Պասկալ Գրեգորի
![]() ֆր.՝ Pascal Greggory | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1954[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, performing artist, սցենարիստ, հեռուստատեսային դերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Պասկալ Գրեգորի (ֆր.՝ Pascal Greggory, սեպտեմբերի 8, 1954[1][2], Փարիզ), ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասկալ Գրեգորին ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 8-ին, Փարիզում ՝ բուրժուական բողոքական ընտանիքում։ 12 տարեկանից Պասկալը երգել է փարիզյան օպերայի բեմում, իսկ թատրոնում կատարե; է «մանկական դերեր»։ Միևնույն ժամանակ նա սովորել է Ժան Պերիմոնիի դերասանական վապետության դասընթացներում, Դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիա ընդունվելու համար։ Պասկալ Գրեգորին 1973 թվականին ձախողել է քննությունները կոնսերվատորիայում, բայց դասընթացի ղեկավար `հայտնի թատրոնի ռեժիսոր Անտուան Վիտեսը թույլ է տվել նրան սովորել որպես անվճար ունկնդիր։
Կինոյում Պասկալ Գրեգորին առաջին անգամ հանդես է եկել 1975 թվականին Ժան-Լուի Բերտուչիի «Դոկտոր Ֆրանսուա Գայան» ֆիլմում և այդ ժամանակից ի վեր խաղացել է մոտ 80 դեր կինոյում և հեռուստատեսության ոլորտում։ Նա նկարահանվել է այնպիսի հայտնի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Անդրե Տեսինը, Էրիկ Ռոմերը, Անջեյ Ջուլավսկին և Օլիվյե Դաանը։
1987 թվականին հանրահայտ թատրոնի և կինոռեժիսոր Պատրիս Շերոյի հետ հանդիպումից հետո Գրեգորին խաղացել է նրա թատերական բեմադրություններում և նկարահանվել է նրա հինգ ֆիլմերում։ Շերոյի «Նրանք, ովքեր ինձ սիրում են, կուղևորվեն գնացքով» ֆիլմում դերի համար, Պասկալ Գրեգորին առաջին անգամ առաջադրվել է «Սեզար» մրցանակի`լավագույն դերասանական կազմի համար։ Դերասանը երկու անգամ առաջադրվել է «Սեզար» մրցանակի` 2001 թվականին, որպես լավագույն դերասան ՝ «Ժանրերի խառնուրդ» ֆիլմում իր դերի համար, իսկ 2008 թվականին ՝ Էդիթ Պիաֆ Օլիվյե Դաանի «Կյանքը վարդագույնով» երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, բայց Գրեգորը երբեք ոչ մի մրցանակ չի ստացել։
Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979: Բրոնտե քույրեր / Les Soeurs Brontë
- 1982: Գեղեցիկ հարսանիք / Le Beau mariage
- 1983: Պալինան լողափին / Pauline à la plage
- 1993: Ոսկու ծարավը / La Soif De L’Or
- 1994:Մարգո թագուհի / La Reine Margot
- 1997: Լյուսիի պատերազմը / Lucie Aubrac
- 1998: Նրանք, ովքեր ինձ սիրում են, կուղևորվեն գնացքով / Ceux qui m’aiment prendront le train
- 1999: Ձեռք բերված ժամանակ/ Le Temps retrouvé
- 1999: Ժաննա դ’Արկ/ The Messenger: The Story of Joan of Arc
- 2000: Հավատարմություն / La Fidélité
- 2002: Жизнь обетованная / La Vie promise
- 2002: Նրա եղբայրը / Son frère
- 2004:Արսեն Լյուպեն / Arsène Lupin
- 2005: Գաբրիել / Gabrielle
- 2006: Օգնականը / La Tourneuse de pages
- 2006: Ներեցեք ինձ / Pardonnez-moi
- 2006: Կյանքը վարդագույնով / La Môme
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|