Արևիկ Արևշատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևիկ Արևշատյան
Ծնվել էմայիսի 13, 1957(1957-05-13) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1978) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1984)
Մասնագիտություննկարչուհի և համադրող
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԷդուարդ Արևշատյան
ՄայրՍուլթանիկ Արևշատյան
Կայքarevikarevshatyan.com/en
Արևիկ Արևշատյան Վիքիքաղվածքում

Արևիկ Էդուարդի Արևշատյան (մայիսի 13, 1957(1957-05-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, համադրող։

Ճարտարապետներ Էդուարդ Արևշատյանի և Սուլթանիկ Արևշատյանի դուստրն է, գեղանկարիչ Ռուբեն Գրիգորյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևիկ Արևշատյանը ծնվել է 1957 թվականին Երևանում, ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի ընտանիքում։ 1974-1978 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1986-1999 թվականներին Երևանի երիտասարդական թատրոնում աշխատել է որպես բեմի և զգեստների նկարիչ։ 1994 թվականից Հայաստանի նկարիչների միության և արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի անդամ է[1]։

Արևիկ Արևշատյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատմություններ կանանց մասին, մագնետիզմ, ոչինչի մասին», «Ակադեմիա» պատկերասրահ, 2004

Խմբակային ցուցահանդեսներ և նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1980-1995 թթ. Հայաստանի Ժամանակակից Արվեստ», 1995, Մոսկվա
  • «Հայ post սովետական արվեստ», 1997, Բուենոս Այրես
  • «Երկու հեղինակ, մեկ ստեղծագործություն», 1998, Երևան, Ռուբեն Գրիգորյանի հետ
  • «Փակ քաղաք», 1999, Երևան
  • «Զուգահեռ իրականություն», 2000
  • «Պատկերից այն կողմ», 2003, ԱՄՆ, Ինդիանա
  • «Adieu Parjanov», 2003, Վիեննա
  • «Հայաստանի ժամանակակից արվեստը», 2007, Փարիզ, 2008, Հռոմ
  • «Gender Check», 2009, Վիեննա
  • «Մարմին. նոր պատկերային արվեստ Հայաստանում», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2010[3]
  • «Re:Museum», 2014 թվական, Թբիլիսի

Ցուցահանդեսների համադրող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պարզապես-ընդդեմ», 1994
  • «Մոնո-Պոլիս», 1997
  • «Նշան-Խորհրդանիշ», 1998
  • «Creative synthesis», 2005
  • «Դիմանկարը արդիականության և նորարարության միջև», 2008
  • «Մարմին, նոր պատկերային արվեստը Հայաստանում», 2010
  • «Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև», 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ականաթ գալերեա - Արեւիկ Արեւշատյան». akanatgallery.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Արևիկ Արևշատյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  3. «Մարմինը` նոր պատկերային արվեստ Հայաստանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]