Արվեստի ազգային կենտրոն (Տոկիո)
Արվեստի ազգային կենտրոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռոպոնգի |
Հիմնադրվել է | հուլիսի 1, 2006[2] |
Այցելուներ | 2 717 565 մարդ (2018)[3], 1 921 526 մարդ (2019)[4] և 881 733 մարդ (2021)[5] |
Տնօրեն | Eriko Ōsaka?[6] |
Կայք | nact.jp(ճապոներեն)(գերմ.)(անգլ.)(իսպ.)(ֆր.)(կոր.)(չին.) |
![]() | |
![]() |
Արվեստի ազգային կենտրոն (ճապ.՝ 国立新美術館 Kokuritsu Shin-Bijutsukan), թանգարան Ճապոնիայում՝ Տոկիոյում։ Հանդիսանում է կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության և Ազգային թանգարան անկախ վարչական հաստատության (իրավաբանական անձ, որը ստեղծվել է 2001 թվականին ճապոնական կառավարության կողմից երեք անկախ ազգային գրադարանների՝ Տոկիոյի ազգային գրադարանի, Կիոտոյի ազգային գրադարանի և Նառայի ազգային գրադարանի միաձուլման միջոցով) ընդհանուր նախագիծ[7]։
Թանգարանը զբաղեցնում է այն տարածքը, որը մինչև 2007 թվականը զբաղեցրել է Տոկիոյի համալսարանի գիտահետազոտական կենտրոնը։ Ցուցահանդեսային տարածքի ընդհանուր մակերեսը 14 000 մ² է[8]։ Մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների տասնյակի մեջ։
Գտնվում է ճարտարապետ Կիսյո Կուռոկավայի նախագծով կառուցած շենքում[9]՝ Տոկիոյի մետրոպոլիտենի Տիյոդի գծի Նոգիզագա կայարանի մոտ։
Ի տարբերություն Ճապոնիայի մյուս ազգային թանգարանների՝ Արվեստի ազգային կենտրոնը չունի մշտական ցուցանմուշներ և հսկիչներ։ Թանգարանը գործում է գերմանական կունստհալլե թանգարանների սկզբունքով, որն ենթադրում է հովանավորների և այլ թանգարանների կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցահանդեսների անցկացում[10]։ 2007 թվականին՝ իր գործունեության առաջին տարում, թանգարանում անցկացվել է 69 ցուցահանդես, որոնցից 10-ը կազմակերպվել է ինքնուրույն, իսկ մնացածը՝ այլ գեղարվեստական հանրույթների կողմից։ Կլոդ Մոնեի ցուցահանդեսը, որը կայացել է 2007 թվականի ապրիլի 7-ին և հուլիսի 2-ին, ըստ այցելությունների թվի, եղել է տարվա երկրորդ գեղարվեստական իրադարձությունը ոչ միայն Ճապոնիայում, այլև ողջ աշխարհում[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.nact.jp/information/introduce/report/pdf/nact_annual_H18_web.pdf
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ https://www.nact.jp/release/20191001.html
- ↑ «The National Art Center, Tokyo»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-28-ին։ Վերցված է 2019-10-14
- ↑ Стеклянная волна
- ↑ Журнал Architectural Record // ноябрь 2007 г. - стр.142-149
- ↑ 10,0 10,1 Dr Masaaki Morishita (դեկտեմբերի 28, 2012)։ The Empty Museum: Western Cultures and the Artistic Field in Modern Japan։ Ashgate Publishing։ էջ 12։ ISBN 978-1-4094-9263-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.nact.jp/ Արվեստի ազգային կենտրոն (Տոկիո). պաշտոնական կայք (անգլերեն) (գերմ.) (Իսպաներեն) (Ֆրանսերեն)
(կոր.)(ճապոներեն)
|