Արսեն Գոմցյան
Արսեն Գոմցյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Հեշտիա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | 1945 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ, մարզիկ, բանաստեղծ և մաթեմատիկոս |
Պարգևներ և մրցանակներ |
Արսեն Մկրտիչի Գոմցյան (1919, Հեշտիա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - 1945), հայ մանկավարժ, մարզիկ, բանաստեղծ, մաթեմատիկոս, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Գոմցյանը ծնվել է 1919 թվականին ՎԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղում։ Գյուղի դպրոցում յոթնամյա կրթություն ստանալուց հետո մեկնել է Թբիլիսի, ընդունվել մանկավարժական ուսումնարան։ 1939 թվականին ավարտել է և աշխատանքի նշանակվել շրջանի Ժդանով գյուղի յոթնամյա դպրոցում։ 1939 թվականի աշնանը զորակոչվել է կարմիր բանակ և ընդունվել Ռոստովի հրետանային ուսումնարան, որն ավարտելուց հետո դասավանդել է նույն ուսումնարանում[1]։
1942 թվականին, երբ սկսվել է Գերմանա-խորհրդային պատերազմը, Գոմցյանը մեկնել է ռազմաճակատ։ Մի քանի անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից վերադարձել է գործող բանակ։ Ցուցաբերած խիզախության համար Գոմցյանը պարգևատրվել է Կարմիր աստղի երկու, «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով, մի շարք մարտական մեդալներով[1]։
Արսենը Գոմցյանը մահացել է 1945 թվականին, հաղթանակից տասն օր առաջ։
Տարիներ հետո Արսենի եղբայրը՝ Եգոր Գոմցյանը № 29 դպրոցի ինտերնացիոնալ բարեկամության ակումբի անդամների շնորհիվ գտել է եղբոր պանթեոն-հուշարձանը, որը գտնվել է Բեռլինից 45 կմ հեռու, № 109 ճանապարհի վրա գտնվող Կլոնսերֆիլդ քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի կրկնակի շքանշան
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան