Արմեն Հարությունյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արմեն Հարությունյան | |
---|---|
Ի ծնե | Արմեն Սերյոժայի Հարությունյան |
Ծնվել է | հուլիսի 28, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Թումանյան, Լոռու մարզ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1986) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Արմեն Սերյոժայի Հարությունյան (հուլիսի 28, 1958, Թումանյան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականին ավարտել է Թումանյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1976 թվականին աշխատել է Վանաձորի Կաշվե իրերի գեղարվեստական կոմբինատում՝ որպես փականագործ։ 1977 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը։ 1978-1980 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981-1986 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում, 1986-1990 թվականներին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ մանկավարժության տեսություն և պատմություն մասնագիտությամբ։ 1996 թվականին պաշտպանել է «Գեղարվեստական կրթության ու դաստիարակության դրվածքը 19-րդ դարի Հայոց Հոգևոր Թեմական դպրոցներում» խորագրով թեկնածուական թեզ։ 2003 թվականին ՀՀ ԲՈՀ կողմից ստացել է դոցենտի կոչում։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է։ Մասնակցել է հանրապետական, միջազգային, ինչպես նաև «Հայկական ներկապնակ» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի փոխդեկան
- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, կիրառական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկան
- Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ
- Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարան, կերպարվեստի ամբիոնի վարիչ
- «Հայբուսակ» համալսարան, մանկավարժության ամբիոնի դոցենտ
Հեղինակ է չորս տասնյակից ավելի գիտամանկավարժական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների։
Ուսումնասիրության բնագավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղարվեստական կրթության հիմնախնդիրը 19-րդ դարի հայ մանկավարժական մտքի պատմութիան մեջ
- Աշխարհի տարբեր երկրներում կրթական համակարգերի հարաբերակցությունը, օրինաչափություններն ու զարգացման հնարավորությունները
Կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ նկարիչների միության անդամ։
Մասնակցություն ցուցահանդեսների[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվական՝ «Երկու սերունդ» խորագրով ցուցահանդես, Երևան, ՀՀ Բնության պահպանության թանգարան
- 2010 թվական՝ «Լոռվա բնաշխարհ» խորագրով ցուցահանդես, Երևան, ՀՀ Նկարիչների միություն
- 2010 թվական՝ «Преображение» խորագրով միջազգային ցւուցահանդես, Երևան, ՀՀ Նկարիչների միություն
- 2011 թվական՝ «Դեբեդի հովտի գույները» խորագրով ցուցահանդես, Երևան, ՀՀ Նկարիչների միություն
- 2011 թվական՝ «Преображение» խորագրով միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Գոստիննի Դվոր
- 2011 թվական՝ «Շիրակի ամառային գույները» խորագրով ցուցահանդես, Գյումրի։
- 2011 թվական՝ «Շիրակի ամառային գույները» խորագրով ցուցահանդես, Երևան, ՀՀ Նկարիչների միություն
- 2011 թվական՝ «Աշնանային Վայոց ձոր» խորագրով ցուցահանդես, Եղեգնաձորի հնագիտական թանգարան։
- 2011 թվական՝ «Աշնանային Վայոց ձոր» խորագրով ցուցահանդես, Երևան, ՀՀ Նկարիչների միություն
- 2012 թվական՝ Հանրապետական ցուցահանդես, Երևան ՀՀ Նկարիչների միություն
- 2013 թվական՝ ՀՀ Նկարիչների միության 85 ամյակին նվիրված ցււցահանդես, Երևան ՀՀ Նկարիչների միություն
- 2014 թվական՝ Աշխարհի հայ նկարիչների մեկական աշխատանքի ցուցահանդես, Երևան, ՀՀ Նկարիչների միություն
- 2015 թվական՝ «Շորժա» խորագրով հանրապետական ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն։
- 2016 թվական՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն[1]։
- 2016 թվական՝ «Հայոց աշխարհ» խորագրով անհատական ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն։
- 2016 թվական՝ Սանահինի համալսարանին նվիրված թումանյանական աշխարհի բնանկարների անհատական ցուցահանդես, Երևան, Հյուսիսային համալսարանի ցուցասրահ։
- 2016 թվական՝ ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամների ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականի սեպտեմբեր, ՀՀ բնության պետական թանգարան
- 2016 թվականի աեպտեմբեր, Հայաստանի նկարիչների միություն[2]
- 2016 թվականի նոյեմբեր, Երևանի Հյուսիսային համալսարանի ցուցասրահ
- 2017 թվականի հունիս, ք. Ալավերդի, պետական պատկերասրահի մասնաճյուղ
- 2017 թվականի օգոստոս, ք. Ստեփանավանի մշակույթի պալատ
- 2017 թվականի նոյեմբեր, Արցախ, Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարան[3]
- 2018 թվականի մայիս, Վանաձորի կերպարվեստի թանգարան[4][5]
- 2019 թվականի փետրվար, ՀՀ Ազգային ժողովի ցուցասրահ
- 2019 թվականի մայիս, ք. Ստեփանավանի մշակույթի ու ժամանցի կենտրոն
- 2019 թվականի մայիս, ՀՀ բնության պետական թանգարան
Հեղինակած ուսումնամեթոդական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղարվեստական կրթությունն ու դաստիարակությունը հայոց հոգևոր թեմական դպրոցներում 19-րդ դարի 2-րդ կեսին, Երևան, 1999 թվական, 143 էջ։
- Հովհաննես Հինդլյանի գեղագիտական հայացքները, Երևան, 2005 թվական, 43 էջ
- «Հրաշք մատիկներ», Ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժների, ծնողների և նախակրթարանների դաստիարակների համար, Երևան, 2006 թվական, 115 էջ, (համահեղինակությամբ)։
- ХУДОЖЕСТВЕННОЕ ОБРАЗОВАНИЕ В АРМЕНИИ։ ПЕРЕСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ТВОРЧЕСКОГО ПОТЕНЦИАЛА В XXl ВЕКЕ, Бюро ЮНЕСКО в Москве, 2010 Армянская социологическая ассоцция, 2010, Ереван-2010, 96 стр. (համահեղինակությամբ)։
- Համեմատական մանկավարժություն, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2011 թվական, 306 էջ։
- Գեղարվեստական մանկավարժության հիմնախնդիրների լուսաբանումը XlX դարի երկրորդ կեսի հայ մամուլի էջերում, Երևան, 2012 թվական, 200 էջ։
- Մխիթարյանները գեղարվեստական մանկավարժության խնդիրների մասին, Երևան, 2016 թվական, 105 էջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապրող անձինք
- 1958 ծնունդներ
- Հուլիսի 28 ծնունդներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Թումանյան քաղաքում ծնվածներ
- ՀՊՏՀ շրջանավարտներ
- Մանկավարժական գիտությունների թեկնածուներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ