Արևելյան պարկամուկ
Արևելյան պարկամուկ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Marmosops incanus (Lund, 1841) | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Արևելյան պարկամուկ (լատին․՝ Marmosops incanus), կաթնասունների դասի պարկամկների կամ օպպոսումների ընտանիքին պատկանող հարավամերիկյան կենդանատեսակ։
Տարածված է միայն Հարավային Ամերիկայում և համարվում է Բրազիլիայի էնդեմիկ կենդանատեսակ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան պարկամուկը համարվում է հարավամերիկյան կաթնասունի տիպիկ օրինակ։ Տարածված է Հարավային Ամերիկա մայրցամաքի արևելյան հատվածներում՝ Բրազիլիայի արևելքում։
Ապրում է միայն Բրազիլիայի տարածքում և դա է պատճառը, որ համարվում է Բրազիլիայի էնդեմիկ կենդանատեսակ։ Տարածված են Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափին՝ Բրազիլական սարահարթի արևմուտքում՝ մինչև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սան Պաուլու նահանգը։
Ապրում են արևադարձային կլիմայական գոտում՝ ծովի մակարդակից 800-ից 1300 մետր բարձրության վրա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի համեմատություն պարկամկների ընտանիքի գլխավոր ներկայացուցիչ վիրջինյան պարկամկի՝ արևելյան օպպոսումը բավականին փոքրիկ է։
Սեռահասուն արուի մարմնի երկարությունը կազմում է 270-430 մմ։ Էգերը համեմատաբար ավելի փոքր են՝ 240-360 մմ։ Կշռում են մինչև 140 գրամ[1]։
Ունի բավականին երկար և ճկուն պոչ, որի օգնությամբ կարողանում է մագլցել ծառերի վրայով։ Մարմինը ունի գորշ գունավորում, իսկ փորի հատվածը առավելապես սպիտակ է։
Սեռական դիմորֆիզմը լավ է արտահայտված. արուները ավելի մեծ են էգերից և ունեն առավել խիտ մազածածկույթ։ Վարում է առավելապես գիշերային կենսակերպ։ Սնվում է փոքր միջատներով և հատապտուղներով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արևելյան թզուկ պարկամուկ (Marmosops incanus), Կենդանիների թագավորություն, պարկամուկների ընտանիք». iNaturalist.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան պարկամուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան պարկամուկ» հոդվածին։ |
|