Jump to content

Արշավիր Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Կիրակոսյան
Ի ծնեԱրշավիր (Արշալույս, Արշո) Սիմոնի Կիրակոսյան
Ծնվել է1940 նոյեմբերի 24
ԾննդավայրՍտեփանավան
Վախճանվել էմայիսի 14, 2016(2016-05-14) (տարիքը 75)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Արշավիր (Արշալույս, Արշո) Սիմոնի Կիրակոսյան (նոյեմբերի 24, 1940(1940-11-24), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 14, 2016(2016-05-14)[1]), հայ նկարիչ, խեցեգործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Կիրակոսյանը ծնվել է 1940 թվականին, Ստեփանավանում։ Նկարել սկսել է 7 տարեկանից։ 1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դեկորատիվ-կիրառական արվեստի խեցեգործության բաժինը։ 1975-1977 թվականներին դասավանդել է նկարչություն Էրեբունու Պիոներ պալատում, 1993 -2011 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1982 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի և արտասահմանի տարբեր թանգարաններում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Հոլանդիա և այլն)[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է «Քրմուհին» և «Պատմության 36 պահապանները» ֆիլմերում (մարմնավորել է Մեսրոպ Մաշտոցին)։ Ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի, կերամիկայի և քանդակագործության ժանրերում։ Խեցեգործական աշխատանքներ՝

  • «Ժամանակ», հարթաքանդակ, շամոտ, ջնարակ, 1986
  • «Թռիչք», հարթաքանդակ, շամոտ, ջնարակ, 1988
  • «Անի» բոլորաքանդակ, 1985, Սարդարապատի ազգագրական թանգարան
  • «Մուսաներ» մոնումենտալ հարթաքանդակներ, 1986, Ջերմուկի առողջարան
  • «Կոմպոզիցիա», հարթաքանդակ, 1987
  • «Էրեբունի»

Գունանկարներ՝

  • «Աստղիկ», 1983
  • «Ինքնանկար», 2003

Գրաֆիկական գործեր՝

  • «Պատշգամբում», 1984
  • «Հանգիստ», 1986
  • «Լողացող կանայք», 1986

Գեղարվեստական ձևավորումներ

  • Ջերմուկի «Արարատ» առողջարանի գեղարվեստական ձևավորում, 1982
  • Եղվարդի հիվանդանոցի կերամիկական ձևավորում, 1984
  • Նորքի «Էրեբունի» գործարանի ֆոյեի կերամիկական ձևավորում, 1985
  • Զեյթունի մանկապարտեզի գեղարվեստական ձևավորում, 1986-1987
  • Բերդ քաղաքի «Կուլտուրայի տան» ձևավորում, 1987
  • Հին Նորքի Գիտահետազոտական ինստիտուտի ձևավորում, 1987

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երևան, 1978, 1986, 1988, 2011[3]
  • Պլովդիվ, 1986

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մահացել է գեղանկարիչ Արշոն
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Արշավիր Կիրակոսյան. Իմ նկարները խթանում են ազատությունը, փոխըմբռնումն ու համերաշխությունը