Արքեպիսկոպոսական թանգարան (Պոզնան)
Արքեպիսկոպոսական թանգարան | |
---|---|
Տեսակ | թեմի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պոզնան |
Հիմնադրվել է | 1894 |
Կայք | muzeum.poznan.pl |
![]() | |
![]() |
Արքեպիսկոպոսական թանգարան Պոզնանում (լեհ. Muzeum Archidiecezjalne w Poznaniu), թանգարան Պոզնանում՝ Տումսկի կղզում։ Բացվել է 1898 թվականին։ Համարվում է Լեհաստանի ամենահին թանգարաններից մեկը[1][2] և Թագավորա-կայսերական երթուղու մի մասը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարում եպիսկոպոս Յան Լուբրանսկու շնորհիվ, ով Իտալիա կատարած ճանապարհորդության ընթացքում հիացած էր Վերածննդի դարաշրջանի մշակույթով, Տումսկի կղզում կառուցվել է Լուբրանսկի ակադեմիան (առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը Պոզնանում)։
1898 թվականին արքեպիսկոպոս Ֆլորիան Ստաբլևսկին, մտահոգվելով լեհական մշակույթի նկատմամբ Գերմանական կայսրության քաղաքականությամբ, որոշել է հիմնել թանգարան, որի խնդիրն է եղել հավաքել և պաշտպանել եկեղեցական պատարագի տարբեր առարկաներ, որոնք ունեցել են գեղարվեստական, պատմական կամ նյութական արժեք[1]։
Ցուցանմուշների ընտրության համար Ստաբլևսկու կողմից նշանակվել է պատմաբան Բոլեսլավ Յերզեպկին, իսկ հավաքածուի պահապանը եղել է վերապատվելի Յոզեֆ Զալևսկին։ Այդ ժամանակ հավաքածուն պահվել է նախկին վանքի տարածքում[1]։ Տումսկի կղզու վանքում ապրող միանձնուհիները Գերմանիայի իշխանությունները Կուլտուրկամպֆի քաղաքականության շրջանակներում վտարվել են այնտեղից[4]։
Հավաքածուն ընդլայնվել է, և վանքում այն պահելու տարածքը գնալով պակասել է։ Թանգարանը պահպանելու համար համապատասխան աշխատակիցներ և ֆինանսական միջոցներ չեն եղել, այդ պատճառով էլ այն հազվադեպ է բացվել այցելուների համար։ Այն շարունակվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը[1]։
Լեհաստանի անկախացումից հետո, երկար խորհրդակցություններից ու բանակցություններից հետո, 1923-24 թվականների սահմանագծում, որոշվել է հավաքածուն հանձնել պետությանը։ Եկեղեցու և պետության միջև համաձայնությամբ նախկին կայսերական ամրոցում հիմնադրվել է Եկեղեցական արվեստի թանգարանը։ Ակնկալվել է, որ թանգարանը գոյատևելու է բացառապես մուտքի տոմսերի վաճառքից ստացված եկամուտներով, սակայն այդ միջոցներն արագ են սպառվել հիմնական կարիքների համար։ 1929 թվականի սկզբին թանգարանը փակվել է[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հավաքածուի բազմաթիվ արվեստի գործեր կորել են կամ դուրս են բերվել Լեհաստանից։
Այն բանից հետո, երբ 2004 թվականին Լեհաստանը միացել է Եվրամիությանը[5], նախկին Լուբրանսկի ակադեմիայի շենքը փոխանցվել է թանգարանին, որն ամբողջությամբ վերանորոգվել է։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերին։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուի ամենահին ցուցանմուշներից մեկը Օլոբոկի Սուրբ Կույս Մարիամի փայտե արձանիկն է, որը թվագրվում է մոտավորապես 1320 թվականով։ Թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշը Պետրոս առաքյալի սուրն է, որը Պոզնան է բերվել 968 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Historia muzeum - Muzeum Archidiecezjalne w Poznaniu». muzeum.poznan.pl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Muzeum Archidiecezjalne - Akademia Lubrańskiego - Odkryj Poznań - Poznan.pl». www.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Ostrów Tumski». Trakt Królewsko-Cesarski (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Karmelitanki Bose w Poznaniu - Historia i misja». www.karmelitankipoznan.pl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Anonymous (2016 թ․ հուլիսի 5). «Polska». Unia Europejska (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.