Jump to content

Արևի պատը և Լուսնի պատը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևի պատը և Լուսնի պատը
Տեսակdilogy?
Երկիր Իսպանիա
ՎայրWorld Heritage Centre?
Շինանյութխեցեգործություն
Հիմնադրված է1950

Արևի պատը և Լուսնի պատը (իսպ.՝ Murales del Sol y la Luna), կերամիկայից պատրաստված որմնանկարներ, որոնց ձևավորումը կատարել է կատալոնացի նկարիչ Խոան Միրոն՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի շինության համար։ 1955 թվականին աշխատանքները կազմակերպել է կերամիկայի մասնագետ Ջոզեֆ Յորնես Արտիգասը[1]։ Սկզբնապես դրանք տեղադրվել էին Փարիզի Ֆոնտենոյ հրապարակում, բայց այնուհետև տեղափոխեցին հատուկ դրանց համար ստեղծված կառույց՝ թթվային անձրևներից պաշտպանելու համար[2]։

1910 թվականին Խուան Միրոն և Ջոզեֆ Յորնես Արտիգասը հանդիպել են Բարսելոնայում՝ նկարիչ Ֆրանսիսկ Գալիի (1880–1965) արվեստի դպրոցում։ 1940-ականներին Միրոն և Ջոզեֆը սկսել են համագործակցել և ստեղծել կերամիկայից պատրաստված մեծ որմնանկարներ։ Այդպիսի որմնանկարներից է Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանի կերամիկ պատը կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառույցը Փարիզում։ Այս աշխատանքները Միրոյի լեքսիկոն են ներմուծել կրակի և հողի արվեստի հիմնական որակները[3]։ 1955 թվականին Խուան Միրոն առաջարկ է ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Փարիզում նրանց կառուցվելիք գլխավոր գրասենյակի ձևավորման աշխատանքներին մասնակցելու[4]։ Նրան տրամադրվել են համաժողովների սրահների արտաքին պատերը, երկու ուղղահայաց պատեր՝ 3 մետր բարձրությամբ և, համապատասխանաբար, 7 և15 մետր երկարությամբ։ Միրոն առաջարկել է կերամիկ որմնանկար պատրաստել Յորենս Արտիգասի հետ։ 1956 թվականին Միրոն սկսել է որմնանկարի աշխատանքները Պալմա դե Մալյորկայի իր ստուդիայում։ Հաջորդ տարի նա Յորենսի հետ ուղևորվել է Ալտամիրա (քարանձավ), որտեղ տեսնելով «աշխարհի առաջին որմնանկարը»՝ ոգեշնչվել են[5][6]։ Նրանք այցելել են Սանտա Ջուլիանայի վանքը և տաճարային եկեղեցին, ինչպես նաև Կատալոնական արվեստի ազգային թանգարան[7]։

Ոգեշնչվելով՝ Միրոն ուղևորվել է Գալյիֆա՝ Արտիգասի արհեստանոց՝ որմնանկարի աշխատանքները շարունակելու համար։ Դրա համար պահանջվել է 35 բլոկ, 25 տոննա փայտ, 4 տոննա ավազաքար և 200 կիլոգրամ էմալ[4]։ Աշխատանքն ավարտելուց հետո մաս առ մաս տեղափոխվել է Փարիզ։ Ճիշտ է, նա նախկինում մեծ ձևաչափերի աշխատանքներ կատարել էր, բայց սա կերամիկայով աշխատելու նրա առաջին փորձն էր։ Արտիգասի շնորհիվ նրանք կարողացել են գտնել կերամիկան թրծելու տեխնիկական հնարավորություններ, որպեսզի ստանան ժամանակի նկարների նման ֆոնային հյուսվածքներ[8]։ Որոշվել է կոմպոզիցիան ստեղծել Արևի և Լուսնի թեմաներով[9]։

Հանդիսավոր բացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու խճանկարները տեղում հավաքվել են հատուկ տեխնիկների թիմի կողմից՝ Արտիգասի և Միրոյի անմիջական ղեկավարությամբ[10]։ 1958 թվականին կատարվել է աշխատանքների հանդիսավոր բացումը. դրանք արժանացել են բարձր գնահատականի։ Դրանցից մեկը՝ «Արևի պատը» հաղթել է Guggenheim հիմնադրամի երկամյա մրցանակը[4][10]։ Միրոն այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ձևավորել է Պաբլո Պիկասոյի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեդալը։

Սկզբում պատերը դրսում էին տեղադրված, բայց այնուհետև տեղափոխվել են փակ տարածություն՝ դրանք թթվային անձրևից պաշտպանելու համար[10]։

Մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1958 - «Արևի պատը» հաղթել է Guggenheim հիմնադրամի երկամյա մրցանակը[10][11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dupin, Jacques (2004). Miró. Paris: Éditions Flammarion. էջ 395. ISBN 2-0803-0450-X.
  2. «The Wall of the Sun». UNESCO website. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  3. rogallery.com (ed.). «Joan Gardy Artigas, Spanish (1938 - )». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 Corredor-Matheos, Josep (October 1993). «The Miró-Artigas Murals». Catalonia Culture. 35: 34–37.
  5. Mink, Janis (2000). Taschen (ed.). Joan Miró, 1893-1983. էջեր 93–. ISBN 978-3-8228-5975-9.
  6. Preckler, Ana María (2003 թ․ հունվարի 1). Editorial Complutense (ed.). Historia del arte universal de los siglos XIX y XX. էջեր 236–. ISBN 978-84-7491-707-9.
  7. Miró, Joan (1959 թ․ հուլիսի 6). «Como hice los murales para la UNESCO». Blanco y Negro (Spanish). 2457.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Rebull, Melania (1994) p. 65
  9. Malet, Rosa M. (1992) pg. 107-112
  10. 10,0 10,1 10,2 10,3 UNESCO (ed.). «Joan Miró en la UNESCO» (spanish). Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Guggenheim Foundation (ed.). «Miró al Guggenheim» (catalan). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Joan Miró and Josep Llorens Artigas». Guggenheim Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dupin, Jacques (1993). Polígrafa (ed.). Miró. Barcelona. էջեր 390–391. ISBN 84-343-0726-X.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Escudero, Carme; Montaner, Teresa (2001). Fundació Joan Miró (ed.). Joan Miró, desfilada d'obsessions: 14 juny-2 setembre 2001. Barcelona. ISBN 84-923925-9-2.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Punyet Miró, Joan; Gardy Artigas, Joan; Calero, Cristina (2007). D. Lelong (ed.). Joan Miró, Josep Llorens Artigas: ceramics: catalogue raisonné, 1941-1981. Paris. էջեր 338–399. ISBN 978-2-86882-079-2.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Penrose, Roland (1993). Thames and Hudson (ed.). Miró. London. ISBN 84-233-1976-8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)