Արևային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարող արևային անմոռուկներ, Ալեքսանդր Դանգ, Լակենիի թագավորական ջերմոցում, Բրյուսել, 2010

Արևային արվեստ, ժամանակակից արվեստի ուղղություն, որը միավորում է նոր տեխնոլոգիաները, որոնք կարող են հավաքել և օգտագործել արևային էներգիան[1]։ Արևային արվեստի ստեղծագործություններն առաջարկում են գործի դնել այն ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք մինչ օրս չեն օգտագործվել արվեստի բնագավառում[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արվեստի տեսակի առաջացման համատեքստը ուղղակիորեն կապված է ընթացիկ գլոբալ սոցիալ-քաղաքական իրավիճակի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ օրգանական հանածո վառելիքից հրաժարվելու անհրաժեշտության և այլ տեսակի էներգիաների զարգացման անհրաժեշտության հետ, որոնք կլինեին ավելի արդյունավետ վերականգնվող ռեսուրսները կիրառելուց։ Փոփոխության այս գործընթացը արտացոլվում է արվեստի աշխարհում, որը ուզում է ակտիվ մասնակցել այդ նպատակին հասնելուն։ Այդ բոլոր էկոլոգիապես հիմնավորված գեղարվեստական ձեռնարկումների շարքում որոշ դիզայներներ ցանկանում են օգտագործել արևային էներգիայի արտադրության գիտությունը որպես իրենց գեղարվեստական ստեղծագործության անբաժանելի մաս[2]։ Արևային արվեստի աշխատանքները ցույց են տալիս, թե որքան արվեստը, ճարտարապետությունը և նոր տեխնոլոգիաները կարող են միահյուսված լինել հիմնական գեղարվեստական գաղափարների մեջ[3]։

Solar Artworks[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱմերիկյանSolar Artworks նախագիծը բխում է քաղաքային լանդշաֆտների նոր ձևերի հետաքրքրությունից, որոնք կարող են բարելավել քաղաքաբնակների կյանքը։ Այս նախագիծը միավորում է արևային արվեստի ամենակարևոր ստեղծագործությունները դրանց դիզայնի և կոնցեպցիայի խորը ընկալման նպատակով։ The Solar Artworks Project վերջնական նպատակն է դառնալ համապարփակ այս նոր տեսակի արվեստի ստեղծագործությունների աղբյուր և զարգացնել այն նոր քաղաքային լանշաֆտների համար

Մենք հավատում ենք հասարակության փոփոխության մոդելին, որը հիմնված է վերականգնվող էներգիայի վրա։ Այդ փոփոխությունները կարող են դառնալ մեր կյանքի մի մասը արևային արվեստի ստեղծագործությունների շնորհիվ։ Այս նախագծերը ցույց են տալիս, որ արևային էներգիան կարող է լինել գեղեցիկ՝ արդեն գոյություն ունեցող արվեստի հետ ինտեգրված[4]։

Solar Arts Building-ը առաջին թանգարանն է՝ նվիրված արևային արվեստին։ Այն բացվել է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին Մինեապոլիսում՝ ԱՄՆ նախկին արդյունաբերական կենտրոնում։ Թանգարանի կոնցեպցիան, որը նաև նկարիչների նստավայր է, կայանում է նրանում, որ մի կողմից ցուցադրվի արևային արվեստի աշխատանքներ, մյուս կողմից ցուցադրվի հնարավորություն պահպանելու մեծ արդյունաբերական քաղաքները, որոնք կարող են հետևել նոր էներգետիկ տեխնոլոգիաներին։

Կոլեկտիվը, որը նախագծել էր Solar Arts Building շենքը, գնել է այն և վերածել թանգարանի։ Այսպիսով նրանք ամբողջությամբ վերանորոգել են շենքը՝ վերածելով այն զրոյական արտանետումներով շենքի և տանիքին տեղադրել են արևային մարտկոցներ։ Այդ մոտեցումը հիանալի համապատասխանեցվում է զգայնության արթնացմանը դեպի արևային արվեստի միջոցով կայուն զարգացման նրանց նպատակի հետ[5]։

Արևային արվեստի որոշ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում արևային արվեստի աշխատանքների ոչ ամբողջական ցանկն է, նաև արևային էներգիայի արտադրության գեղագիտական տեսությունը նրա հեղինակների կողմից․

  • «Ողջույն արևին» — Նիկոլա Բաշիչ (Խորվաթիա)։ Խորհրդանշական քաղաքային սարքավորում, որը գետափի երկայնքով կառուցված ֆոտոէլեկտրական տարրերի շնորհիվ արևային էներգիան վերածում է պրոեկտորներից բխող լույսի[6]։
  • «Պարող արևային անմոռուկներ» — Ալեքսանդր Դանգ (Նորվեգիա)։ Արտաքին տեսքից շատ հասարակ, բայց տեխնիկական տեսանկյունից շատ բարդ այս սարքավորումներում Ալեքսանդր Դանգը միավորում է արտաքին միջավայրի համար օգտակար նոր տեխնոլոգիաները՝ կիրառելով արևային էներգիան որպես արտահայտման միջոց[7]։
  • «Արևային խաղաղ քանդակ» — Ֆրեդ Գեորգի (Գերմանիա)։ 18 մետր բարձրությամբ քանդակ, որը բաղկացած է 80 նավթի տակառներից՝ յուրաքանչյուրի վրա արևային մարտկոց։ Քանդակը էներգիա է արտադրում, որը գնում է քաղաքային էլեկտրացանց[8]։
  • «Արևային ծառ» նախագիծ — Ռեյն Թրիֆելդ (ԱՄՆ)։ Արդեն 10 տարուց ավել է Ռեյն Թրիֆելդը ստեղծում է քանդակներ, որոնք կլանում են արևի էներգիան։ Նրա աշխատանքները իրենց մեջ պարունակում են ավանդական քանդակագործության տարրեր և նյութեր ֆոտոէլեկտրական տեխնոլոգիաներից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]