Արտավազդ Մխիթարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Մխիթարյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 1, 1918[1] Դիլիջան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ[1] |
| Մահացել է | սեպտեմբերի 27, 1976[1] (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | մեքենագետ |
| Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] |
| Ալմա մատեր | Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1945)[1] |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1965) |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արտավազդ Մելքոնի Մխիթարյան, (դեկտեմբերի 1, 1918[1], Դիլիջան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ[1] - սեպտեմբերի 27, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային մեխանիկ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1966)։
Ավարտել է Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1945)։ 1957 թվականից գլխավորել է ՀԽՍՀ ԳԱ ջրաէներգետիկական ինստիտուտը (այժմ՝ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ինստիտուտ) օդերևութաբանության և հիդրոլոգիայի բաժինը։ 1975 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ Մխիթարյանի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Մխիթարյան» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 634)։ |