Արփի Վարդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփի Վարդումյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1948(1948-05-11)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԿոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Արփի Դերենիկի Վարդումյան (մայիսի 11, 1948(1948-05-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփի Վարդումյանը ծնվել է 1948 թվականի մայիսի 11-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Սարաջևի անվան և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների դաշնամուրային բաժնում, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տեսական բաժնում, 1967-1972 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության և տեսության բաժնում[2], դիպլոմային աշխատանքի թեման՝ «Միջնադարյան Հայաստանի երաժշտական գործիքները»։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում աշխատում է որպես գիտաշխատող։ Գիտական աշխատությունների, հոդվածների և գրախոսությունների։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ թղթակցել է մի շարք հայագիտական պարբերականների ու լրագրերի, մասնավորապես գրախոսել-լուսաբանել հատկապես հոգևոր երաժշտության պատմության ասպարեզում լույս տեսած հիմնարար աշխատություններ։ Երևանյան համերգների մասին Վարդումյանի երաժշտագիտական հոդվածները տպագրվել են «Հայրենիքի ձայն», «Գրական թերթ», «Ավանգարդ», «Հայաստանի Հանրապետություն», «Երեկոյան Երևան», «Ազգ», «Զարթոնք», «Շողակն», «Քրիստոնյա Հայաստան», «Արվեստ», «Երաժշտական Հայաստան», «Հայացք Երևանից», «Ազդարար Հնդկաստանի» ամսագրերում ու թերթերում։

Աշխատել է Լուսինե Զաքարյանի հոգևոր երգացանկի հարստացման ուղղությամբ, Մատենադարանում պահվող Նոր հայկական ձայնագրության համակարգով գրառված հոգևոր երգերի մատյաններից Խորեն Պալյանի խնդրանքով եվրոպական նոտաների փոխադրելով բազմաթիվ շարականներ ու տաղեր։ Համագործակցել է նաև երգչուհի Աննա Մայիլյանի հետ՝ հանդես գալով որպես նրա գիտական խորհրդատու և CD-ների տեքստերի համահեղինակ ու խմբագիր։

Մասնակցել և զեկույցներով հանդես է եկել 1997 թվականին Օշականում հիմնադրված Սուրբ Մեսրոպ Մաշտոց Դպրատանը տեղի ունեցող «Մաշտոցյան ընթերցումներ» հայագիտական ամենամյա գիտաժողովներին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Բյուզանդագետների ասոցիացիայի անդամ

Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք գիտական հրապարակումների.

  • «Մինաս Բժշկյանը և Նոր հայկական ձայնագրությունը», Պատմա-Բանասիրական Հանդես (ՊԲՀ), 1981, N 3
  • «M. Bžškean et la notation musicale Arménienne modern»,Revue des Etudes Arménienne (REA), Tome XVII, Paris, 1983
  • «Վիեննայի մատենադարանի “Մատեան երաժշտականութեան” ձեռագիրը որպես ուշ միջնադարյան երաժշտագիտական-թարգմանական աշխատություն», Բանբեր Մատենադարանի (ԲՄ), հ. 16, 1994
  • «The Contribution of Komitas Vardapet to the Study of Kurdish Music», Йаде Дуст (Сборник статей), Երևան, 1999
  • «Հ. Մինաս Բժշկեան, Երաժշտութիւն. (աշխ. Արամ Քերովբեանի), Երեւան, 1997» գրքի գրախոսությունը, ՊԲՀ, 1-2, 1998
  • Minas Bzhshkian. Erazhshtut‘iwn vor e hamarot teghekut‘iwn erazhshtakan skzbants‘ elewejut‘eants‘ eghanakats‘ ew nshanagrats‘ khazits, 1815 (Music, A Brief Overview of the Musical Theory of Modulations and Khaz Notations, 1815). Ed. by A. K‘erovpyan. Erevan, “Girk” Hratarakch‘ut‘iwn, 1997, Journal of the Society for Armenian Studies (JSAS), Vol. 13, 2003-2004 (գրախոսություն)
  • 2000 թ-ից ի վեր, երբ Երևանում Գիտությունների Ազգային Ակադեմիան նշեց Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300-ամյակը, որին Արփի Վարդումյանը մասնակցեց Մխիթար Սեբաստացու երաժշտական գործունեությունը լուսաբանող զեկույցով, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հրատարակվող «Բազմավէպ» հայագիտական հանդեսը գրեթե ամեն տարի լույս է ընծայել նրա հետևյալ երաժշտագիտական հոդվածները.
  • «Մխիթար Սեբաստացին որպէս Մխիթարեան միաբանութեան երաժշտական աւանդոյթի հիմնադիր», Բազմավէպ, 2001
  • «Խորհրդածութիւններ Կոմիտաս վարդապետի բեռլինեան աւարտաճառի շուրջ», Բազմավէպ, 2002
  • «Գրիգոր Նարեկացու երաժշտական ժառանգութիւնը», Բազմավէպ, 2003
  • «Գրիգոր Նարեկացու տաղերի նորայայտ եղանակները» Բազմավէպ, 2004
  • «Ուշ միջնադարեան երաժշտութեան Վենետիկի դպրոցն ըստ Հայր Ղեւոնդ վրդ. Տայեանի Ձայնագրեալ Շարակնոցի», Մասն Ա, 2005, և նույնի՝ Մասն Բ, 2006 և 2007
  • «Երաժշտաբուժութեան մասին պատկերացումները հայոց մէջ», Բազմավէպ, 2007
  • «Համբարձում Լիմոնճեան (Կեանքը եւ գործը, 1768-1839)», Բազմավէպ, 2009
  • «Հայր Իգնատիոս Կիւրեղեանի երաժշտական գործունէութիւնը», Բազմավէպ, 2010

Հոդվածներ Բեյրութում լույս տեսնող «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ում (ՀՀՀ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց միջնադարեան ձեռագրերը երաժշտաբուժութեան մասին (ակնարկներ)», ՀՀՀ, 2012
  • Գրախօսութիւն. «Հենրիկ Բախչինեան, Շարականի գրապատմական ուղին (5-14-րդ դարեր)», ՀՀՀ, 2013
  • «Աստղագիտության և երաժշտության աղերսները միջնադարյան Հայաստանում». Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ՝ Հայկական Աստղագիտական Ընկերության XIII տարեկան համաժողովի նյութերի ժողովածու, Բյուրական, 2015

Ամսագրային հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուների մեջ հրատարակված հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]