Արշակ Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Անանյան
Ծնվել է1919
ԾննդավայրՇնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել է2012
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1949)
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Red Star.jpg Կարմիր աստղի շքանշան, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Արշակ Աղաբեկի Անանյան (1919, Շնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 2012, Երևան, Հայաստան), հայ ռադիոհեռուստալրագրող, ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1985)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Անանյանը ծնվել է 1919 թվականին Լոռու մարզի Շնող գյուղում։ 1949 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։ Մահացել է 2012 թվականին Երևանում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939-1941 թվականներին աշխատանքի է անցել Ալավերդու մթերումների շրջլիազորությունում՝ որպես հաշվառման խմբի ղեկավար։ 1941 թվականին, որպես կամավոր, մասնակցել է գերմանացիներից Հյուսիսային Կովկասի ազատագրման պայքարին։

1946-1951 թվականներին եղել է Թումանյանի շրջժողկրթաբաժնի տեսուչը, ապա ՀԽՍՀ կինոֆիկացման վարչության տեսուչը։ Դրանից հետո աշխատել է ՀԽՍՀ ռադիոհեռուստապետկոմում՝ որպես խմբագիր, բաժնի վարիչ, 1969-1975 թվականներին՝ գլխավոր խմբագիր, 1976 թվականից՝ լրատվության խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1977-1986 թվականներից՝ գլխավոր խմբագիր։

Խոսելով իր մասնագիտության մասին՝ Անանյանն ասել է.

Aquote1.png Հեռուստատեսությունը և ռադիոն մարդկանց լավ բարեկամն ու խորհրդատուն են։ Այդ նրանք են, որ հողագունդը փոքրացնում և բերում են քո հարկի տակ[1]։
- Արշակ Անանյան
Aquote2.png

Արշակ Անանյանը մեծ ուշադրություն է դարձրել տնտեսության առաջատար ճյուղերի, մշակութային կյանքի կարևոր խնդիրների մեկնաբանմանը։ Նրա գործընկեր Սուրեն Բաղդասարյանն ասել է.

Aquote1.png Արշակ Անանյանի մարդկային լավագույն հատկանիշներն էին պատճառը, որ երկար տարիներ կարողացավ դիմանալ «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի գլխավոր խմբագրի պատվաբեր, բայց միշտ կենտկոմականների կրակի տակ գտնված պաշտոնին... Արշակ Անանյանը հումորաշատ և շատ կենսախինդ անձնավորություն էր։ Որտեղ նա էր, շուրջը միշտ ուրախություն էր...[1]
- Սուրեն Բաղդասարյան
Aquote2.png


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան. - Եր.։ 2016, 848 էջ
  2. Մահացել է Արշակ Անանյանը