Արտակ Ավետիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արտակ Ավետիսյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 3, 1973[1] |
| Ծննդավայր | |
| Մահացել է | հունվարի 26, 1994 (20 տարեկան) |
| Մահվան վայր | Հորադիզ, Ֆիզուլիի շրջան |
| Գերեզման | Մարալիկ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | |

Արտակ Ժորայի Ավետիսյան (մարտի 3, 1973, քաղաք Մարալիկ (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում) - հունվարի 26, 1994, Հորադիզ, Ֆիզուլիի շրջան), Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ-հրամանատար, հակատանկիստ։
Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ (հետմահու, 2001)։ Ավարտել է Մարալիկի երաժշտական դպրոցը (1990)։ 1991-92-ին աշխատել է Մարալիկի մշակույթի տանը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1994 թվականներին մասնակցել է Գորիսի, Կապանի սահմանների ինքնապաշտպանական, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլի-Հորադիզի ուղղության ազատագրական մարտերին։ Ոչնչացրել է հակառակորդի 4 տանկ։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է Հայաստանի 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և «Արիություն» մեդալով։
Մարալիկի Թիվ 1 միջնակարգ դպրոցը ժամանակին կոչվել է Արտակ Ավետիսյանի անունով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
