Արվեստների և գիտության քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
L'Hemisfèric
L'Umbracle
El Museu de les Ciències Príncipe Felipe
El Palau de les Arts Reina Sofía
La ciudad de las Ciencias y las Artes

Արվեստների և գիտության քաղաք (վալենս. Ciutat de les Arts i les Ciències, իսպ.՝ Ciudad de las Artes y las Ciencias), Իսպանիայի Վալենսիա քաղաքում Թուրիա գետի չորացած հունի վրա հինգ կառույցից կազմված ճարտարապետական համալիր: Դիզայնը վալենսիացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավեինն է, շինարարությունն սկսվել է 1996 թվականին: Համալիրը հանդիսանում է ժամանակակից ճարտարապետության ակնառու օրինակներից մեկը:

«Քաղաքը» կազմված է հինգ շենքից, որոնց սովորաբար անվանում են իրենց վալենսերեն (կատալոներեն) անուններով.

  • El Palau de les Arts Reina Sofía - օպերային թատրոն և բեմ այլ թատերական բեմադրությունների համար
  • L'Hemisfèric - IMAX կինոթատրոն, պլանետարիում, լազերային բեմադրությունների թատրոն
  • L'Umbracle - պատկերասրահ/այգի
  • El Museu de les Ciències Príncipe Felipe - գիտական թանգարան
  • L'Oceanogràfic - օվկիանոսագիտական պարկ բաց երկնքի տակ

Համալիրը շրջապատված է զբոսայգիներով, առվակներով և ավազաններով, այս տարածքը քաղաքի բնակիչների և հյուրերի հանգստի հանրահայտ վայր է, այստեղ աշխատում են բարեր և սրճարաններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի աղբյուրները

1989 թվականին Վալենսիայի նախագահ Ժուան Լերման ընդունում է Վալենսիայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Մարիա Լոպես Պայերոյի առաջարկը՝ Թուրիա գետի հին հունի զբոսայգում կառուցել գիտական թանգարան: Թանգարանի նախագիծը մշակում է նման տարածքներում նմանօրինակ բնութագիչներով Մյունխենում, Լոնդոնում և Կանադայում նախագծեր և կառուցում իրականացրած մի թիմ:

«Գիտության քաղաք» անունը նախագծին տվել է ինքնավար կառավարությունը: Նախագիծը ներառում էր 370 մետրանոց կապի աշտարակ, որը պիտի լիներ աշխարհում երրորդ տեղում, պլանետարիում և գիտության թանգարան: Աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում էր մոտավորապես 25 մլրդ պեսետ կամ մոտ 150 մլն եվրո:

Շինարարություն

1991 թվականի մայիսին խորհուրդը հաստատում է հողերի հանձնումը: Չորս ամիս անց ներկայացվում է Սանտյագո Կալատրավայի մշակած նախագիծը: Շինարարությունը սկսվում է 1994 թվականի վերջին:

Բացում

1998 թվականի ապրիլին համալիրի L'Hemisfèric շենքն իր դռները բացում է հանրության առջև: Տասնմեկ ամիս անց բացվում է նաև El Museu de les Ciències Príncipe Felipe: 2002 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ L'Oceanographic-ի (Եվրոպայի ամենամեծ ակվարիում) բացումը: 2005 թվականի հոկտեմբերի 8-ին բացվում է Palau de les Arts Reina Sofía և դառնում Վալենսիայի օպերային թատրոնը:

Գիտության և տեխնիկայի թանգարանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]