1742-ից եղել է ճարտարապետության ակադեմիայի նախագահ։ Իր աշխատանքներում (Վերսալի պալատի ներսակողմի վերականգնումը և նրա հյուսիսային թևի վերականգնումը, 1735-1774, ռազմական դպրոցը Փարիզում, 1751-1775, Վերսալի օպերայի դահլիճը, 1763-1770) XVII դարի ճարտարապետությանը հակադրել է նախագծի ռացիոնալությունը, ձգտել է հստակության, ձևի պարզորոշության։ Փոքր Տրիանոն պալատի և Լյուդովիկոս XV հրապարակի (1753-1775, այժմ` Համաձայնության հրապարակ) կառույցներով նշանավորեց ֆրանսիական քաղաքաշինության զարգացման նոր փուլը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 634)։