Բադլու Քիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադլու Քիրան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝առագաստանավորդ
Երկիր՝Flag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբեր 1994 (28 տարեկան)
Ծննդավայր՝Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ

Բադլու Քիրան (հոլ.՝ Kiran Badloe, սեպտեմբեր 1994, Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի մարզիկ (վինդսյորֆինգ), 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն[1][2], Եվրոպայի կրկնակի չեմպիոն RS:X դասում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում ծնողների և քրոջ հետ ապրել է Բոնեյրե կղզում, որտեղ էլ առաջին անգամ իմացել է վինդսյորֆինգի մասին, որով զբաղվել սկսել է 10 տարեկանում։

2016 թվականին Էյլաթում առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը RS:X դասում՝ գրավելով երրորդ տեղը։ 2018 թվականին Օրհուսում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է երկրորդը՝ պարտվելով միայն օլիմպիական կրկնակի չեմպիոն Դորիան վան Ռեյսելբերգին։ 2019[3] և 2020 թվականների աշխարհի առաջնություններում Բադլուն ոսկու համար պայքարում հաղթել է վան Ռիսելբերգին։ 2020 թվականի հոկտեմբերին մասնակցել է iQFoil միջազգային խաղերին[4]։ 2021 թվականին Կադիսում Բադլուն երրորդ անգամ անընդմեջ հաղթել է աշխարհի առաջնությունում։

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Քիրանը առաջատար է եղել RS:X դասում՝ հաղթելով 12 նախնական մրցումներից 5-ում և միայն մեկ անգամ իջնելով հինգերորդ տեղից (25 մրցակիցների թվում)։ Մեդալների մրցավազքում 2021 թվականի հուլիսի 31-ին նա դարձել է երկրորդը և միավորների ընդհանուր քանակով վստահորեն գրավել առաջին տեղն ու նվաճել ոսկին[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «RS:X World Windsurfing Championships 2019 - Men's Results RS:X»։ rsxclass.org։ Արխիվացված է օրիգինալից 28 September 2019-ին։ Վերցված է 28 September 2019 
  2. «RS:X World Windsurfing Championships 2020 - Men's Results RS:X»։ rsxclass.org։ Արխիվացված է օրիգինալից 25 February 2020-ին։ Վերցված է 25 February 2020 
  3. «БЕЛОРУССКИЙ ЯХТСМЕН АРТЕМ ДЖАВАДОВ НА ЧМ В ИТАЛИИ ЗАВОЕВАЛ ОЛИМПИЙСКУЮ ЛИЦЕНЗИЮ»։ 30 сентября 2019 
  4. Vitello Rachele (21 October 2020)։ «iQFoil International Games at Campione, Lake Garda - Day 1»։ Sail-World։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2020-ին։ Վերցված է 2 November 2020 
  5. «На Олимпиаде в Токио разыграны медали в парусном спорте в классе "RS:X"»։ Российская газета։ 31 июля 2021 
  6. «The 'Real' Airbender: Dutch windsurfer Kiran Badloe's 'Avatar Aang' hairstyle at Tokyo Olympics turns heads»։ www.timesnownews.com (անգլերեն)։ Վերցված է 2021-08-04 
  7. O’Connor Philip (2021-07-30)։ «Olympics-Sailing-'Last Airbender' Badloe in control for final RS:X gold»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2021-08-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]