Աֆակ Բեշիրկըզը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆակ Բեշիրկըզը
Afaq Bəşirqızı 01.03.2019.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1955(1955-08-15) (63 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Բեշիր Սաֆարօղլու
Պարգևներ և մրցանակներ«Փառքի» շքանշան, People's Artist of Azerbaijan և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Աֆակ Բեշիր կըզը Սաֆարովա (ադրբ.՝ Afaq Bəşir qızı Səfərova, օգոստոսի 15, 1955(1955-08-15), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի թատրոնի և կինոյի դերասանուհի, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (1993), «Փառքի» շքանշանի դափնեկիր (2013)‚ Նախագահի պատվավոր թոշակառուն (2015), Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի պրոֆեսոր, Ադրբեջանի պետական երաժշտական թատրոնի դերասանուհի[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆակ Բեշիրկըզըն ծնվել է 1955 թվականին Բաքվում, ադրբեջանցի դերասան Բեշիր Սաֆարօղլուի ընտանիքում: 1972 թվականին ավարտել է թիվ 20 միջնակարգ դպրոցը: 1974-1979 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտում (ներկայումս` Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան)[2]:

Որպես դերասանուհի նրա կարիերան սկսվել է 1973 թվականին Լենքորանի պետական դրամատիկական թատրոնում: 1975 թվականին նա հրավիրվել է Սումգայիթի պետական դրամատիկական թատրոն: Դերասանուհին այստեղ աշխատել է մինչև 1989 թվականը: Աֆակ Բեշիրկըզըն ներկայումս աշխատում է Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում (ներկա Ադրբեջանի պետական երաժշտական թատրոն)[3]:

Աֆակ Բեշիրկըզըն նաև խաղացել է մի շարք ֆիլմերում: Որպես կինոյի դերասանուհի նրա կարիերան սկսվել է «Բեշիր Սաֆարօղլու» ֆիլմով՝ խաղալով Աֆակի դերը[4]։

1989 թվականի մայիսի 17-ին Ադրբեջանի թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստի կոչման: 1993 թվականին արժանացել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]