Բագարանի Շուշանավանքը
| Հեղինակ | Արսեն Հարությունյան, Գրիգոր Նալբանդյան, Աշոտ Հակոբյան |
|---|---|
| Անվանվել է | Սուրբ Շուշանավանք |
| Տեսակ | գիրք |
| Թեմա | Պատմություն, ճարտարապետություն, աղբյուրագիտություն |
| Բնօրինակ լեզու | Հայերեն, ռուսերեն, անգլերեն |
| Ստեղծման տարեթիվ | 2021 |
| Նկարագրում է | Բագարանի Սուրբ Շուշանավանքի և այն ընդգրկող հուշարձանախմբի պատմաճարտարապետությունն ու աղբյուրագիտությունը |
| Էջեր | 256 |
| Խմբագիր | Գագիկ Սարգսյան |
| Կազմի հեղինակ | Արամ Ուռուտյան |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակված է | «Տիգրան Մեծ» հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 2021 |
| ԳՄՍՀ | ISBN 978-99941-0-974-6 |
| ՀՏԴ | 94(479.25):726 |
| ԳՄԴ | 63.3(5Հ)+85.11 |
«Բագարանի Շուշանավանքը» (ռուս.՝ Монастырь Шушанаванк в Багаране, անգլ.՝ Shushanavank monastery of Bagaran), եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն գիրք, որը նվիրված է հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական յուրօրինակ հուշարձաններից մեկի՝ Բագարանի Սուրբ Շուշանավանք վանական համալիրին և այն ընդգրկող հուշարձանախմբի պատմաճարտարապետական ու աղբյուրագիտական քննությանը[1][2][3]։ Ծրագրի նախաձեռնող և ղեկավար՝ Վահրամ Կարապետյան («Դոմ Մոսկվի» Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն)։ Նախագիծը իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վարչության աջակցությամբ։ Գիրքը հրատարակվել է 2021 թվականին Երևանում, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում[1][2][3]։ Գրքի համահեղինակներն են՝ վիմագրագետ, հնագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու (2013) Արսեն Հարությունյանը ու ճարտարապետներ՝ Գրիգոր Նալբանդյանը[3] և Աշոտ Հակոբյանը[2]։ Գրքի խմբագիրն է՝ վիմագրագետ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու (1986) Գագիկ Սարգսյանը։ Գիրքը նախատեսված է Հայոց պատմության և մշակույթի հարցերով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակության համար։
Գրքի շնորհանդեսը Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 20-ին «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում» կենտրոնում[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքում փորձ է արվել պարզելու Սուրբ Շուշան անվան ծագումը, հստակեցվել են հուշարձանախմբի շինարարական փուլերն ու թվագրումը, ճարտարապետակա-հորինվածքային լուծումները, ներկայացվել են վիմագրերը[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ««Բագարանի Շուշանավանքը». նոր գիրքը բացահայտում է պատմական Բագարանի լռակյաց «պահապանին»». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Գիտական հանրության դատին հանձնվեց «Բագարանի Շուշանավանքը» աշխատությունը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 ««Բագարանի Շուշանավանքը» ներկայացվել է ընթերցողին». 1lurer.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լույս է տեսել «Բագարանի Շուշանավանքը» եզակի աշխատությունը». youtube.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.