Արտյոմ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Միրզոյան
ԱրտյոմՄիրզոյան.jpg
մայիսի 14, 1978(1978-05-14) - նոյեմբերի 5, 2020(2020-11-05) (42 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրցախ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտ
Պարգևներ

Արտյոմ Զարմիկի Միրզոյան (մայիսի 14, 1978(1978-05-14), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2020(2020-11-05), Արցախ), հայ համազորային հրամանատար, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ, «Օրենքի պատվար» և «Գարեգին Նժդեհ» մեդալների մեդալակիր, ՀՀ պետական պարգև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԱՀ պետական պարգև «Արիության համար» մեդալակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Միրզոյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 14-ին Բաքու քաղաքում։ 1988 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 1995-1999 թվականներին ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես դասակի հրամանատար[2]։

2001-2004 թվականներին եղել է վաշտի հրամանատար։ 2004-2009 թվականներին ծառայությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես գումարտակի հրամանատար։ 2010 թվականին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում՝ որպես գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ։ 2014 թվականին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում՝ որպես գնդի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ։

2015 թվականին հիմնել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվո պահակախումբը։ Վերջինս հատուկ կառույց է, որը մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցառումներին և պետական պատվիրակությունների դիմավորման արարողություններին։

2016 թվականին Միրզոյանը ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում։ 2018 թվականից ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում՝ հասարակական կարգի պահպանության 1033 զորամասում' որպես հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ։

2020 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում՝ լինելով Ջրականում, Քարվաճառում, Շուշիում։ 2020 թվականի նոյեմբերի 5-ին զոհվել է Շուշիի պաշտպանության ժամանակ[3][4][5]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվական - լեյտենանտ
  • 2001 թվական - ավագ լեյտենանտ
  • 2003 թվական - կապիտան
  • 2006 թվական - մայոր
  • 2011 թվական - փոխգնդապետ
  • 2018 թվական - գնդապետ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշան
  • «Երկարամյա ծառայության համար 3-րդ աստիճան» մեդալ
  • «Օրենքի պատվար» մեդալ
  • «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 2-րդ աստիճան» մեդալ
  • «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան
  • «Արամ Մանուկյան» մեդալ
  • «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 1-ին աստիճան» մեդալ
  • «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալ
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Սխրագործության համար» մեդալ, հետմահու
  • Հայաստանի Հանրապետության պետական պարգև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, հետմահու
  • Արցախի Հանրապետության պետական պարգև «Արիություն համար» մեդալ, հետմահու
  • <<Ոստիկանության զորքեր 30-ամյակ>> հոբելյանական մեդալ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մայիսի 14-ին՝ Արտյոմ Միրզոյանի ծննդյան օրը, գրողների միության դահլիճում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որի ընթացքում գնդապետ Արտյոմ Միրզոյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանով[1]։

2021 թվականի մայիսի 29-ին Արտյոմ Միրզոյանի բակում կայացել է նրա հիշատակին նվիրված խաչքարի օրհնության արարողությունը։

2021 թվականի հունիսի 8 -ին Հայաստանի ոստիկանության զորքերում պարգևատրման արարողության ժամանակ Արտյոմ Միրզոյանը հետմահու պարգևատրվել է Արցախի պետական պարգևով՝ «Արիության համար» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]