Արտակ Վարդանյան (գրող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արտակ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Ազնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Artak Vardanyan (writer) Վիքիպահեստում |
Արտակ Վարդանի Վարդանյան (մայիսի 4, 1951[1], Ազնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ 2009 թվականից[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակ Վարդանյանը ծնվել է 1951 թ. մայիսի 4-ին Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ութամյակը ավարտել է ծննդավայրում, միջնակարգը՝ Երևանում։ 1973 թ.ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1988 թ.՝ նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը (գերազանցությամբ)։
1973-1994 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին։ Հայաստանի ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ուսումնասիրել է Հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքները (Ճահուկ-Վայքի կամ Վայոց ձորի միջբարբառ), ինչպես նաև պատմական Գողթնի հյուսիսային խոսվածքները (Հյուսիսային Գողթնի միջբարբառ)։ Կազմել է Նախիջևանի բարբառային քարտեզը։ 1996-1998 թվականներին եղել է «Նախիջևան» հայրենակցական միության նախագահը։
Հեղինակ է 20 գրքի, ինչպես նաև գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների և բանաստեղծությունների։ Թարգմանում է ռուսերենից, պարսկերենից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն։
1994-2018 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում (1999-2018 թթ.՝ որպես արձանագրային բաժնի վարիչ)։ 2018 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[3]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ալեքսանդեր Իվետ։ Երջանկության օազիսը․-Երևան։ ՎՄՎ-Պրինտ, 2023․- 115 էջ ; 99 էջ։
- Այլիսլի Աքրամ։ Քարե երազներ․-Երևան։ Գրաբեր, 2013․- 192 էջ։
- Մեծերի մեծ կրքերը. վավերագրական էսսեներ․-Երևան։ Զանգակ, 2005․- 112 էջ։
- Կոելյո Պաուլո։ Ալքիմիկոսը․-Երևան։ Գրական թերթ (հատված), 01.11. 2002․- 10 էջ։
- Կարմիր շուշանը. չինական ժողովրդական հեքիաթներ․-Երևան։ Գասպրինտ, 2016․- 72 էջ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ նախագահի շնորհակալագիր, 2007
- Մովսես Խորենացու մեդալ[4], 2011
- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2011
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալ խնձորիկ. մանկական ժողովրդական խաղիկներ (Երևան, Արևիկ, 1993)
- Իմ կարոտները. բանաստեղծություններ (Երևան, Զանգակ, 2000)
- Ազնաբերդ. Նախիջևանի վերջին ամրոցը. մենագրություն (Երևան, Նախիջևան, 2000)
- Նժդեհյան մասունքներ. հուշապատում (Երևան, Զանգակ, 2001)
- Վայոց ձորի միջբարբառը. մենագրություն (Երևան, Տիգրան Մեծ, 2004)
- Կաքավիկ. մանկական ժողովրդական երգարան (Երևան, Գրաբեր, 2004)
- Արմատներ. հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ (Երևան, Գասպրինտ, 2006)
- Թաթոս պապի զրույցները. ժողովրդական հեքիաթներ (Երևան, Գրաբեր, 2008)
- Երկիրն իմ աչքերով. ուղեգրություն (Թեհրան, Ալիք, 2008)
- Վիշապասարի կանչը. հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ (ռուսերեն, Երևան, Տիգրան Մեծ, 2010)[5]
- Իմ պարսկերենը. վիպակ-էսսե (Թեհրան, Նաիրի, 2010)
- Վիշապասար. բանաստեղծություններ, ավանդազրույցներ (Երևան, հեղին. հրատ., 2012)
- Զամբիլֆրոշ. քրդական սիրավեպ, պոեմ (Երևան, Էդիթ Պրինտ, 2014)
- Հմայիլը. պատմվածքներ (Երևան, Էդիթ Պրինտ, 2015)[6]
- Հյուսիսային Գողթնի միջբարբառը. մենագրություն (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2021)
- Վարդագույն թթենին. պատմվածքներ (պարսկերեն, Թեհրան, Նաիրի, 2021)
- Հոգու և կարոտի ճամփաներով. խոհագրություններ, ուղեգրություններ, հուշագրություններ (Երևան, Էդիթ Պրինտ, 2022)
- Ճահուկ-Վայքի միջբարբառի բուսանունները. մենագրություն (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2022)
- Ծույլ, կամակոր և խռովկան բզեզի ամուսնությունը. չափածո հեքիաթ (Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2023)
- Դիտարկումներ մայրենիի շուրջ. հոդվածների ժողովածու (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2024)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://wua.am/en/vardanyan-artak/
- ↑ Հայաստանի գրողների միության կայք
- ↑ «Zarkfoundation - Արտակ Վարդանյան». zarkfoundation.com.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Վիշապասարի կանչը. գիրք Նախիջանի մասին». archive.ankakh.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի ունեցավ». Pars Today. 2016 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակ Վարդանյանի «Զամբիլֆրոշ» քրդական սիրավեպը նոր գրական մշակման է ենթարկվել
- Չակերտներ. Արտակ Վարդանյան
- ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹԹԵՆԻՆ / Արտակ Վարդանյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտակ Վարդանյան (գրող)» հոդվածին։ |
|