Արվեստի և մշակույթի պատմության թանգարան (Դորտմունդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստի և մշակույթի պատմության թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԴորտմունդ
Հիմնադրվել է1883
Կայքmkk.dortmund.de
Քարտեզ
Քարտեզ
Արվեստի և մշակույթի պատմության թանգարանի մուտքը
Ֆրիդրիխ Կասպար Դավիթ. Ձմեռային տեսարան։ 1811
Կապպենբերգ ամրոցը, որտեղ նախկինում գտնվում էր թանգարանը

Արվեստի և մշակույթի պատմության թանգարան (գերմ.՝ Museum für Kunst und Kulturgeschichte) կամ Դորտմունդի (Գերմանիա) քաղաքային թանգարան։ Ներկայումս այն գտնվում է դեկորատիվ արվեստի ոճով մի շենքում, որտեղ նախկինում տեղակայված էր Դորտմունդի Խնայողությունների բանկը։

Թանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է նկարներ, քանդակներ, կահույք և կիրառական արվեստի պարագաներ, որոնք պատկերում են Դորտմունդի մշակութային պատմությունը սկսած վաղ ժամանակներից մինչև 20-րդ դարը։ Պարբերաբար անցկացվում են արվեստի և մշակույթի ժամանակավոր ցուցադրություններ, թանգարանում գործում է նաև հազվադեպ գեոդեզիական գործիքներով գեոդեզիայի պատմության վերաբերյալ մշտական ցուցադրություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1883 թվականին որպես պատմագեղարվեստական իրերի հավաքածու։ Առաջին տարիներին այն մի քանի անգամ փոխել է իր տեղը և համալրվել հնագիտական գտածոներով, դեկորատիվ աշխատանքներով և տեղական պատմական արտեֆակտներով։ Այն 1930-ական թվականներին վերածվել է Կերպարվեստի թանգարանի, մասնավորապես ձեռք բերելով ռոմանտիզմի ոճով նկարներ[2]։

Թանգարանի հավաքածուն տարհանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և մնացել է գրեթե անվնաս։ Սակայն թանգարանի շենքը ավերվել է, ուստի հավաքածուն 1946 թվականին տեղափոխվել է Կապպենբերգ ամրոց։ Հին թանգարանի ավերակները օգտագործվել են Օստվալլի թանգարանի կառուցման ժամանակ[3]։.Միևնույն ժամանակ Արվեստի և մշակույթի պատմության թանգարանին են անցել վեստֆալյան տարբեր քանդված եկեղեցիներից տարհանված արվեստի գործեր, ներառյալ Կոնրադ ֆոն Զոստայի Սուրբ Մարիամ Աստվածածնի խորանը Դորտմունդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց։ 1960-ական թվականներին թանգարանը ձեռք բերեց վեստֆալյան կահույքի նմուշներ, որոնք ներկայացնում են կահույքի պատմությունը սկսած գոթական ժամանակաշրջանից մինչև ժամանակակից։ 1983 թվականին թանգարանը տեղափոխվեց իր ներկայիս վայրը՝ նախկին բանկի շենքը, որը կառուցվել է 1924 թվականին դեկորատիվ արվեստի ոճով։ 1982-ից մինչև 1986 թվականը թանգարանի տնօրենը եղել է Գերհարդ Լանգեմայերը, որը հետագայում դարձավ Դորտմունդի քաղաքապետը[2]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են «Մշակույթի պատմությունը ժամանակի ընթացքում», «Փոքրի Ազգային պատկերասրահը»(գերմ.՝ Die kleine Nationalgalerie)[4][5] և գեոդեզիայի պատմության ցուցահանդեսները։ Բաժինները ներկայացված են ըստ ժամանակագրության՝ սկսած «Նազադից մինչև քարի դար» և «Անտիկից» մինչև «Նոր քաղաքը»[6]։

19-րդ դարի գեղանկարչության մշտական ցուցադրությունը ներկայացված է Կասպար Դավիթ Ֆրիդրիխի, Մաքս Սլեֆգոտի, Լովիս Կորինտի և Անտոն ֆոն Վերների աշխատանքներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի և մշակույթի պատմության թանգարան (Դորտմունդ)» հոդվածին։