Արշակ Դուրգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Դուրգարյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1923(1923-10-01)[1]
Գանձա, Վրաստան
Մահացել էսեպտեմբերի 27, 1989(1989-09-27)[1] (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1949)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1983) և պրոֆեսոր (1984)

Արշակ Հակոբի Դուրգարյան (հոկտեմբերի 1, 1923(1923-10-01)[1], Գանձա, Վրաստան - սեպտեմբերի 27, 1989(1989-09-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1984

Պրոֆեսոր, քիմիկոս Անժելո Դուրգարյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառությունը սկսել է Գանձայում։ 1938-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի մանկավարժական ուսումնարանում։ 1941 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել հատուկ հետախուզական վաշտում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին ռազմաճակատ մեկնելուց առաջ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1943 թվականին զորացրվել է վիրավորվելու պատճառով։ Մեկ տարի աշխատել է Գանձայի դպրոցում որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ[2]։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1987-1989 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են իրական բյուրեղների ֆիզիկային։ Մշակել է բյուրեղներում ուլտրաձայնի կլանման ուսումնասիրության դասական եղանակ, հայտնաբերել դիսլոկացիաներով պայմանավորված միկրոպլաստիկության առկայությունը Ge և Si հոծ բյուրեղներում, ինչպես նաև լուսաձայնական երևույթն այդ բյուրեղներում։ Բացահայտել է դիսլոկացիաների թռիչքաձև շարժման օրինաչափությունը, հայտնաբերել ուլտրաձայնի դիսլոկացիոն կլանման սպեկտորը։ Ստեղծել է ռադիոակտիվ ճառագայթման նկատմամբ կայուն ձայնական աղմուկների փոխակերպիչ[3]։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» մեդալով, ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով ր այլ մեդալներով։ Պարգևատրվել է նաև ԽՍՀՄ ԳԱ Աստրոսովետի և ԽՍՀՄ բարձրագույն դպրոցների նախարարության պատվոգրով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=4399
  2. 2,0 2,1 Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարան (1921-1941), Ե., Հայաստան, 1989, էջ 113։
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Դուրգարյան» հոդվածին։