կարան Ջոհարը: Ֆիլմը թողարկել է Դհարմա ընկերությունը: Գլխավոր դերերում Վարուն Դհավանը և Ալյա Բհաթն են, the film marks the second installment of a franchise that began with Humpty Sharma Ki Dulhania: Ֆիլմի գլխավոր նկարահանումները սկսել են 2016 թվականի մայիսին, իսկ ֆիլմը թողարկվել է 2017 թվականի մարտի 10-ին՝ Հոլիի վերջին շաբաթ-կիրակիին[2][3]: Ֆիլմը քննադատների կողմից տարատեսակ, մեծ մասամբ դրական մեկնաբանություններ է ստացել և հաջողություններ գրանցել: Դա 2017 թվականի 9-րդ ամենախոշոր բոլիվուդյան ֆիլմն էր[4]: 63-րդ «Filmfare» մրցանակաբաշխության ժամանակ այն հաղթել է 8 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսոր»՝ Խաիթան, «Լավագույն դերասան, լավագույն դերասանուհի»՝ Դհավանը և Բհաթը[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադրինաթ «Բադրի» Բանսալը (Վարուն Դհավան) հարուստ ընտանիքի որդի է, որն ապրում է Ջհանսիում: Հետադարձ հայացք գցելով՝ պարզ է դառնում, որ Բադրիի մեծ եղբայրը՝ Ալոկնաթ Բանսալը, սիրահարված էր մի աղջկա, և պատրաստվել էր հեռանալ իր ընտանիքից հանուն նրա, որովհետև նրա հայրը դեմ էր, բայց ետ է կանգնել իր որոշումից, այն բանից հետո, երբ իր հայրը սրտի կաթված է ունեցել: Հիմա Ալոկը ամուսնացած է Ուրմիլա Շուկլայի հետ, դա կազմակերպված ամուսնություն էր, և նրա կինը իրավունք չուներ աշխատել, չնայած որ իր ամուսնուց ավելի խելացի էր ու պրոֆեսիոնալ: Ալոկը ևս լավ վիճակում չէ, քանի որ բաժանվել է իր սիրելիից և ուժով ամուսնացել, և նա շատ ժամանակ է տրամադրում խմելուն: Բադրին վախենում է, որ իր հետ էլ նման բան կպատահի և երբ նա տեսնում է Վայդեհա Տրիվեդիին հարսանիքի ժամանակ, որոշում է նրա հետ ամուսնանալ և այդ ամուսնությունը դառնում է իր կյանքի առաքելությունը:

Վայդեհան ևս ավելի խելացի էր, քան Բադրին: Նա ունի լավ կրթություն և գաղտնի ձևով փորձում է ուղեկցորդուհի դառնալ, իսկ Բադրին միայն 10-րդ դասարանն է ավարտել: Աղջիկն ընդհանրապես հետաքրքրված չէր ամուսնությամբ և նույնիսկ մերժել է Բադրիի առաջարկը: Բայց երբ Բադրին օգնում է Վայդեհայի մեծ քրոջը՝ Կրիտիկային, ամուսին գտնել և նույնսիկ օգնում է նրանց հորը դուրս գալ ճգնաժամից, այդ ժամանակ Վայդեհան համաձայնում է ամուսնանալ նրա հետ: Սակայն հարսանիքի ժամանակ Վայդեհան չի գալիս: Բադրիի սիրտը կոտրված է, իսկ Ամբարը՝ բարկացած: Նա հրամայում է Բադրիին գտնել Վայդեհային և նրան հետ բերել՝ պատժելու համար: Չնայած նրան, որ Բադրին վախենում է Ամբարի խոսքերից, Բադրին գնում է Մումբայ՝ Վայդեհային գտնելու, որտեղ նա պարզում է, որ նա արդեն գնացել է Սինգապուր՝ ուղեկցորդուհի դառնալու համար:

Բադրին կարողանում է Սինգապարում գտնել Վայդեհային և փախցնում է: Ճանապարհին նա թողնում է Վայդեհային դուրս գալ բեռնախցիկից, և յուրաքանչյուրը ներկայացնում է իր փաստարկները: Բադրին բարկանում է նրա վրա, Վայդեհան ներողություն է խնդրում, և փորձում բացատրել, որ իր գնալու պատճառը բնավ էլ նա չէ: Բադրին բռնում է նրա կոկորդից, այդ ժամանակ հայտնվում է ոստիկանական մեքենա և նրանց տանում բաժանմունք: Ոստիկանական բաժանմունքում Վայդեհան պաշտպանում է Բադրիի, չնայած այն բանին, որ նա առևանգել էր նրան ու փորձել խեղդել: Հաջորդող բոլոր օրերի ընթացքում Բադրին հետևում է Վայդեհային: Ալոկը զանգում ու ասում է Բադրիին, որ հայրը արդեն նոր հարսնացու է փնտրում նրա համար: Դա վախեցնում է Բադրիին, և նա փորձում է մտնել Վայդեհայի աշխատանքի վայր: Վայդեհան ասում է նրան, որ կհամաձայնի ամուսնանալ նրա հետ, եթե նա կարողանա համոզել հորը՝ Ամբարին, թույլ տալ նրան ապրել և աշխատել Սինգապուրում: Բադրին այդ գիշեր հարբում է, և տեսարան սարքում Վայդեհայի տան մոտ, և նրան նորից տանում են ոստիկանական բաժանմունք, որտեղ այս անգամ Վայդեհան ստիպված է լինում նրան ազատելու համար 1500 դոլար վճարել:

Բադրին տեղափոխվում է Վայդեհայի բնակարան, որտեղ Վայդեհա հոգ է տանում նրա մասին, պատրաստում է նրա համար ամեն օր մինչև աշխատանքի գնալը, որը վիրավորում է նրան: Նրանք իրար հետ ժամանակ են ացկացնում և ճամփորդում Սինգապուրում: Ժամանակի ընթացքում Բադրին սկսում է հարգել ազատությունը և հիանում է նրա աշխատանքով ու խելքով: Բադրին և Վայդեհան սկսում են իրար հետ ավելի երկար ժամանակ անցկացնել, որը նրանց ավելի մտերիմ է դարձնում: Երբ Ամբարը հարցնում է, Բադրին ստում է, ասելով, որ չի կարողացել գտնել Վայդեհային: Երբ Բադրին ոստիկանությունից ետ է վերցնում իր անձնագիրը, վերադառնում է Հնդկաստան, Վայդեհան սկսում է կարոտել նրան ու զգալ նրա բացակայությունը:

Ջհանսիում Ուրմիլան հղի է լինում, և Ամբարը ստիպում է իրականացնել մեգա պուջա, որպեսզի տղա ծնվի: Բադրին խղճում է Ուրմիլային և միևնույն ժամանակ կարոտում է Վայդեհային, վերջապես հասկանում է, թե ինչու է Վայդեհան հեռացել: Մինչև պուջան նա խմում է, և մեղադրում Ամբարին՝ կանանց հետ անհարգալից վերաբերվելու համար: Նա Ամբարին մեղադրում է, իր և Վայդեհային բաժանման պատճառը լինելու համար, երբ հանկարծ նա աչքի պոչով տեսնում է Վայդեհային: Վայդեհան ասում է Բադրիին, որ սիրում է նրան և ուզում է ամուսնանալ: Նրանք միասին կանգնում են Ամբարի առջև, և ասում նրան, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ, և Վայդեհան կաշխատի այնտեղ, որտեղ իրեն հարմար է, անկախ նրանից՝ Ամբարը համաձայն է, թե ոչ:

Վերջում պարզ է դառնում, որ թեկուզ հեռվից, բայց Բադրին և Վայդեհան պահպանում են իրենց հարաբերությունները, մինչ նա ավարտում է իր ուսումը Սինգապուրում, Հնդկաստան վերադառնալուց հետո նա բացում է ուղեկցորդուհիների ուսումնական կենտրոն: Ուրմիլան երկվորյակներ է ունենում՝ տղա և աղջիկ, և երևում է, որ Ամբարը նույն վերաբերմունքն ու սերն ունի թե՛ աղջկա, և թե՛ տղայի հանդեպ: Ուրմիլան սկսում է աշխատել ավտոսրահում, նույնիսկ առանձին աշխատասենյակ է ստանում: Բադրին և Վայդեհան խոստացան իրենց երեխաներից և ոչ մեկի համար օժիտ չհավաքել:

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Վարուն Դհավան Բադրինաթ Բանսալ Բադրինաթ Բանսալ
Ալյա Բհաթ Վայդեհի Տրիվեդի Վայդեհի Տրիվեդի
Սահիլ Վաիդ Սոմեդով Բանսալ, Սոմեդով Բանսալ, Բադրիի զարմիկը
Ռիտուրաջ Սինգ Ամբարնաթ Բանսալ, Ամբարնաթ Բանսալ, Բադրիի հայրը
Յաշ Սինհա Ալոկնաթ Բանսալ, Ալոկնաթ Բանսալ, Բադրիի եղբայրը
Շվետա Բասու Պրասադ Ուրմիլա Բանսալ, Ուրմիլա Բանսալ, Ալոկի կինը
Սվանադ Կիրկիրե Մայանակ Տրիվեդի, Մայանակ Տրիվեդի, Վայդեհիի հայրը
Կանուպրիյա Պանդիտ Մանասվի Տրիվեդի, Մանասվի Տրիվեդի, Վայդեհիի մայրը
Սուխմանի Լամբա Կրիտիկա Տրիվեդի, Կրիտիկա Տրիվեդի, Վայդեհիի քույրը
Ապարշախտի Խուրանա Բհուշան Միշրա, Բհուշան Միշրա, Կրիտիկայի ամուսինը
Ռաջեդրա Սեթի Ջիտենդրա Միշի, Ջիտենդրա Միշի, Բհուշանի հայրը
Գաուրավ Պանդեյ Գուրմիթ Սինգ Լամբալ, Գուրմիթ Սինգ Լամբալ, Վայդեհայի ընկերը Սինգապուրում

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ֆրանշիզի երկորդ մասն է, որը սկսվել էր «Humpty Sharma Ki Dulhania» ռոմանտիկ կատակերգությունից, որը ևս ղեկավարել է Շաշանկ Խաիթանը, պրոդյուսերը Կարան Ջոհարն է, գլխավոր դերերում կրկին նկարահանվել են Վարուն Դհանը և Ալյա Բհաթը: Ֆիլմի մասին առաջին անգամ ազդարարվել է 2016 թվականի մայիսի 3-ին առցանց պաստառի հետ, որտեղ պատկերված էին Դհավան և Բհաթը տեղական գյուղական տոնավաճառում[6][7]: Գլխավոր նկարահանումները ևս սկսվել են այդ օրը: Որոշ տեսարաններ նկարահանվել են Գատոտգահ շրջանում, Կիշորե Սագար լճի մոտ և Յոթ հրաշալիքների այգում՝ Ռաջաստանում[8]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը գրել է Ամալ Մալիկը, Տանիշկ Բագչին, Ախիլ Սաչդևան և Բափի Լահիրին, իսկ բառերը՝ Կումարը, Շհաբիր Ահմեդը, Ախիլ Սաչդևան, Բադշահը և Ինդիվարը: Սաունդթրեքը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին T-Series հնդկական երաժշտական ստուդիայի կողմից[9]:

Հ/հ Ստեղծագործության անվանում Կատարողներ Տևողություն
1 «Aashiq Surrender Huan» Ամալ Մալիկ, Ժրեյա Ղոսալ 4:10
2 «Roke Na Ruke Naina» Արիջիտ Սինգ 4:39
3 «Humsafar» Ախիլ Սաչդևա,Մանշիլ Գուջրալ 4:29
4 «Badri Ki Dulhania» Դեվ Նեգի, Նեհա Կակար, Մոնալի Թակուր, Իկկա 3:27
5 «Tamma Tamma Again» Բափի Լահիրի, Անուրադհա Պաուդվալ, Բադշահ 3:19
6 «Humsafa», Ալյա Բհաթ, Ախիլ Սաչդևա 2:50

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հավաքել է ₹190.25 մեկ շաբաթում[10]՝ դառնալով Հնդկաստանի 2017 թվականի 4-րդ ամենաշահութաբեր ֆիլմը[11]: Ֆիլմը Բհաթի[12] և Դհանի համար 3-րդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող հայրենական արտադրությունն է[13]:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխության օր Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր(ներ) և առաջադրված(ներ) Արդյունք Ծնթ.
2017 թվականի դեկտեմբերի 4 Star Screen մրցանակաբաշխություն Կատակերգական լավագույն դերասան Վարուն Դհավան Հաղթանակ [14]
Լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ալյա Բհաթ Առաջադրված
Լավագույն ֆիլմ Բադրինաթի հարսնացուն Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Շաշանկ Խաիթան Առաջադրված
2017 թվականի դեկտեմբերի 30 Zee Cine մրցանակաբաշխություն Լավագույն դերասան (Ժյուրիի ընտրություն) Վարուն Դհավան Հաղթանակ [15]
Լավագույն դերասանուհի (Հեռուստադիտողի ընտրություն) Ալյա Բհաթ Հաղթանակ
Լավագույն դերասանուհի (Ժյուրիի ընտրություն) Առաջադրված
Լավագույն հնչյունավորում Սոհել Սանվարի Հաղթանակ
Լավագույն երգիչ Ախիլ Սաչդևա (Humsafar երգի համար) Հաղթանակ
Լավագույն բառեր Առաջադրված
Լավագույն ֆիլմ (Հեռուստադիտողի ընտրություն) Շաշանկ Խաիթան Առաջադրված
Տարվա երգ (Հեռուստադիտողի ընտրություն) Tamma Tamma Again Առաջադրված
Լավագույն երաժշտություն Ախիլ Սաչդևա, Ամալ Մալիկ, Տանիշկ Բագչի, Բափի Լահիրի Առաջադրված
2018 թվական հունվարի 20 Filmfare մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ Բադրինաթի հարսնացուն Առաջադրված [16]
Լավագույն ռեժիսոր Շաշանկ Խաիթան Առաջադրված
Լավագույն դերասան Վարուն Դհավան Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ալյա Բհաթ Առաջադրված
Լավագույն երաժշտական ալբոմ Ախիլ Սաչդևա, Ամալ Մալիկ, Տանիշկ Բագչի Առաջադրված
Լավագույն երգիչ Ախիլ Սաչդևա (Humsafa երգի համար) Առաջադրված
Արիջիտ Սինգ (Roke Na Ruke Naina երգի համար) Հաղթանակ
Լավագույն խորեոգրաֆիա Գանեշ Աչարյա (Badri Ki Dulhania երգի համար) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «‘Badrinath Ki Dulhania’ different from Humpty: Varun Dhawan»։ The Indian Express։ PTI։ 16 July 2016։ Վերցված է 2016-09-03 
  2. «Watch: Varun and Alia unveil Badrinath Ki Dulhania's quirky motion poster!»։ Deccan Chronicle։ 3 May 2016։ Վերցված է 3 May 2016 
  3. «In Pics: Alia Bhatt & Varun Dhawan Have a Working Sunday»։ The Quint։ 20 January 2017։ Վերցված է 20 January 2017 
  4. Hungama Bollywood (2017-07-05)։ «Box Office: Salman Khan’s Tubelight is the 2nd highest worldwide grosser of 2017, unlikely to beat Raees - Bollywood Hungama»։ Bollywood Hungama (en-US)։ Վերցված է 2018-01-20 
  5. «Filmfare Awards 2018: Complete list of nominations»։ The Indian Express (en-US)։ 2018-01-18։ Վերցված է 2018-01-20 
  6. Badrinath Ki Dulhania - First Look - Varun Dhawan & Alia Bhatt։ Dharma Productions։ 3 May 2016։ Վերցված է 3 May 2016 
  7. Badrinath Ki Dulhania Trailer Promises Oodles of Desi Fun & Drama։ The Quint։ 3 May 2016։ Վերցված է 2 February 2017 
  8. «Badrinath Ki Dulhania Shooting Locations»։ Bollylocations 
  9. «Badrinath Ki Dulhania (Original Motion Picture Soundtrack) - EP by Amaal Mallik, Akhil Sachdeva, Tanishk Bagchi & Bappi Lahiri on Apple Music»։ iTunes Store։ 14 February 2017 
  10. «Box office Worldwide collection and day wise break up of Badrinath Ki Dulhania»։ Bollywood Hungama։ 5 July 2017։ Վերցված է 15 August 2017 
  11. «Top day 1 India 2017»։ Box office India։ 28 April 2017։ Վերցված է 16 May 2017 
  12. «Siddharth Malhotra top Indian first day»։ Box office India։ 28 April 2017։ Վերցված է 16 May 2017 
  13. «Varun Dhawan Top First Day»։ Box office India։ 28 April 2017։ Վերցված է 16 May 2017 
  14. «Star Screen Awards 2018: Here's The Complete List Of Winners!»։ Desimartini (անգլերեն)։ Վերցված է 2018-01-01 
  15. «2018 Archives - Zee Cine Awards»։ Zee Cine Awards (en-US)։ Վերցված է 2017-12-31 
  16. «Nominations for the 63rd Jio Filmfare Awards 2018»։ filmfare.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]