Հերացու փողոց (Երևան)
Մխիթար Հերացի | |
---|---|
![]() Հերացու և Շարիմանյան փողոցների խաչմերուկ, Մխիթար Հերացու հրապարակ | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Չարենցի փողոց |
Ավարտ | Մյասնիկյան պողոտա |
Հերացու փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսվում է Չարենցի փողոցի սկզբից, անցնում Մխիթար Հերացու հրապարակով և ձգվում մինչև Մյասնիկյան պողոտա։ Խորհրդային տարիներին այս փողոցի աջ մասով հոսում էր Գետառը։ Հետագայում գետի այդ հատվածը դարձվեց ստորգետնյա, իսկ վերգետնյա մասի հաշվին լայնացվեց Հերացու փողոցը։
Հատող փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այգեստանի 11-րդ փողոց
- Շարիմանյան փողոց
- Աբովյան փողոց
- Արմենակյան փողոց
Նշանակալի օբյեկտներ, հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն (մամոգրաֆիայի կենտրոն)» հիմնադրամ
- Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան
- Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոն
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա
- Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն[1]
- Մխիթար Հերացու կիսանդրի
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կազմակերպությունների էջերը «Սփյուռ» տեղեկատուում(չաշխատող հղում)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։