Անժելո Դուրգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անժելո Դուրգարյան
Ծնվել էփետրվարի 15, 1928(1928-02-15) (92 տարեկան)
Գանձա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1974)
Երեխա(ներ)

Նարինե Դուրգարյան

Ռուզան Դուրգարյան

Անժելո Հակոբի Դուրգարյան (1928, փետրվարի 15, Գանձա, Նինոծմինդայի շրջան), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974

Պրոֆեսոր, ֆիզիկոս Արշակ Դուրգարյանի եղբայրը, քիմիական գիտությունների դոկտոր Նարինե Դուրգարյանի[1] հայրը։ Կինը Ռիմա Առաքելյանն է՝ քիմիական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և աշխատանքի է անցել համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում։

Հայտնաբերել է քլորօքսիրանների փոխարկման 15 նոր ռեակցիաներ։ Զբաղվել է իոնական պոլիմերման և համապոլիմերման հարցերով։ Բացահայտել է կատիոնային համապոլիմերման ռեակցիայի նոր ակտ՝ ակտիվ կենտրոնի ծայրային միավորի տեղակալման ռեակցիան՝ համամոնոմերի և լուծիչի մոլեկուլներով։ Մշակել է օրգանական ցիկլային միացությունների անվանակարգման սկզբունքներ, սինթեզել նոր բարձր կիսահաղորդիչ, իոնափոխանակիչ, կոմպլեքսագոյացնող հատկություններ ունեցող պոլիմերներ[2]:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дургарян А.А., Аракелян Р. А., Дургарян Н. А., Наапетян Н. Р. Синтез поли(азо-п-фениленимино-п-фенилена) и его N-ацетилпроизводного // Хим. Ж. Арм., 2012, т. 65, с. 118-125.
  • Durgaryan A.H., Arakelyan R.H., Durgaryan N.A., Matinyan E.E. Synthesis, characte¬ri¬za-tion and electrical properties of poly(azophenyleneazo-2,4-diaminо-1,5-phenylenes) // J. Polymers, 2014, v. 2014, p. 1-6.
  • Дургарян А.А., Аракелян Р.А., Дургарян Н.А., Матинян Э.Э. Синтез и иссле¬до¬ваниe полимера содержащего ди- и триазенил-п-фениленовые группы // ЖОX, 2014, т. 84, вып. 5, с. 768-772.
  • Дургарян А.А., Аракелян Р.А., Дургарян Н.А. Реакция окислительной полимеризации п-фенилендиамина // ЖОХ, 2014, т.84, вып. 6, с. 912-217.
  • Դուրգարյան Ա.Հ., Դուրգարյան Ն.Ա., Առաքելըան Ռ.Հ., Մարտիկյան Ն.Շ., 1,4-քինոնդիմինների սինթեզի եղանակ; Արտոնագիր No 2849 A.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նարինե Դուրգարյանի մասին ԵՊՀ կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005