Արքայազն Էդվարդ (Ուեսեքսի կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայազն Էդվարդ
անգլ.՝ Prince Edward, Duke of Edinburgh
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1964(1964-03-10)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՀիսուսի քոլեջ (1986), Հեզերդաունի նախապատրաստական դպրոց, Գորդոնսթաուն, Whanganui Collegiate School? և Collingham College?
Գիտական աստիճանԲակալավր (1986)
Մասնագիտությունազնվական, հեռուստահաղորդավար, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինSophie, Duchess of Edinburgh?[4][5]
Ծնողներհայր՝ Արքայազն Ֆիլիպ[3][5], մայր՝ Եղիսաբեթ II[3][5]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ և Personal Aide-de-Camp?
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալ Canadian Forces Decoration Եղիսաբեթ II թագուհու արծաթե հոբելյանի մեդալ Էլիզաբեթ II թագուհու ոսկե հոբելյանի մեդալ և Saskatchewan Order of Merit
ԵրեխաներLouise Windsor?[3][5] և James, Earl of Wessex?[3][5]
Կայքroyal.uk/the-earl-of-wessex
Ստորագրություն
Изображение автографа
 Prince Edward, Duke of Edinburgh Վիքիպահեստում

Արքայազն Էդվարդ, Ուեսեքսի կոմս KG, GCVO, CD, ADC(P), (Էդվարդ Անտոնի Ռիչարդ Լուի, մարտի 10, 1964(1964-03-10)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Եղիսաբեթ II թագուհու և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի երրորդ որդին է և չորս երեխաներից ամենակրտսերը։ Իր ծննդյան օրից ի վեր նա Բրիտանիայի երրորդ թագաժառանգն է։ Կոմսը բրիտանական թագավորական ընտանիքի այն անդամն է, ով ողջ օրն աշխատում և աջակցում է թագուհուն իր պաշտոնական պարտականությունների կատարման հարցերում, այս ամենից զատ նա հաճախ է գտնվում իր կնոջ՝ Ուեսեքսի կոմսուհու կողքին, ինչպես նաև հասարակական գործունեություն է ծավալում՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։ Նա շատ պարտականություններ է ստանձնել,հատկապես իր հոր՝ Էդինբուրգի դուքսի՝ 2017 թվականի պաշտոնանկությունից հետո։ Արքայազն Ֆիլիպին հաջորդեց Արքայազն Էդվարդը, որպես Համագործակցության խաղերի ֆեդերացիայի նախագահ։ Նա ստացել է «Էդինբուրգի դուքս» մրցանակը։

Կյանքի վաղ շրջան և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

թագուհի Եղիսաբեթ II-ը, արքայազն Ֆիլիպը, արքայազն Էնդրյուն, և արքայազն Էդվարդը 1978 թվականի Համագործակցության խաղերի բացումը Ալբերտայի Էդմոնտոն քաղաքում

Արքայազն Էդվարդը ծնվել է 1964 թվականի մարտի 10-ին Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում [6], Եղիսաբեթ II-ի և Արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դուքսի, չորրորդ ամենափոքր զավակն էր։ Նա 1964 թվականի մայիսի 2-ին մկրտվել է Վինձոր ամրոցում գտնվող մատուռում [7], Վինձորի ավագ քահանա Ռոբին Վուդսի կողմից [8]։ Ինչպես և իր ավագ քույր-եղբայրների համար, այնպես էլ Էդվարդի համար նշանակվեց խնամակալություն և դաստիարակչուհին պատասխանատու էր Բուքինգհեմյան պալատում իր վաղ ուսման համար, նախքան նրա Քենսինգթոնի Գիբսի դպրոց ընդունվելը։ 1972 թվականի սեպտեմբերին նա գնաց Հեթերդաուն դպրոցը, որը գտնվում էր Բերքշիրի Ասկոտի մերձակայքում։ Էդվարդը ուներ A[9], C և D մակարդակների կրթություն, դպրոցը թողնելուց հետո բաց թողեց նաև արտերկրում ուսում ստանալու հնարավորությունը, բայց երկու կիսամյակ աշխատեց, որպես տնային ուսուցիչ և ավագ վարպետ Նոր Զելանդիայի Ուանգանուի կոլեգիալ դպրոցում [10][11]։ Բրիտանիա վերադառնալուց հետո Էդվարդը սովորեց Քեմբրիջի Հիսուս քոլեջում, որտեղ հենց ուսումնասիրել է պատմությունը։ Նրա Քեմբրիջ ընդունվելը որոշակի հակասություններ առաջացրեց, քանի որ նրա ունեցած A մակարդակի գիտելիքները չէր համապատասխանում այն չափանիշներին, որը սովորաբար պահանջվում էր Օքսբրիջի ընդունման համար[12]։ 1986 թվականին Էդվարդն ավարտեց ունենալով՝ BA աստիճան (երկրորդ կարգի ցածր աստիճան)[13]։

Հետբուհական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ծովային հետևազոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին համալսարանը թողնելուց հետո, արքայազն Էդվարդը միացավ Թագավորական ծովային հետևազորին, որը 12.000 ֆունտ էր վճարել Քեմբրիջի համալսարանում ուսման վարձի համար այն պայմանով, որ նա հետագայում ծառայության անցնի այդտեղ [14]։ 1987 թվականի հունվարին, արքայազն Էդվարդը չկարողացավ հաղթահարել 12ամիս տևած դասընթացները և դուրս մնաց դժվար և հոգնեցուցիչ դասընթացից։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ այդ քայլը արկածախնդրության պատճառ է դարձել արքայազն Ֆիլիպի համար և որ նա «իր որդուն ստիպել է արտասվել»[15]։ Ավելի ուշ, մյուսները հայտարարեցին, որ իրականում Ֆիլիպը իր ընտանիքի ամենաներողամիտ անդամն էր, և որ նա ընդունում էր իր որդու ցանկացած որոշում [16]։

Թատրոն և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ծովային հետևազորը լքելուց հետո Էդվարդը իրեն գտավ զվարճանքի ոլորտում։ Նա 1986 թվականին հրավիրեց Երաժշտական Cricket՝ Էնդրյու Լոյդ Ուեբերին և Թիմ Ռայսին իր մոր 60-ամյակի տոնակատարությանը, որտեղ նա նոր աշխատանքի առաջարկ ստացավ Լոյդ Ուեբերի Really Useful թատրոնում, որտեղ նա աշխատեց որպես բեմադրող ասիստենտ այնպիսի մյուզիքլներում, ինչպիսիք են "The Phantom of the Opera", "Starlight Express" և "Cats"-ը[17]։ Նա այնտեղ հանդիպեց դերասանուհի Ռութի Հենշալի հետ, և նրանք սկսեցին հանդիպել մոտ երեք տարի։ 1987 թվականի հունիսի 15-ին հեռուստատեսության արտադրությունում Էդվարդի առաջին փորձը «Մեծ նոկաուտ» մրցաշարի ծրագիրն էր, որը ոչ պաշտոնապես, հայտնի էր որպես «Սա թագավորական նոկաուտ է» անունով, և նա հովանավորում էր չորս թիմերի՝ Արքայադուստր Աննային, Յորկի դուքսին և դքսուհուն, որոնք մրցակցում էին բարեգործության համար։ Լրատվամիջոցները պարզապես հարձակում գործեցին այդ ծրագրի վրա, և ավելի ուշ հաղորդում տարածվեց, որ Թագուհին կողմ չէ այդ ամենին, դրան դեմ էին նաև բոլոր պալատականները[18]։

Արդենտ արտադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ.-ին Էդվարդը ստեղծեց հեռուստատեսային ընկերությունը՝ Արդենտը[19]։ Արդենտը զբաղված էր մի շարք վավերագրական ֆիլմեր և դրամաներ ստեղծելով[20], բայց Էդվարդը մեղադրվում էր, որ լրատվամիջոցներում օգտագործում է իր թագավորական կապերը՝ ֆինանսական շահույթ ստանալու համար[21], և ընկերությունը որոշ ոլորտի ինքնավարների կողմից անվանվում էր «տխուր կատակ», իր գործերում պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով։ Էնդի Բեքեթը «The Guardian»-ում հայտնեց իր կարծիքը, որ «Արդենտի մի քանի ժամ հեռարձարկած արտադրանքը դիտելու համար անհրաժեշտ է մտնել տարօրինակ թագավորություն, որտեղ Բրիտանիայի յուրաքանչյուր տղամարդ դեռ փողկապ է կրում, որտեղ մարդիկ պահակախմբի պես ձեռքերը դնում են իրենց մեջքին։ Առևտրային ընդմիջումները լցված են բանակի հավաքագրման գովազդներով»[22]։

Արդենտի արտադրությունները մի փոքր ավելի շատ հաջողություն գրանցեցին Միացյալ Նահանգներում[23], իսկ 1996 թվականին, երբ Էդվարդը ստեղծեց վավերագրական ֆիլմ իր մեծ հորեղբոր՝ Էդվարդ VIII-ի (Ուինդսորի դուքս) մասին, այն լավ վաճառվեց ամբողջ աշխարհում[24]։ Ամեն տարի ընկերությունը մեծ կորսուստներ էր ունենում, քանի որ Էդվարդը աշխատավարձ չէր տալիս։ Այն պատճառով թե իբր 2001 թվականի սեպտեմբերին «Արդենտ» նկարահանող խումբը ներխուժել էր իր եղբորորդու՝ արքայազն Ուիլյամի անձնական տարածք, երբ նա սովորում էր Սուրբ Էնդրյուսի համալսարանում[25]։ Ըստ հաղորդման, Ուիլյամի հայրը՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը, բարկացել էր այդ դեպքից [26]։ 2002 թվականի մարտին Էդվարդը հայտարարեց, որ հրաժարվում է Արդենտի արտադրության և համատեղ գործադիր տնօրենի պաշտոնից, որպեսզի կենտրոնանա իր հասարակական պարտականությունների վրա և իր Ոսկե հոբելյանական տարում աջակցի թագուհուն։ 2009 թվականի հունիսին «Արդենտ Փրոդաքշն»-ը ինքնակամ լուծարվեց, իսկ ակտիվները կրճատվեցին ընդամենը 40 ֆունտ ստեռլինգով[27]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսեքսի կոմսն ու կոմսուհին Trooping the Colour-ի արարողության ժամանակ, 2013 թվականի հունիս

1994 թվականին Էդվարդը հանդիպեց Սոֆի Ռայս-Ջոնսնին, ով այն ժամանակ իր սեփական ընկերության հանրային կապերի գործադիրն էր[28]։ 1999 թվականի հունվարի 6-ին նրանք նշանադրվեցին։ Էդվարդը Սոֆիին տվեց Asprey and Garrard-ի արտադրության մատանի, որը արժեր 105.000 ֆունտ. երկկարատանոց օվալաձև ադամանդ էր, որը պատված էր 18 կարատանոց սպիտակ ոսկով և մեջտեղում տեղադրված էր երկու սրտաձև սպիտակ ոսկի[29]։ 1999 թվականի հունիսի 19-ին Վինձոր ամրոցում գտնվող Սուրբ Գևորգ մատուռում տեղի ունեցավ նրանց պսակադրությունը։ Սա նման չէր իր ավագ եղբայրների հարսանիքներին, որոնք մեծ պաշտոնական իրադարձություններ էին Վեսթմինսթերում կամ Սուրբ Պոլսի Մայր տաճարում, որոնք ավարտվել էին ամուսնալուծությամբ։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ թագուհին ցանկանում էր, որ նա կոմսից դառնար Էդինբուրգի դուքսը, որը 1947 թվականից ստանձնել էր արքայազն Ֆիլիպը [30] և նրա երեխաները պետք է հագնվեին, ինչպես որ կոմսի երեխաներն էին հագնվում, այլ ոչ թե արքայազնի, արքայադստեր կամ պարզապես թագավորական պալատի բարձրաստիճան մեկի նման[31]։ Նրանք երկու երեխա ունեն՝ Լեդի Լուիզա Ուինդսորը, որը ծնվել է 2003 թվականի նոյեմբերի 8-ին, և Ջեյմս Վիսկոնտ Սեվերնը, որը ծնվել է 2007 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նրանք ծնվել են Ֆրեմլիում գտնվող Ֆրեմլի հիվանդանոցում, ինչպես նաև նրանք բնակվում են Սուրեյի Բագշոտ այգում։ Մինչդեռ նրանց նստավայրը Բագշոտի այգին է, բայց նրանց գրասենյակը և Լոնդոնի պաշտոնական նստավայրը գտնվում են Բուքինգհեմյան պալատում[32]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդը այցելել է թագուհի Վիկտորիայի աղջիկների դպրոցը, Օքլանդ 1992 թվականի հոկտեմբեր

Ուեսեքսի կոմսը բազում պարտականություններ ստանձնեց ի վրա, քանի որ իր հայրը՝ Էդինբուրգի դուքսը, կրճատեց իր ստանձնած պարտավորությունները տարիքի պատճառով։ Արքայազն Էդվարդը հաջորդեց արքայազն Ֆիլիպին լինելով՝ Համագործակցության խաղերի ֆեդերացիայի նախագահ, և 1990-ին բացեց Համագործակցության խաղեր Նոր Զելանդիայում, 1998-ին Համագործակցության խաղեր բացեց նաև Մալայզիայում։ Նա ստանձնել է նաև դուքսի դերը՝ մասնակցելով Էդինբուրգի դուքսի նախագծին՝ Ոսկե մրցանակի արարողություններին ամբողջ աշխարհում[33]։

Ուեսեքսի կոմսը Քանդահարում, Աֆղանստան, 2011 թվականի դեկտեմբեր

Ուեսեքսի կոմսն ու կոմսուհին 1999 թվականին ստեղծեցին իրենց հիմնադրմը՝ Ուեսեքսի երիտասարդական միավորումը, որը ուշադրություն էր դարձնում բոլոր բարեգործություններին օժանդակելուն և առաջխաղացմանը, որոնք հատուկ հնարավորություն էին ընձեռնում երեխաներին և երիտասարդներին[34]։ Նրա հովանավորներն էին՝ «British Paralympic Association»[35], «International Real Tennis Professionals Association»[36] «Commonwealth «Games Federation»[37][38] «BadmintonScotland»[39], «Tennis and Rackets Association»[40], «City of Birmingham Symphony Orchestra and Chorus»[41][42], «London Mozart Players»[43], «Haddo House Choral and Operatic Society»[44], «Northern Ballet»[45][46], «Edinburgh International Festival»[45][46], և «Royal Birmingham Conservatoire»[47]: 2007 թվականի սեպտեմբերին կոմսը այցելեց Իսրայել՝ որպես Էդինբուրգի դքսության մրցանակաբաշխության միջազգային խորհրդի նախագահ՝ մասնակցելու Իսրայելյան երիտասարդական ծրագրի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներին[48]։ 1986 թվականին Էդվարդը հենց ինքն էր մրցանակի ոսկե մեդալ ստացողը՝ «Բլեր Աթոլից մինչև Թոմինթուլ 60 մղոնանոց, և 4 օր տևած երթի համար», ինչպես որ նա պլանավորել էր, որ լինելու է[49]։ Ավելի ուշ Էդվարդը դարձավ Էդինբուրգի դուքսի միջազգային մրցանակակիր[50] և տարբեր առիթներով այն նպաստեց իր գործունեությանը[51][52][53][54]։ Բացի Էդինբուրգի դուքսի միջազգային մրցանակների հիմնադրամի նախագահ լինելուց, Էդվարդը նաև Միջազգային մրցանակների ասոցիացիայի հավատարմատար էր, որը «ընդգրկում էր Մեծ Բրիտանիայի DofE-ն և նրա բոլոր 61 ազգային մրցանակները ամբողջ աշխարհում»[55]։ Նա նաև միջազգային խորհրդի նախագահն էր և 1999 թվականին հիմնադրեց Միջազգային հատուկ նախագծերի մի խումբ՝ «կապիտալ հիմնադրամ տրամադրելու՝ մրցանակների հասանելիությունը ընդլայնելու համար»[56]։

Ուեսեքսի կոմսը Յաթայում, Գլոստերշիր, 2011 թվականի դեկտեմբեր

2011 թվականի հունիսին Էդվարդը այցելեց Բալթիմոր, որտեղ հանդիպեց հիմնադրամի ուսանողների և անձնակազմի հետ և նրանց խրախուսեց մասնակցելու Էդինբուրգի դուքսի մրցանակաբաշխությանը[57]։ 2011 թվականի դեկտեմբերին Ուեսեքսի դուքսն ու դքսուհին այցելեցին Աֆղանստանի զորքերին։ Նույն ուղևորության ընթացքում արքայական զույգը ստացավ Բահրեյնի, և Բահրեյնի թագավորական ընտանիքից և վարչապետից ստացան երկու նվերներ զարդերի տեսքով։ Հաշվի առնելով այն անհանգստությունը, որը կապված է Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարման հետ, այս նվերը հակասություն առաջացրեց, իսկ հասույթը, որն օգտագործվում էր հօգուտ բահրեյնցիների[58]։ Ուղեցուցային գիրքը բաղկացած էր Սուրբ Լյուսիայից, Բարբադոսից, Սուրբ Վինսենթից,Գրենադիններից, Գրենադայից, Տրինիդադից, Տոբագոյից, Մոնսերատից, Սուրբ Քիթսից, Նևիսից, Անգիլայից, Անտիգուայից և Բարբուդայից։ Ներկայացումներն ընդգրկում էին Անկախության օրվա տոնակատարությունները, որոնք անցկացվում էին Սուրբ Լուսիայում[58], և որտեղ նրանք համատեղ ելույթ են ունեցել Սենատում և Բարբադոսի վեհաժողովում[59]։ 2013 թվականին զույգը այցելեց Հյուսիսային Աֆրիկա[60]։ 2014 թվականին թագուհին Ուեսեքսի կոմսին նշանակեց՝ որպես Լորդ Գերագույն հանձնակատար Շոտլանդիայի եկեղեցու ընդհանուր ժողովի համար[61][62]։ 2015 թվականին բադմինտոնի հետ կապված նախագծերում ունեցած ներդրման համար Էդվարդը Բադմինտոնի Համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Փոլ-Էրիկ Հոյերի կողմից պարգևատրվեց նախագահի մեդալով[63]։ 2016 թվականի մայիսին կոմսն այցելեց Գանա։ Նախագահ Մահամայի հետ միասին նա երիտասարդներին ներկայացրեց Պետական մրցանակների ղեկավարին և շնորհակալություն հայտնեց Էդինբուրգի դուքսին՝ միջազգային մրցանակներում նրանց մասնակցության համար[64]։ 2016-ի սեպտեմբերին Էդվարդը գնաց Չիլի՝ որպես Էդինբուրգի դուքս, և այցելեց բրիտանական և Commonwealth Fire and Rescue ընկերություն և ծանոթացավ Չիլի-Բրիտանական մշակույթի համալսարանի նախագծերին, որտեղ նա պատվավոր անդամ էր և հովանավոր[65]։ Ուեսեքսի կոմսն ու կոմսուհին ներկայացնում էին թագուհուն 2017 թվականի հոկտեմբերին Սուլթան Հասանալ Բոլխիային Բրունեյի գահի՝ 50-ամյակի տոնակատարությանը[66]։ 2018-ի փետրվարին կոմսն ու կոմսուհին շրջեցին Շրի Լանկայում, մասնակցեցին Կոլոմբոյում անցկացվող Անկախության 70-րդ տոնակատարությանը[67][68]։ 2018-ի ապրիլին կոմսը այցելեց Ավստրալիա՝ մասնակցելու XXI Համագործակցության խաղերին և դրամահավաքի միջոցառումներին՝ Էդինբուրգի դուքսի մրցանակաբաշխության մարտահրավերներին մասնակցողների համար[69][70]։ Միավորման բարեգործական հետագա նպատակների հետ կապված որևէ փոփոխություն չի լինի. այն կկենտրոնանա ընտրված գործընկերների մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ կայուն փոխհարաբերությունների զարգացման վրա և կընդլայնի դրա իրավասությունը երեխաների և երիտասարդների շրջանակներում[71]։ 2019-ի հուլիսին կոմսն ու կոմսուհին այցելեցին Ֆորֆար քաղաք դա իրենց առաջին պաշտոնական այցն էր Ֆորֆար քաղաք, քանի որ 2019-ի մարտին թագուհին կոմսին շնորհել էր Ֆորֆարի կոմսի պաշտոնը։ Երկրաչափությունը գրեթե նույնն էր մնում, բայց գույներն արդեն ընտրվել էին, որի արդյունքում լազուր կապույտը փոխարինվել է Շոտլանդիայի դրոշի Սուրբ Էնդրյուի կապույտով, իսկ սպիտակ մանվածքները փոխարինվել են շագանակագույնով՝ արտացոլելով շրջակա տարածքի հարուստ գյուղատնտեսությունը[72][73][74]։

Վերնագրերը, ոճերը, պարգևները և սպառազինությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագրերը և ոճերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 թ. մարտի 10 - 1999 թ. հունիսի 19. Նրա թագավորական բարձունքը, արքայազն Էդվարդ
  • 1999 թ. հունիս 19-ից առ այսօր. Նրա թագավորական բարձունքը Ուեսեքսի կոմս լինելու ժամանակահատվածում[75]
  • Շոտլանդիայում. 2019 թ. մարտի 10-ից առ այսօր. Նրա թագավորական բարձունքը Ֆորֆարի կոմս լինելու ժամանակահատվածում [76][77]

1999 թվականին Էդվարդի ամուսնությունից առաջ թագավորական մեկնաբանները ենթադրում էին, որ նախկին թագավորական դքսությունները, ինչպիսիք էին Քեմբրիջն ու Սասեքսը, կարող էին իրենը լինել։ Փոխարենը, Պալատը հայտարարեց իր մտադրության մասին, որ ի վերջո արքայազն Էդվարդը կլինի Էդինբուրգի դուքս միայն այն ժամանակ, երբ ծնողներից մեկը մահվան ժամանակ այդ տիտղոսը հանձնի իր որդուն[78]։ 1999-ին նրա ամուսնության ժամանակ արքայազնը պահում էր ավանդույթները, սակայն նա առաջին իշխանն էր, որ Թուդորներին հայտնի էր որպես կոմս, այլ ոչ թե դուքս (մինչդեռ պահպանում էին դքսության կոչումը)[79]։ The Sunday Telegraph-ը հայտնում էր, որ նա 1998-ին նկարահանված «Շեքսպիրը սիրահարված է» ֆիլմը դիտելուց հետո նա տարվել էր Ուեսեքսի կոմսի տիտղոսով, քանի որ այդ ֆիլմում նրա դերը խաղում էր Քոլին Ֆիրթը[80]։ 2019-ի մարտի 10-ին, իր 55-ամյակի առթիվ, Ուեսեքսի կոմսին տվեցին Ֆորֆարի կոմսի լրացուցիչ տիտղոս, որը նա կարող էր օգտագործել Շոտլանդիայում[81]։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև. Բրիտանական թագավորական ընտանիքի պարգևները.

  • 1977 թվականի փետրվարի 6, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու արծաթե հոբելյանական մեդալ
  • 2002 թվականի փետրվարի 6, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ոսկե հոբելյանական մեդալ
  • 2006 թվականի ապրիլի 23, Քարթերի ամենանվիրական կարգի արքայական ասպետի կոչում[82]
  • 2011 թվականի մարտի 10, Թագավորական Վիկտորիանական շքանշանի Քարթերի մեծ խաչի կոչում (GCVO)[83]
    • 2003 թվականի հունիսի 2, 2011 թ.-ի մարտի 10, Վիկտորիանական թագավորական շքանշանի ասպետի հրամանատար (KCVO)[84]
    • 1989 թվականի մարտի 10. Թագավորական Վիկտորիանական շքանշանի հրամանատար (CVO)[85]
  • 2012 թվականի փետրվարի 6, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ադամանդե հոբելյանական մեդալ

Պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականի փետրվարի 9, Նոր Զելանդիայի հուշամեդալ
  • 2005 թվականի մայիսի 11, Սասկաչևանի վաստակած շքանշանի պատվավոր անդամ (SOM) [86]
  • 2005 թվականի հունիսի 7, Սասկաչևանի հարյուրամյա ոգեկոչման հուշամեդալ
  • 2015 թվականի հոկտեմբերի 29, Կանադական ուժերի շքանշան[87]
  • 2017 թվականի հոկտեմբերի 5, Սուլթան Բրունեյի Ոսկե հոբելյանական մեդալ[88]

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թ.-ի հոկտեմբեր-1987 թ.-ի հունվար, Սպայական կադետ, Թագավորական ծովային նավատոր
  • 2004 թվականի օգոստոսի 1-ից առ այսօր, Նորին Մեծություն թագուհու անձնական օգնական (AdC(P))

Պատվավոր ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{{2}}} Կանադա
  • 2002, Հաստինգների և արքայազն Էդվարդ գնդի գլխավոր գնդապետ
  • 2003, Սասկաչևանի դրագունների գլխավոր գնդապետ
  • 2005, Արքայազն Էդվարդ կղզու գնդի գլխավոր գնդապետ
  • 2007, Կանադայի թագավորական հեծյալ հանձնակատարի պատվավոր տեղակալ
{{{2}}} Միացյալ Թագավորություն
  • 2003, Արքայական Ուեսեքսի Յեոմանրիի արքայական պատվավոր գնդապետ[89]
  • 2006, Թագավորական նավատորմի գլխավոր օգնական
  • 2007, 2-րդ գումարտակի թագավորական գնդապետ,
  • 2008, Վաշինգտոնի թագավորական օդուժի պատվավոր անդամ
  • 2011, Լոնդոնի գնդի արքայական պատվավոր գնդապետ[90]

Քաղաքացիական նշանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008, Liveryman Honoris Causa-ի Հաբերդաշերների պաշտամունքային ընկերություն
  • 2008, Liveryman Honoris Causa-ի Այգեպանների պաշտամունքային ընկերություն
  • 2011, Լոնդոնյան սիթիի ազատությունը
  • 2011, Հաբերդաշերների պաշտամունքային ընկերության անդամ, դատարանի ասիստենտ[91]
  • 2011, Այգեպանների պաշտամունքային ընկերության անդամ, դատարանի ասիստենտ
  • 2013, Այգեպանների պաշտամունքային ընկերության վարպետ
  • 2014, Շոտլանդիայի եկեղեցու ընդհանուր ժողովի Լորդ գերագույն հանձնակատար[92]

Ակադեմիական նշանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013-ից առ այսօր Բաթ համալսարանի կանցլեր[93]

Պատվավոր աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991, Քեմբրիջի համալսարանի մագիստրոսի կոչում
  • 1994, Վիկտորիայի համալսարանի իրավագիտության պատվավոր դոկտոր
  • 2007, Էդվարդ կղզու համալսարանի իրավագիտության պատվավոր դոկտոր[94]
  • 2013, Բաթ համալսարանի իրավագիտության պատվավոր դոկտոր

Կանադայի դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսեքսի կոմսի դրոշը, որը օգտագործվում էր Կանադայում

2014 թվականից ի վեր Ուեսեքսի կոմսը Կանադայում ունի անձնական հերալդիկ դրոշ։ Դա Կանադայի Թագավորական Զենքն է` դրոշի տեսքով, զարդարված կապույտ շրջանակով, որը պատված է ոսկեգույն ծաղկեպսակներով, որի շրջանակներում կա կորոնետով պատկերված «E» պատկերանշանը։ Կլոր սեղանի վերևում տեղադրված է երեք սպիտակ կետ, որի կենտրոնում դրանցից մեկը`Tudor վարդով է[95][96]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
  4. Edward and Sophie's big day — 1999.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kindred Britain
  6. Կաղապար:London Gazette
  7. «Prince Edward, Earl of Wessex»։ The House Of Windsor։ English Monarchs։ Վերցված է հունվարի 7, 2009։ «He was baptised on 2 May 1964, at the private chapel at Windsor Castle by the Dean of Windsor and was given the names Edward Anthony Richard Louis.» 
  8. «Yvonne's Royalty Home Page: Royal Christenings»։ users.uniserve.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2020-03-02 
  9. «The family qualifications»։ The Daily Telegraph (London)։ հոկտեմբերի 16, 2006 
  10. «Wanganui Collegiate School [Summary]»։ Heritage New Zealand։ Արխիվացված է list/details/9620 օրիգինալից January 30, 2016-ին։ Վերցված է հունվարի 26, 2018 
  11. Butterworth Hugh Montagu, Cooksey [ed.] Jon (2011)։ Blood and Iron: Letters from the Western Front։ Casement։ էջ 218։ ISBN 9781848844919 
  12. «The prince with a difference»։ BBC News։ հունիսի 11, 1999 
  13. Watson Jeremy (հունիսի 12, 2005)։ «William enjoys a degree of success»։ The Scotsman (Edinburgh) 
  14. «Commando Life Losing Appeal for Prince?»։ New York Times։ հունվարի 12, 1987։ Վերցված է հունվարի 10, 2014 
  15. «Edward Goes His Own Way»։ people.com։ People։ հունվարի 26, 1987։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին։ Վերցված է հունվարի 10, 2014 
  16. Seward Ingrid (2017)։ «Chapter 9: Watching the Family Grow»։ My Husband and I: The Inside Story of 70 Years of the Royal Marriage։ Simon & Schuster։ ISBN 978-1471159589 
  17. «Prince Edward Joins the Theater at 'Lowest Rung'»։ LA Times։ հունվարի 19, 1988։ Վերցված է հունվարի 10, 2014 
  18. Ben Pimlott "Polishing Their Image", extract from The Queen, HarperCollins (1996) reprinted on the PBS Frontline webpage
  19. Beckett Andy (մարտի 5, 2002)։ «It's a royal cock-up»։ The Guardian (London) 
  20. Ardent Productions Filmography, BFI Film & TV Database
  21. Karlin Susan (սեպտեմբերի 26, 1998)։ «Edward Windsor: Truly a Prince Among Producers»։ Los Angeles Times 
  22. Becket Andy (մարտի 4, 2002)։ «It's a royal cock-up»։ The Guardian 
  23. «Edward: No intention to offend»։ BBC News։ սեպտեմբերի 2, 1999 
  24. Summerskill Ben (հոկտեմբերի 29, 2000)։ «Losses double at Prince's TV firm»։ The Guardian (London) 
  25. «Edward's turbulent media career»։ BBC News։ սեպտեմբերի 27, 2001 
  26. Alderson Andrew (սեպտեմբերի 30, 2001)։ «Prince Edward to apologise to Queen and agrees to stop making royal films»։ The Sunday Telegraph (London) 
  27. Moore Matthew (մարտի 29, 2010)։ «Prince Edward's Ardent Productions left with assets of just £40»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-31-ին։ Վերցված է 2020-03-02 
  28. Skyes Tom (հուլիսի 25, 2012)։ «Sex Lives of the New Royals»։ The Daily Beast։ Վերցված է հունիսի 8, 2013 
  29. «Crown jewels: The fabulous rings which sealed the love of Europe's royal couples»։ HELLO! magazine (UK)։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-23-ին։ Վերցված է 2020-03-02 
  30. Whitaker's Almanack 2010, page 46 'Peers of the Blood Royal'
  31. «The Royal Family > Members of the Royal Family > HRH The Earl of Wessex > Marriage and Family»։ Buckingham Palace։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 21, 2008-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2008 
  32. «Royal Residences: Buckingham Palace»։ royal.uk։ Վերցված է մայիսի 21, 2018 
  33. «The Duke of Edinburgh's Award»։ Royal family։ Վերցված է օգոստոսի 29, 2013 
  34. «The Wessex Youth Trust»։ wessexyouthtrust.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-22-ին։ Վերցված է մայիսի 9, 2018 
  35. «Earl and Countess of Wessex toast athletes' success at Paralympic Ball»։ Hello!։ սեպտեմբերի 6, 2012։ Վերցված է մայիսի 26, 2018 
  36. «The 2018 Real Tennis Challenge Formal Dinner»։ Hobart Real Tennis Club։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-26-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  37. «HRH Prince Edward to attend inaugural Commonwealth Sports Summit»։ Common Wealth Games Canada։ սեպտեմբերի 8, 2016։ Վերցված է մայիսի 26, 2018 
  38. «The Battle for Britain: May vs Sturgeon, in pictures»։ The Daily Telegraph։ մարտի 13, 2017։ Վերցված է մայիսի 26, 2018 
  39. «Royal honour for school sports stars»։ East Renfrewshire Council։ դեկտեմբերի 2, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  40. Zug James (October 2009)։ For a Real Tennis Match, Look to Prince Edward։ Vanity Fair։ Վերցված է մայիսի 26, 2018 
  41. «Royal Birmingham Conservatoire's opening concert a right Royal sell out»։ Birmingham City University։ մարտի 13, 2018։ Վերցված է մայիսի 26, 2018 
  42. «Mirga meets our Royal Patron»։ City of Birmingham Symphony Orchestra։ հունիսի 16, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  43. Barr Rachel։ «Prince Edward visits Croydon for London Mozart Players' anniversary concert»։ South West Londoner։ Վերցված է մայիսի 26, 2018 
  44. «Our History»։ Haddo House Choral & Operatic Society։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  45. 45,0 45,1 «Royal Connections»։ Northern Ballet։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-27-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  46. 46,0 46,1 «A Prince of England meets the Queen of the Nile»։ Northern Ballet։ սեպտեմբերի 30, 2011։ Վերցված է մայիսի 26, 2018 
  47. Earl of Wessex attends concert with Julian Lloyd Webber at Birmingham Conservatoire • The Crown Chronicles
  48. Lefkovits Etgar (սեպտեմբերի 4, 2007)։ «Prince Edward to arrive today; 1st royal visit in decade»։ Jerusalem Post։ Վերցված է մայիսի 25, 2018 
  49. «The Duke of Edinburgh presenting Prince Edward with his Gold Award 1986»։ Royal Collection Trust։ Վերցված է մայիսի 26, 2018 
  50. «HRH The Duke of Edinburgh»։ The Duke of Edinburgh's International Award։ մայիսի 4, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  51. Barry Sion (սեպտեմբերի 29, 2016)։ «The Earl of Wessex on why the Duke of Edinburgh's Award scheme is good for business»։ Wales Online։ Վերցված է մայիսի 26, 2018 
  52. «Prince Edward speaks at Duke of Edinburgh's International Award ceremony»։ CBC News։ հունիսի 22, 2016։ Վերցված է մայիսի 26, 2018 
  53. Schelzig Erik (մայիսի 23, 2013)։ «Prince Edward visits Tennessee to promote Duke of Edinburgh's Award»։ The Daily Times։ Վերցված է մայիսի 26, 2018 
  54. «The Duke of Edinburgh's Award Diamond Anniversary royally celebrated in Hackney»։ Hackney Council։ նոյեմբերի 11, 2016։ Վերցված է մայիսի 26, 2018 
  55. «The Duke of Edinburgh Award International Association»։ Bright Future Trust։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  56. «The Earl and Countess of Wessex to Visit Jamaica [March 2014]»։ Jamaica Information Service։ 2014։ Վերցված է մայիսի 26, 2018 
  57. Green Erica (հունիսի 21, 2011)։ «Prince Edward presents city's youth a royal challenge»։ The Baltimore Sun։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  58. 58,0 58,1 Sawer Patrick (հունվարի 8, 2012)։ «How a routine royal visit spelt trouble for the Countess of Wessex»։ The Daily Telegraph (London) 
  59. Lynch Sharon (հունվարի 27, 2012)։ «Barbados: Royal Visit To Mark Queen's Diamond Jubilee»։ Bajan Sun Online։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 19, 2012-ին։ Վերցված է փետրվարի 6, 2012 
  60. Seward Ingrid (նոյեմբերի 23, 2013)։ «Sophie Wessex: The unsung star of the Royal family»։ The Telegraph 
  61. The Lord High Commissioner to the General Assembly of the Church of Scotland, Government, 2014, https://www.gov.uk/government/news/the-lord-high-commissioner-to-the-general-assembly-of-the-church-of-scotland-2014 .
  62. Կաղապար:Edinburgh Gazette
  63. «BADMINTONscotland Patron, HRH The Earl of Wessex honoured with BWF President's Medal»։ Badminton Scotland։ November 2015։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին։ Վերցված է մայիսի 26, 2018 
  64. «Prince Edward to visit Ghana»։ Gov.uk։ մայիսի 20, 2016։ Վերցված է մայիսի 26, 2018 
  65. «Youth, Community and Service; Visit by HRH Prince Edward to Chile»։ Gov.uk։ սեպտեմբերի 22, 2016։ Վերցված է մայիսի 26, 2018 
  66. «Edward & Sophie attend Sultan of Brunei's Golden Jubilee celebrations»։ thecrownchronicles.co.uk։ Վերցված է մայիսի 10, 2018 
  67. «The Earl and Countess of Wessex commemorate Sri Lanka's 70th Anniversary of Independence»։ royal.uk։ Վերցված է փետրվարի 7, 2018 
  68. Foreign invitees to Independence Day Anniversary celebrations call on President
  69. «Prince Edward in town to promote Duke of Edinburgh's International Awards»։ The Mercury։ ապրիլի 2, 2018։ Վերցված է մայիսի 26, 2018 
  70. Hutchinson Samantha (ապրիլի 6, 2018)։ «Prince Edward arrives in Melbourne for Duke of Edinburgh International Awards ceremony»։ The Weekend Australian։ Վերցված է մայիսի 26, 2018 
  71. «Changes to The Wessex Youth Trust»։ wessexyouthtrust.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-06-ին։ Վերցված է 2020-03-02 
  72. «VIDEO: 'Honour' to be named Earl of Forfar says Prince Edward as town welcomes him with bridies, tartan and fiddles»։ thecourier.co.uk։ Վերցված է հուլիսի 2, 2019 
  73. The Royal Family [RoyalFamily] (1 July 2019)։ «His Royal Highness is presented with 'Earl of Forfar' tartan, which has been designed for Their Royal Highnesses to celebrate their new titles.» (Թվիթ) 
  74. «Tartan Details - Earl of Forfar, The»։ tartanregister.gov.uk։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  75. Կաղապար:London Gazette
  76. «Title for the Earl of Wessex»։ The Royal Family։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-09-ին։ Վերցված է 2020-03-02 
  77. Կաղապար:London Gazette
  78. «The Earl of Wessex - Styles and titles»։ The Royal Family։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 4, 2014-ին .
  79. «Duke»։ Debrett's։ Վերցված է մայիսի 14, 2018 
  80. Eden Richard (դեկտեմբերի 12, 2010)։ «Royal wedding: Prince William asks the Queen not to make him a duke»։ The Telegraph։ Վերցված է դեկտեմբերի 12, 2010 
  81. Richardson Hollie (մարտի 10, 2019)։ «The Queen gives Prince Edward an incredible gift on his birthday»։ Hello! (msn Lifestyle)։ Վերցված է մարտի 10, 2019 
  82. «Appointments to the Order of the Garter 2006» (Press release)։ Official website of the Royal Family։ ապրիլի 23, 2006։ «The Queen has also been graciously pleased to appoint His Royal Highness The Earl of Wessex, KCVO, to be a Royal Knight Companion of the Most Noble Order of the Garter.» 
  83. Կաղապար:London Gazette
  84. Կաղապար:London Gazette
  85. Կաղապար:London Gazette
  86. «Prince Edward Awarded Saskatchewan Order of Merit» (Press release)։ Government of Saskatchewan։ մայիսի 11, 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 7, 2008-ին։ Վերցված է հոկտեմբերի 27, 2008 
  87. «Honours & recognition for the men and women of the Canadian Forces 2015», Department of National Defence: p. 28, http://publications.gc.ca/collections/collection_2016/mdn-dnd/D3-23-2015-eng.pdf 
  88. The Royal Family [RoyalFamily] (5 October 2017)։ «The Earl and Countess of Wessex are in Brunei to attend The Sultan of Brunei's Golden Jubilee celebrations.» (Թվիթ) 
  89. Կաղապար:London Gazette
  90. Կաղապար:London Gazette
  91. «The Earl of Wessex: Honours and appointments»։ Royal Household 
  92. Number 10 – Lord High Commissioner to the General Assembly of the Church of Scotland 2014 (accessed 8 December 2013)
  93. «The Chancellor»։ Վերցված է նոյեմբերի 7, 2013 
  94. «Prince Edward gives medals to P.E.I. soldiers»։ CTV։ հոկտեմբերի 14, 2007։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 30, 2007-ին։ Վերցված է հուլիսի 11, 2009 
  95. «Canadian Flags of the Royal Family»։ Canadian Crown։ Government of Canada։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-02-ին։ Վերցված է հունվարի 4, 2016 
  96. «The Prince Edward, Earl of Wessex»։ Public Register of Arms, Flags and Badges։ Office of the Governor General of Canada: Canadian Heraldic Authority։ Վերցված է հունվարի 4, 2016