Սուլթանիկ Արևշատյան
Սուլթանիկ Արևշատյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1925 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | հուլիսի 27, 2017 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Սուլթանիկ Սուրենի Արևշատյան (մայիսի 5, 1925, Թավրիզ, Իրան - հուլիսի 27, 2017, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1974)[1]։
Ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի կինը, արվեստաբան, համադրող Ռուբեն Արևշատյանի մայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլթանիկ Արևշատյանը ծնվել է 1925 թվականին Թավրիզում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև աշխատել «Երևաննախագիծ» ինստիտուտում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի Արևմտյան №1 բնակելի թաղամաս
- Երևանի Շահումյանի շրջանի №2 միկրոշրջան
- Գրողների միության բնակելի շենք Երևանի Անտառային փողոցում
- «Շինանյութ» գործարանի բնակելի շենք Երևանի Հերացու փողոցում
- Մսամթերքի և կաթնամթերքի արդյունաբերության նախարարության բնակելի շենք Երևանի Ղուկասյան փողոցում
- Ստորգետնյա հանրախանութ Երևանի Աբովյան փողոցում[2][3]
- Ստորգետնյա գետնանցում Երևանի բժշկական ինստիտուտի հարևանությամբ
- Մանկավարժների կատարելագործման ինստիտուտ Երևանում
- Երևանի էլեկտրոտեխնիկական ինստիտուտի վարչական և լաբորատոր մասնաշենքեր
- Միջդպրոցական արվեստանոցեր Երևանի Լենինյան թաղամասում
- Երևանի քաղկրթության տան բարեկարգում
- Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի վերակառուցում
- Իջևանի գործադիր կոմիտեի շենք
- Արչուտ աղետի գոտու գլխավոր հատակագծի նախագծում
- Հայկական ճարտարապետական հուշարձանների չափումներ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1985)
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սուլթանիկ Արևշատյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-02-ին։ Վերցված է 2022-04-02
- ↑ «Ստորգետնյա իրականություն»։ ImYerevan.com (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-03-ին։ Վերցված է 2017-07-28
- ↑ ««Երիտասարդական» գետնանցումն ու կայարանը, Իսահակյանի արձանը` կենդանի պատմություն»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-07-28