Արվեստի ազգային կենտրոն (Տոկիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստի ազգային կենտրոն
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ճապոնիա[1]
ՏեղագրությունՌոպոնգի
Հիմնադրվել էհուլիսի 1, 2006[2]
Այցելուներ2 717 565 մարդ (2018)[3], 1 921 526 մարդ (2019)[4] և 881 733 մարդ (2021)[5]
ՏնօրենEriko Ōsaka?[6]
Կայքnact.jp(ճապոներեն)(գերմ.)(անգլ.)(իսպ.)(ֆր.)(կոր.)(չին.)
Քարտեզ
Քարտեզ

Արվեստի ազգային կենտրոն (ճապ.՝ 国立新美術館 Kokuritsu Shin-Bijutsukan), թանգարան Ճապոնիայում՝ Տոկիոյում։ Հանդիսանում է կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության և Ազգային թանգարան անկախ վարչական հաստատության (իրավաբանական անձ, որը ստեղծվել է 2001 թվականին ճապոնական կառավարության կողմից երեք անկախ ազգային գրադարանների՝ Տոկիոյի ազգային գրադարանի, Կիոտոյի ազգային գրադարանի և Նառայի ազգային գրադարանի միաձուլման միջոցով) ընդհանուր նախագիծ[7]։

Թանգարանը զբաղեցնում է այն տարածքը, որը մինչև 2007 թվականը զբաղեցրել է Տոկիոյի համալսարանի գիտահետազոտական կենտրոնը։ Ցուցահանդեսային տարածքի ընդհանուր մակերեսը 14 000 մ² է[8]։ Մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների տասնյակի մեջ։

Գտնվում է ճարտարապետ Կիսյո Կուռոկավայի նախագծով կառուցած շենքում[9]՝ Տոկիոյի մետրոպոլիտենի Տիյոդի գծի Նոգիզագա կայարանի մոտ։

Ի տարբերություն Ճապոնիայի մյուս ազգային թանգարանների՝ Արվեստի ազգային կենտրոնը չունի մշտական ցուցանմուշներ և հսկիչներ։ Թանգարանը գործում է գերմանական կունստհալլե թանգարանների սկզբունքով, որն ենթադրում է հովանավորների և այլ թանգարանների կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցահանդեսների անցկացում[10]։ 2007 թվականին՝ իր գործունեության առաջին տարում, թանգարանում անցկացվել է 69 ցուցահանդես, որոնցից 10-ը կազմակերպվել է ինքնուրույն, իսկ մնացածը՝ այլ գեղարվեստական հանրույթների կողմից։ Կլոդ Մոնեի ցուցահանդեսը, որը կայացել է 2007 թվականի ապրիլի 7-ին և հուլիսի 2-ին, ըստ այցելությունների թվի, եղել է տարվա երկրորդ գեղարվեստական իրադարձությունը ոչ միայն Ճապոնիայում, այլև ողջ աշխարհում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.nact.jp/information/introduce/report/pdf/nact_annual_H18_web.pdf
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  6. https://www.nact.jp/release/20191001.html
  7. «The National Art Center, Tokyo». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. Стеклянная волна
  9. Журнал Architectural Record // ноябрь 2007 г. - стр.142-149
  10. 10,0 10,1 Dr Masaaki Morishita (2012 թ․ դեկտեմբերի 28). The Empty Museum: Western Cultures and the Artistic Field in Modern Japan. Ashgate Publishing. էջ 12. ISBN 978-1-4094-9263-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(կոր.)(ճապոներեն)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի ազգային կենտրոն (Տոկիո)» հոդվածին։