Արցախի լեռնագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մռավի Լեռնաշղթա

ԼՂՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրին՝ Փոքր Կովկասի հարավարևելյան մասում։ Տարածքում է Կուր-Արաքսի դաշտավայրի արևմտյան մասը։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ հյուսիս-արևմուտքից հարավ- արևևելք ընդհանուր թեքությամբ։ Տարածքի միջին բարձր, ծովի մակերևույթից 1100 մ է, ամենաբարձր կետը Արիություն լեռն է (3724 մ, Մռավի լեռնաշղթայում), ամենացածրը՝ Սև ջրի հովիտը (112 մ, Մարտունու շրջան)։ Բարձր լեռնագագաթներից է Մռավը (3343 մ)։ Մռավի հարավարևելյան կարճ, զառիթափ ու հողմահարված լանջերը հանրապետության տարածքում կտրտված են Թարթառ (Տրտու) գետի վտակների խոր կիրճերով ու գետահովիտներով։ Լեռնաշղթայի բարձրադիր մասերում պահանվել են ռելիեֆի սառցադաշտային ձևեր (կառեր, կրկեսներ, տաշտակաձև հովիտներ)։ Տարածքի արևմտյան մասում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվում է Ղարաբաղի լեռնաշղթան, որի արևելյան Օխտնաղբյուր, Կուսանաց, Կաչաղակաբերդ, Շմանեկ, Ծավեն, Մարխաթուն և այլ լեռնաճյուղեր բաժանված են Կարկառ, Խաչեն, Խոնաշեն և այլ գետերի ու դրանց վտակների խոր հովիտներով։ Լեռնաշղթայի առավել բարձր գագաթների (Կուսանաց, Դալիսար և այլն) հարաբեր բարձրությունն 500-600 մ է։ Հարավ-արևելքում ձգվում է Մեծ Քիրս լեռնաշղթան (2724 մ), որի հյուսիսային մասում է Ճաղատսարի լեռնանցքը (2080 մ), որտեղով անցնում է Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին։ Լեռնաշղթայի արևելյան մասում է Շուշիի սարավանդը։ Տարածքում կան ռելիեֆի կարստային ձևեր (հայտնի է Որվան-Ազոխի քարանձավը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png