Արսեն Լյուպեն (ֆիլմ, 2004)
Արսեն Լյուպեն ֆր.՝ Arsène Lupin | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանր | քրեական[1], ռոմանտիկ ֆիլմ, մարտաֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ |
Հիմք | The Countess of Cagliostro? և The Hollow Needle? |
Թվական | 2004 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Jean-Paul Salomé?[1][2][3] |
Սցենարի հեղինակ | Jean-Paul Salomé? և Laurent Vachaud? |
Դերակատարներ | Ռոմեն Դյուրիս[4][2], Քրիստին Թոմաս Սքիթ[4][2], Պասկալ Գրեգորի[4], Եվա Գրին[4], Mathieu Carrière?[4], Ռոբին Ռենուչի[4][2], Ֆիլիպ Լեմեր[4], Adèle Csech?[4][2], Ալեն Ֆիգլաժ[4], Anne Suarez?[4], Arthur Dupont?[4], Aurélien Wiik?[4], Françoise Lépine?[4][2], Gérard Chaillou?[4], Hervé Falloux?[4][2], Jean-François Gallotte?[4], Marie Bunel?[4][2], Philippe Laudenbach?[4], Ֆիլիպ Մանիան[4], Պիեռ Օսեդատ[4], Rémy Roubakha?[4], Stéphane Foenkinos?[4], Valérie Decobert?, Քսավիե Բովուա[4], Ֆրանսուա Բերլեան[5] և Nicky Naudé?[5] |
Երաժշտություն | Դեբի Ուայզման |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | InterContinental Paris le Grand? |
Կինոընկերություն | 01 Distribution? |
Տևողություն | 131 րոպե |
«Արսեն Լյուպեն» (ֆր.՝ Arsène Lupin), ռեժիսոր Ժան Պոլ Սալոմեի գեղարվեստական ֆիլմը: Մորիս Լեբլանի՝ ջենտլմեն-կողոպտիչ Արսեն Լյուպենի մասին վիպաշարի երկու վեպերի ազատ էկրանավորումն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նորմանդիայում 1894 թվականին: 20-ամյա գեղեցկադեմ երիտասարդը տարված է ավանտյուրաներով, արկածներով ու գողություններով։ Նրա անունն արդեն հայտնի է արդեն ամբողջ Ֆրանսիայում. նրան կոչում էին Արսեն Լյուպեն։
Ֆիլմը սկսում է հետևյալ տեսարանով․ Արսեն Լյուպենի հայրը՝ Թեոֆրոստ Լյուպենն իր փոքր որդուն սովորեցնոմ է ֆրանսերեն։ Հետո նրան փորձում է բռնել ոստիկանությունը, սակայն նա կարողակում է փախչել։ Գիշերը նա գալիս է որդու մոտ և պատմում իր մասնագիտության մասին, ինչից հետո տղան կատարում է իր առաջին գործողությունը: Հաջորդ օրը նա ծովափին գտնում է իր հոր դիակը։ Սարսափահար տղան փախչում է քաղաքից։
Անցնում են շատ տարիներ։ Արսենը դարձել է պրոֆեսիոնալ գող և կերպարանափոխման վարպետ, սակայն միաժամանակ նա չափազանց քաղաքավարի է բոլորի հետ։ Մասնավորապես ֆիլմի սկզբում նա նավապետին ստիպում է ներողություն խնդրել իր աղախնից։ Դրանից հետո Լյուպենը խորամանկորեն նավի ուղևորներին վաճառում է իրենց իսկ զարդերը, բայց նրան բացահայտում են և նա փախչում է՝ ցատկելով ջուրը։ Հաջորդ օրը Լյուպենը զինվորականի հագուստով գնում է հիվանդանոց՝ մոր մոտ: Նա իմանում է, որ մորն այցելում է իր հորը սպանողը՝ նվեր թողնելով մի փունջ լուպին: Մայրը փորձում է իր վրա գրավել որդուն ձերբակալելու եկած ոստիկանների ուշադրությունը, սակայն որդու աչքի առաջ մահանում է նրանց ձեռքերի վրա: Մոր թաղման ժամանակ Արսեն Լյուպենը հանդիպում է իր զարմուհուն՝ Կլարիս Դրյո Սուբիզին, ում սիրահարված էր դեռ մանկությունից։ Գիշերը Արսենն ականատես է դառնում, թե ինչպես է վանականների միաբանությունը փորձում մահապատժի ենթարկել Կալիոստրոյի կոմսուհի Ժոզեֆինա Բալզամոյին, որին համարում են կախարդուհի։ Նա առաջին հայացքից սիրահարվել է Ժոզեֆինային և փրկում է նրան: Պարզվում է, որ աղջիկը գողացել է ոսկե խաչելություններ, որոնք ցույց են տալիս յոթ աբբայությունների գանձի տեղը։ Նրանք մեկնում են գանձը որոնելու։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ռոմեն Դյուրիս | Արսեն Լյուպեն |
Քրիստին Սքոթ Թոմաս | Ժոզեֆինա Բալզամ, Կալիստոյի կոմսուհի |
Պասկալ Գրիգորի | Թեոֆրաստ Լյուպեն/Բոմանյան, Արսենի հայրը |
Եվա Գրին | Կլարիս Դրյո֊Սուբիզ |
Պոբին Նելուչի | լորդ Դրյո֊Սուբիզ |
Պատրիկ Տումի | Լեոնարդ |
Մաթյո Կարեր | Օռլեանի հերցոգ |
Ֆիլիպ Մանյան | Բոնետո |
Ֆիլիպ Լեմեր | Կարդինալ Դ՝Ետիգյու |
Մարի Բյուել | Գենրետա Լյուպել,Արսենի մայր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0373690/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.ofdb.de/film/68117,Ars%C3%A8ne-Lupin
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/40616-Ars%E8ne-Lupin.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 http://www.imdb.com/title/tt0373690/fullcredits
- ↑ 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արսեն Լյուպեն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի պրամո կայք (ռուս.)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2004 ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական քրեական ֆիլմեր
- Իտալական մարտաֆիլմեր
- Իտալական ռոմանտիկ ֆիլմեր
- Իտալական քրեական ֆիլմեր
- Իսպանական մարտաֆիլմեր
- Իսպանական ռոմանտիկ ֆիլմեր
- Իսպանական քրեական ֆիլմեր
- Ֆրանսիական մարտաֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Իտալական արկածային ֆիլմեր
- Ֆրանսիական արկածային ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Իսպանական արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Իտալական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Իտալական մելոդրամա ֆիլմեր
- Իսպանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր